Պյոտր Անդրեևիչ Վյազեմսկի, (ռուս.՝ Пëтр Андреевич Вяземский, հուլիսի 12 (23), 1792[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10 (22), 1878[1][2], Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1][3]), ռուս բանաստեղծ, գրաքննադատ, իշխան։

Պյոտր Վյազեմսկի
Ծնվել էհուլիսի 12 (23), 1792[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 10 (22), 1878[1][2] (86 տարեկան)
Վախճանի վայրԲադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1][3]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, լեզվաբան, գրող, լրագրող, գրական քննադատ, պատմաբան, հիշատակագիր և Polonophile
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԺանրերՄակագիր, երգիծանք և կենսագրություն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 2nd class with crown և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
ԱմուսինՎերա Վյազեմսկայա
ԶավակներՊավել Վյազեմսկի[4], Maria Petrovna Valueva (nee Vyazemskaya)?, Praskoviya Petrovna Vyazemskaya? և Nadezhda Petrovna Vyazemskaya?
 Pyotr Vyazemsky Վիքիպահեստում

1812 թվականին մասնակցել է Բորոդինոյի ճակատամարտին։ Ծառայությունից հեռացվել է օպոզիցիոն տրամադրությունների համար։ «Ռուսական աստված» (1828) երգիծանքը, որ հրատարակել է Ա. Գերցենը Լոնդոնում (1854), ուղղված էր «ցարական բյուրոկրատիայի» դեմ։ Ավելի ուշ Վյազեմսկին մոտ է եղել արքունիքին։ 1856-1858 թվականներին գլխավորել է գրաքննությունը։ 1863 թվականից, գրեթե մշտապես, ապրել է արտասահմանում։ Քաղաքացիական քնարերգության և երգիծքանի ժանրով գրել է բանաստեղծություններ, որոնք մոտ են դեկաբրիստների պոեզիային («Պետերբուրգ», 1818, «Զայրույթ», 1820, և այլն)։ Եղել է «Արզամաս» գրական խմբակի անդամ։ 1825-1828 թվականներին մասնակցել է «Մոսկովսկի տելեգրաֆ» («Московский телеграф») ամսագրի հրատարակությանը, հանդես եկել որպես գրաքննադատ, պաշտպանել ռոմանտիզմը։ Եղել է Պուշկինի ընկերը և նրա հետ աշխատակցել է Լիտերատուրնայա գազետա թերթին և «Սովրեմեննիկ» («Современник») ամսագրին։

Ծանոթագրություններ խմբագրել

Կաղապար:ԱՆձ-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 480  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Վյազեմսկի» հոդվածին։