Պոլ Սաբատյե

ֆրանսիացի գրող

Պոլ Սաբատյե (ֆր.՝ Paul Sabatier, օգոստոսի 3, 1858(1858-08-03)[1][2] կամ օգոստոսի 9, 1858(1858-08-09)[3], Սեն Միշել դը Շաբրիյանու[1] - մարտի 5, 1928(1928-03-05)[3], Ստրասբուրգ[4]), ֆրանսիացի գրող, պատմաբան, 1901-1903 և 1924-1925 թվականներին առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Այդ հինգ տարիների ընթացքում հինգ անգամ առաջադրել է Շվեդիայի ակադեմիայի անդամ Կառլ Բիլդտի կողմից` «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու կենսագրությունը» գրքի համար[6]։

Պոլ Սաբատյե
ֆր.՝ Paul Sabatier
Ծնվել էօգոստոսի 3, 1858(1858-08-03)[1][2] կամ օգոստոսի 9, 1858(1858-08-09)[3]
ԾննդավայրՍեն Միշել դը Շաբրիյանու[1]
Վախճանվել էմարտի 5, 1928(1928-03-05)[3] (69 տարեկան)
Վախճանի վայրՍտրասբուրգ[4]
Մասնագիտությունպատմաբան, աստվածաբան, համալսարանի դասախոս և պաստոր
Քաղաքացիություն Ֆրանսիա[1][3]
ԿրթությունՓարիզի բողոքական աստվածաբանության ֆակուլտետ (1885)[1]
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա
ԱշխատավայրՍտրասբուրգի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետ[5]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1858 թվականի օգոստոսի 3-ին, ֆրանսիական Սեն Միշել դը Շաբրիյանու կոմունայում, կրթություն է ստացել Փարիզի աստվածաբանության ֆակուլտետում։ 1885 թվականին դարձել է Ստրասբուրգի Սուրբ Նիկողայոս եկեղեցու վիկարիոսը։ Սակայն, 1889 թվականին հրաժարվել է բարձրացումից, ինչը Գերմանիայի ենթակա դառնալու պայման էր, և հեռացվել է։

Նա չորս տարի բողոքականների քահանա է եղել Սևենների St. Cierge եկեղեցում, իսկ հետո ամբողջությամբ նվիրվել է պատմական հետազոտությունների։ Նա տպագրության է պատրաստել «Դիդախե» հրատարակությունը, իսկ 1893 թվականի նոյեմբերին հրատարակել է «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու կենսագրությունը» գիրքը։ Այդ գիրքը մեծ խթան է հանդիասացել միջնադարյան գրականության և կրոնական փաստաթղթերի ուսումնասիրման համար։

Պոլ Սաբատեի կողմից գրված «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու կենսագրությունը» գիրքն ընդգրկված էր կաթոլիկ եկեղեցու կողմիղ արգելված գրքերի ցանկում` սրբի կյանքի պատմությունն անվստահելի կերպով ներկայացնելու պատճառով։

1919 թվականին Սաբատյեն Ստրասբուրգում դարձել է բողոքական աստվածաբանության պրոֆեսոր։

Ստեղծագործություններ խմբագրել

  • La Didachè, texte grec, avec un comm. Paris (1885)
  • Codex colbertinus parisiensis. Qvatuor Evangelia ante Hieronymum latine translata post editionem Petri Sabatier cum ipso codice collatam (1888)
  • Life of St. Francis of Assisi
  • Modernism The Jowett Lectures

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  2. 2,0 2,1 https://en.wikisource.org/wiki/1911_Encyclop%C3%A6dia_Britannica/Sabatier,_Louis_Auguste
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — 15 — Encyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 10. — P. 279.
  5. http://data.bnf.fr/13331934/paul_sabatier/
  6. «The Nomination Database for the Nobel Prize in Literature, 1901-1950» (անգլերեն). The Nobel Foundation. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.

Աղբյուրներ խմբագրել