Պոլ Աբադի (ֆր.՝ Paul Abadie, նոյեմբերի 9, 1812(1812-11-09)[1][2][3][…], Փարիզ - օգոստոսի 2, 1884(1884-08-02)[4], Շատու, Սենա և Ուազա[4]), ֆրանիացի ճարտարապետ։ Ճարտարապետ Պոլ Աբադի ավագի որդին։

Պոլ Աբադի
ֆր.՝ Paul Abadie
Ծնվել էնոյեմբերի 9, 1812(1812-11-09)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էօգոստոսի 2, 1884(1884-08-02)[4] (71 տարեկան)
Վախճանի վայրՇատու, Սենա և Ուազա[4]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (անհայտ)[5]
Ուշագրավ աշխատանքներՍինագոգ (Բորդո), Սակրե Կյոր բազիլիկ և Սեն Ժորժ դե Պերիգե եկեղեցի
Պարգևներ
 Paul Abadie Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պոլ Աբադին ծնվել է 1812 թվականի նոյեմբերի 9–ին Ֆրանսիայում՝ Փարիզում[7]։

Սովորել է Փարիզում՝ Ա․ Լեկլերկի արվեստանոցում (1832 թվականից) և գեղարվեստի դպրոցում (1835 թվականից)[8]։ Եղել է Ֆրանսիայի առաջատար ռեստավրատորներից մեկը (առաջին աշխատանքը եղել է 1845 թվականին 12-13-րդ դարերի Փարիզի տաճարում, Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի ղեկավարությամբ, ապա վերականգնել է շուրջ 40 միջնադարյան, հիմնականում ռոմանական տաճարներ Շարանտի, Ժիրոնդի և Դորդոնի դեպարտամենտներում, այդ թվում՝ 1849-80 թվականներին 13-րդ դարի Սեն-Պիեռ տաճարը Անգուլեմում

Աբադիի սեփական շինությունների շարքում ևս գերակշռում են եկեղեցական շենքերը՝ արտաքին տեսքից նեոռոմանական (այդպիսին է Փարիզի մոնմարտի բլրի վրա գտնվող Սակրե Կյոր բազիլիկը (1875-1914), որը կառուցվել է ի հիշատակ պրուսական արշավանքի դժբախտություններից ազատվելու և Փարիզի կոմունայի։

Բացի եկեղեցական և պետական հանձնաժողովներից, Աբադին, ինչպես հայտնի է, ընդունել է միայն մեկ մասնավոր հանձնաժողով՝ 1875 թվականին Մայբերչի ամրոցը, որը նա նախագծել է ամենայն մանրակրկտությամբ, որպես նեոմիջնադարյան արվեստի ամբողջական աշխատանք՝ ներառյալ քարե փորագրություննները, ցուցափեղկերը, փայտի փորագրությունը, կահույքը և այլն[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Laroche C. Abadie, Paul // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T000041
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 մահվան վկայական
  5. Oxford Art Online[Oxford, England]: OUP, 2002.
  6. http://www2.culture.gouv.fr/public/mistral/leonore_fr?ACTION=CHERCHER&FIELD_1=COTE&VALUE_1=LH/1/36
  7. Brief biography Արխիվացված 2012-01-17 Wayback Machine @ Essential Architecture
  8. Sturgis, Russell (1901). A Dictionary of Architecture and Building, Volume I. Macmillan. էջ 1.
  9. Association Promotion Patrimoine, 1993, Chateaux, Manoirs et Logis, List of Works, p. 227 ISBN 2-910137-05-8

Գրականություն խմբագրել

  • Абади // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 6. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
  • Paul Abadie, architecte, 1812—1884 (cat.), P., 1988.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Աբադի» հոդվածին։