Պոլիդոր (հին հունարեն՝ Πολύδωρος՝ «շնորհված հարստությամբ»), Սպարտայի թագավորն է Ագիադով տոհմից, կառավարել է մ.թ.ա. 730-720 թվականներին։ Նա Ալկամենի[1] տղան է։ Մի շարք գիտնականների կարծիքով՝ ապրել է ավելի վաղ, քան մ.թ.ա. 7-րդ դարը[2]։

Պոլիդոր
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդավայր Սպարտա
Հայր Alcmenes?
Զավակներ Eurycrates?

Պոլիդորի կառավարման հիմնական իրադարձությունը առաջին Մեսենյան պատերազմն է:Նա ղեկավարել է սպարտացիներին Ֆեոպոմպի (Սպարտայի մեկ այլ թագավոր Եվրոպոնդիտների արքայատոհմից) մ.թ.ա. 739 թվականի պատերազմում[3]։ Համաձայն Պոլիենի՝ նախքան ճակատամարտերից մեկը՝ նա ուղարկել էր սուրհանդակ դասալիքների մոտ՝ հայտնելով սուտ տեղեկություն իր և Ֆեոպոմպի կռվի մասին, իսկ Ֆեոպոմպը թաքցրել է իր զորքը։ Հետո դասալիքները հարձակվեցին Պոլիդորի զորքերից մեկի վրա, բայց պարտություն կրեցին Ֆեոպոմպի կողմից, որոնք զբաղեցնում էին բերդը[4]։

Նրա մի քանի ասացվածքներ պահպանել է Պլուտարքոսը[5].

Երբ Պոլիդորը իր զորքերը մոտեցրեց Մեսենային, նրան հարցրին՝ մի՞թե նա պատրաստվում է պատերազմել իր եղբայրների հետ։ «Ոչ,-ասաց թագավորը,-ես միայն ցանկանում եմ հասնել չբաժանված հողերի մոտ»[6]։

Պոլիդորը և Ֆեոպոմպը ուղղում կատարեցին Լակոգուրի սահմանադրությունում՝ հերոնտների իրավունքների մասին[7]։

Նրա կառավարման տարիներին լակեդեմոնցիները հիմնեցին երկու գաղութներ՝ Կրոտոնեում և Էֆիրեյան լոկրաներում[8]։ Հաղթանակից հետո Պլոլիդորը իրականացրեց հողերի բաժանում՝ տալով 3000 կամ 4500 հատկացումներ[9]։ Պատերազմի ավարտից հետո նա սպանվեց սպարտացի Պոլեմարխի կողմից[10]։ Պավսիանոսը պնդում է, որ նա մեծ ժողովրդականություն էր վայելում։ Նրա արձանը եղել է Սպարտայի հրապարակում, իսկ Սպարտայի պետական կնիքում նրա նկարն էր պատկերված[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Геродот. История (книга VII, глава 204).
  2. Комментарий Ботвинника М. Н. // Плутарх. Застольные беседы. —М., 1990. — С. 550.
  3. Павсаний. Описание Эллады (книга IV, глава 7.7); датировка Павсания
  4. Полиэн. Стратегемы (книга I, глава 15).
  5. Плутарх. Изречения спартанцев (глава 63).
  6. Плутарх. Изречения спартанцев (глава 63.2) // перевод Ботвинника М. Н.
  7. Плутарх. Сравнительные жизнеописания: Ликург (глава 6).
  8. Павсаний. Описание Эллады (книга III, глава 3.1).
  9. Плутарх. Сравнительные жизнеописания: Ликург (глава 8).
  10. Павсаний. Описание Эллады (книга III, глава 3.2—3).
  11. Павсаний. Описание Эллады (книга III, глава 11.10).