«Պոկահոնտաս» (անգլ.՝ Pocahontas), Walt Disney Pictures-ի 33-րդ լիամետրաժ մուլտֆիլմը։ Ընկերությունն ամեն տարի թողարկում է մեկ լիամետրաժ մուլտֆիլմ, որ սովորաբար դառնում է տարվա լավագույն մուլտֆիլմը։ 1994 թվականին այդպիսի մուլտֆիմ դարձել է «Առյուծ արքա» մուլտֆիլմը։ 1995 թվականին գլխավոր մուլտիպլիկացիոն ֆիլմ կարգավիճակում եղել է «Պոկահոնտաս»-ը։

Պոկահոնտաս
անգլ.՝ Pocahontas
ճապ.՝ ポカホンタス
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2], կենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ[1][2], հումորային դրամա, ավանդական մուլտֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, պատմական դրամա և արկածային ֆիլմ
Թեմաcultural diplomacy?[3], գաղութատիրություն[3], Կապիտալիզմ[3], Միջմշակութային հաղորդակցություն[3], Ամերիկայի անգլիական գաղութացում[3] և Աբիոտիկ գործոններ[3]
ԿերպարներՊոկահոնտաս[3], John Smith?[3], Governor Ratcliffe?[3], Meeko?[3], Chief Powhatan?[3], Thomas?[3], Grandmother Willow?[3], Percy?[3], Wiggins?[3], Ben?[3], Lon?[3], Flit?[3], Nakoma?[3], Kocoum?[3], Kekata?[3], English settlers?[3] և Native Americans?[3]
Գործողության վայրJamestown?, Tsenacommacah? և Վիրջինիա գաղութ
Դարաշրջան1607[3] և 1608
Հորինված երկիրPocahontas universe? և Ուոլթ Դիսնեյ անիմացիոն ստուդիայի ֆիլմերի տիեզերք
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՄայք Գեբրիել[4][5][6][…] և Էրիկ Գոլդբերգ[4][5][6][…]
ՍցենարիստՍյուզաննա Գրանթ[6][3], Կառլ Բինդեր[6][3] և Ֆիլիպ Լազեբնիկ[3]
ՀնչյունավորումԻրեն Բեդարդ[5][7][8][…], Մել Գիբսոն[5][7][8][…], Դևիդ Օգդեն Սթիրզ[5][8][3], Ջոն Քասիր[5][8][3], Բիլի Քոնոլի[8][3], Ֆրենկ Ուելքեր[8][3], Քրիստիան Բեյլ[8][2][3], Լինդա Հանթ[8][2][3], Judy Kuhn?[8][3], Joe Baker?[8][3], Ռասել Մինս[8][3], Ջիմ Քամինգս[8], Դենի Ման[8][3], Michelle St. John?[8][3], James Apaumut Fall?[8][3] և Գորդոն Թութուսիս[8][3]
ՊրոդյուսերJames Pentecost?[3]
Գործադիր պրոդյուսերԲեյքեր Բլադուորթ[3] և Traci Tolman Mars?[3]
ԵրաժշտությունԱլան Մենկեն[3] և Stephen Schwartz?
ՕպերատորAndreas Deja?
ԽմբագիրՀ. Լի Պետերսոն[3], Մարկ Հեսթեր[3] և Ջեյմս Մելթոն[3]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures[3] և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures[3]
Տևողություն81 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՍիկվելՊոկահոնտաս 2. Ճանապարհորդություն դեպի նոր աշխարհ
Թվականհունիսի 23, 1995[9]
Առաջադրում«Օսկար» մրցանակ երաժշտական կամ կատակերգական ֆիլմի լավագույն երաժշտության համար
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե55 000 000 $
Շահույթ346 079 773 $[10] և 141 579 773 $[11]
movies.disney.com/pocahontas

Մուլտֆիլմի երաժշտությունը, որ կրում է «Colors of the Wind» անվանումը և կատարվում է Վանեսա Վիլյամսի կողմից, արժանացել է «Օսկար»-ի և «Գրեմմի»-ի։ 1998 թվականին թողարկվել է շարունակությունը՝ «Պոկահոնտաս 2։ Ճանապարհորդություն դեպի նոր աշխարհ»։

Սյուժեն խմբագրել

Այն մի ռոմանտիկ պատմություն է հնդկացի առաջնորդի՝ Պոհատանի ազնիվ դստեր՝ Պոկահոնտասի մասին, ով ապրում էր բնության հետ ներդաշնակ։ Մի անգամ նա տեսնում է մի երկյուղալի երազ, որտեղ ընդգծվում էր սիրո մոտեցումը։ Երազը դանդաղ կատարվում էր. հեռավոր Եվրոպայից դեպի ամերիկյան ափ լողում էր մեծ նավը՝ խորհրդավոր, գունատ մարդկանցով, որոնք Նոր Աշխարհում ոսկի էին փնտրում։ Կապիտան Ջոն Սմիթը իսկապես գտել էր իր գանձը։ Այն Պոկահոնտասն էր։ Նրանք սիրում էին իրար, ինչպես Ռոմեոն և Ջուլիետը, սակայն նրանց խանգարում է սպիտակ օտարերկրացիները և հնդիկացիների հակամարտությունը։

Առանձնահատկությունները խմբագրել

Կինոնկարը առանձնանում է զարմանալիորեն իր պոետիկ երաժշտության բառերով և պատկերներով։ Կոմպոզիտոր Ալան Մենկենը ևս մեկ անգամ փայլում է իր հմտությամբ։ Արժանացել է 2 «Օսկար»-ի, որպես լավագույն երաժշտություն և լավագույն երգ «Քամու գույնը» (Colors of the Wind), Ջուդի Կունի կատարմամբ։ Ամերիկայում հնդկացի արքայադուստր Պոկահոնտասի մասին ավելի վաղ արդեն նկարահանվել էր ֆիլմ և նույնիսկ նույն անվանումով մուլտֆիլմ, բայց Դիսնեյի ստուդիայի համար «Պոկահոնտաս»-ը դարձել է առաջին կինոնկարը՝ ստեղծված իրական դեպքերի հիման վրա։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ հեղինակները սկզբում չէին սպասում ավանդական ուրախ ավարտին։ Ամբողջ դրամատիկ ազդեցության ժամանակ ֆիլմի ավարտում սիրահարները բաժանվում են։ Իրականում Պոկահոնտասը փախել է իր ամուսնու հետ Անգլիա, որտեղ մահացել է երիտասարդ՝ 22 տարեկան հասակում։ Որպեսզի կինոնկարը ավելի յուրահատուկ լինի և համապատասխանի Ամերիկայի գաղութացման ժամանակաշրջանին, աշխատանքի մեջ ներառվել են ամերիկյան մշակույթի մասնագետներ։ Եվ նույնիսկ գնացել են ինքնատիպ քայլի, տալով ձայնի դերակատար՝ հնդիկացիների առաջնորդին։ Իսկ քաջ կապիտան Սմիթի դերում հնչյունավորել է Մել Գիբսոնը։ Հետաքրքիր է, որ դերասան Քրիստիան Բեյլը, հնչյունավորելով Թոմասին, ավելի ուշ խաղացել է «Նոր Աշխարհ» ֆիլմում, որը նույնպես հիմնված է Պոկահոնտասի պատմության վրա։

Մի մեծ շոու է եղել, որի արդյունքում ֆիլմի բացօթյա պրեմիերան կազմակերպվել է անմիջապես Նյու Յորքի կենտրոնական այգում։ 1998 թվականին թողարկվել է շարունակությունը ` «Պոկահոնտաս 2. Ճանապարհորդություն դեպի նոր աշխարհ» մուլտֆիլմը, որտեղ հերոսն ուղարկվում է Լոնդոն, որպեսզի վերջնական խաղաղություն կնքի հնդիկացիների և անգլիացիների (սպիտակների) միջև։

Հնչյունավորում խմբագրել

  • Ջո Բեյկեր - Լոն
  • Քրիստիան Բեյլ - Թոմաս
  • Իրեն Բեդարդ - Պոկահոնտաս (խոսք)
  • Բիլլի Կոննոլի - Բեն
  • Ջիմ Քամինգս - Կեկատա (վոկալ)
  • Ջեյմս Ապոմուտ Ֆոլլ - Կոկում
  • Մել Գիբսոն - Ջոն Սմիթ
  • Լինդա Հանտ - Իվա տատիկ
  • Ջոն Կասիր - Միկո
  • Ջուդի Կուն - Պոկահոնտաս (վոկալ)
  • Դեննի Մանն - Պերսի
  • Ռասսել Մինս - Պոհատան
  • Միշել Սենտ-Ջոն - Նակոմա
  • Դեյվիդ Օգդեն Սթայերս - նահանգապետ Ռետկլիֆ
  • Գորդոն Տուտուսիս - Կեկատա (խոսք)
  • Ֆրենկ Վեկլեր - Ֆլիտ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Գլխավոր հերոսուհու նախատիպը եղել է իրական աղջիկ Պոկահոնտասը, ցեղի առաջնորդ Պոհատանի դուստրը։ Նա եղել է առաջին միջնորդը հնդիկների և գաղութարարների բանակցությունների ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոկահոնտաս (մուլտֆիլմ)» հոդվածին։