Պոլաբերեն, պուաբների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավոնական ճյուղի արևմտյան խմբին։ Խոսվել է Օդերի ստորին, Էլբայի ստորին ու միջին հոսանքների և Բալթիկ ծովի միջև ընկած տարածքում։ Առավելապես հայտնաբերում է կապեր պոմորյան լեզուների, լեհերենի, մասամբ՝ լուժիկերենի հետ։ XVIII դարի կեսերին պոլաբերենն իր տեղը զիջել է գերմաներենին։ Պոլաբերենի մասին կարելի է դատել XVIIXVIII դարերի սահմանագծում գրառված առանձին բառերով ու արտահայտություններով, տեղանվանական բազմաթիվ հետքերով, գերմանական խոսվածքներում եղած արտացոլումներով (բառապաշարային «պոլաբաբանություններ», որոշ ածանցներ, քերականական խառը սեռեր են)։ Կրել է գերմանականի ուժեղ ազդեցությունը (երկբարբառների առատություն, հոդի ձևավորում, բաղադրյալ ժամանակների կազմման առանձնահատկություններ, հոլովման համակարգի վերակազմում, բառային փոխառությունների առատություն են)։ Միաժամանակ Պոլաբերենում պահպանվել են այնպիսի հնաբանություններ, ինչպիսիք են երկակի թիվը, անցյալ կատարյալը և անկատարը։

Պոլաբերեն
Տեսակմեռած լեզու և մեռած լեզու
ԵնթադասԼեխիտյան լեզուներ և Սլավոնական լեզուներ
Երկրներ Գերմանիա[1] և  Լեհաստան
Խոսողների քանակ0 մարդ (1780)
IETFpox
ISO 639-3pox
 Polabian language Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։