Պոլիքսենե (հին հունարեն՝ Πολυξένη) — կերպար հին-հունական դիցաբանությունից[1]։ Պրիամոսի[2] և Հեկաբեի դուստրը։ Անտենորի որդի՝ Եվրիմախի հարսնացուն։

Դիմանկար կեսագրության հավաքածուից
Promptuarii Iconum Insigniorum (1553 թ.)

Աքիլլեսը, ինչպես պատմում է ավելի հին ավանդույթը, (Եվրիպիդեսը և Պուբլիուս Օվիդիուս Նասոյը), հանկարծակի տեսել է Պոլիքսենեին և հալվել է նրա սիրուց։ Որոշել է նրան վերցնել որպես կին և անցնել տրոյացիների կողմը, բայց խաբեությամբ սպանվել է կողմից, այն ժամանակ, երբ առանց զենքի գնացել է Պոլիքսենեի[3] հետ ամուսնանալու համար։

Տրոյան վերցնելուց հետո գերեզմանոցից Աքիլլեսի ձայնը պահանջել է ավարի[4] իր մասը (Կամ նրա ուրվականը եկել է Նեոպտոլեմոսի երազում[5]

Պատկերված է Պալիգնոտուսի Դելփիի նկարի մեջ Տրոյան գրաված մյուս մասնակիցների հետ։ Նկարի վրա պատկերված է նրրա մահը Աքիլլեսի գերեզմանի վար[6]։ Ըստ շատ հեղինակների, նրա խողխողել են Աքիլլեսի[7] գերեզմանի վրա։ Դա արել է Նեոպտոլեմոսը[8]։ Ըստ մեկ այլ պատմության, Աքիլլեսի հոգու հանգստության համար, տուն վերադարցած հույները զոհաբերել են գերի ընկած Պոլիքսենեին։

Ըստ Ֆիլոստրատոսի, ինքնասպան է եղել Աքիլլեսի գերեզմանի վրա սիրուց[9] դրթված։ Մեկ այլ տարբերակի, մահացու վիրավորվել է Ոդիսևսի և Դեյնոսի կողմից քաղաքը վերցնելու ժամանակ և թաղվել է Նեոպտոլեմոսի[10] կողմից։

Կերպարները գրականությունում խմբագրել

 
Պոլիքսենեն մահանում է Նեոպտոլեմոսի ձեռքից Աքիլլեսի գերեզմանին
 
Պոլիքսենեի մահը, գրքից մանրանկար ռուս.՝ Боккаччо О знаменитых женщинах, XV—XVI вв.

Գլխավոր կերպարը Սոփոկլեսի ողբերգությունում ռուս.՝ «Поликсена» (фр.522-526 Радт), Եվրիպիդեսի «Հեկաբե» ողբերգությունում։

Ժան Բատիստ Լյուլլի (1632—1687), երաժշտական ողբերգություն «Աքիլես և Պոլիսքսենե» (1687)

Օզերով, Վլադիսլավ Ալեքսանդրովիչ (1769—1816), ողբերգություն «Պոլիքսենե»

Նիկոլինի, Ջիովանի Բատիստա (1782—1861), ողբերգություն «Պոլիքսենե» (1813)

Աստղագիտության մեջ խմբագրել

Պոլիքսենեի պատվին անվանվել է աստերոիդ՝ (595) Պոլիքսենե, բացված 1906 թ.-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.318
  2. Гигин. Мифы 90
  3. Первый Ватиканский мифограф I 36, 2
  4. Еврипид. Гекаба 110—116; Гигин. Мифы 110
  5. Драконций. Трагедия Ореста 622
  6. Павсаний. Описание Эллады X 25, 10
  7. Арктин. Разрушение Илиона, синопсис; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 12, 5; Э V 23; Павсаний. Описание Эллады I 22, 6; Квинт Смирнский. После Гомера XIV 278—291
  8. Еврипид. Гекаба 544—570; Овидий. Метаморфозы XIII 449—476; Сенека. Троянки 1147—1160
  9. Филострат. Жизнь Аполлония Тианского IV 16; Филострат. О героях 51, 66
  10. Схолии к Еврипиду. Гекаба 41 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.136

Մատենագիտություն խմբագրել

М. Корш. «Кратий словарь мифологии и древностей», СПб, 1894 г., изд. А. С. Суворина.

Поликсена // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.