Պոլիիզոբուտիլեններ, [-C(CH3)2-CH2-]n, իզոբուտիլենի պոլիմերները։ Մածուցիկ հեղուկներ են (մոլային զանգվածը՝ 10000—50000 հազար) կամ կաուչուկակերպ ամորֆ նյութեր (մոլային զանգվածը՝ 70000-225000 հզ․)։ Մինչև 350 °C տաքացնելիս չեն քայքայվում, 185-200 °C-ում փափկում են։ Առաձգական են (մինչև-50 °C), գազաանթափանց։ Լավ դիէլեկտրիկներ են։ Կայուն են թթուների, ալկալիների, աղերի լուծույթների նկատմամբ։ Արևի և ուլտրամանուշակագույն ճառագայթներ ի ազդեցությամբ քայքայվում են։ 100 °C-ից բարձր ջերմաստիճաններում Պոլիիզոբուտիլենների մեխանիկական հատկությունները վատանում են։ Լուծելի են ածխաջրածիններում, նրանց հալոգենածանցյալներում, եթերներում։ Պոլիիզոբուտիլենները ստանում են մոնոմերի իոնական պոլիմերմամբ (-80 °C-ից մինչև-100 °C)։ Հեշտությամբ համատեղվում են կաուչուկների, պոլիէթիլենի, պոլիվինիլքլորիդի և ֆենոլմրջնալդեհիդային խեժերի հետ։ Օգտագործվում են քիմիական սարքավորումները երեսպատելու, էլեկտրամեկուսիչներ, սոսինձներ, ջրանթափանց գործվածքներ հերմետիկացնող բաղադրություններ են պատրաստելու համար։

Պոլիիզոբուտիլեններ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար9003-27-4
EINECS համար618-360-8
ЕС618-360-8
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 354