Պյոտր Գրիգորևիչ Սերգիև (ռուս.՝ Пётр Григорьевич Сергиев, հուլիսի 10, 1893(1893-07-10), Sretensky, Russia, Kotelnichsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1973(1973-07-12), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պարազիտաբան և համաճարակագետ, ԽՍՀՄ ԲԴԱ ակադեմիկոս (1944) և փոխնախագահ (1957—1960

Պյոտր Սերգիև
ռուս.՝ Пётр Григорьевич Сергиев
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1893(1893-07-10)
ԾննդավայրSretensky, Russia, Kotelnichsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 12, 1973(1973-07-12) (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿազանի Դաշնային համալսարան
Մասնագիտությունբժիշկ, parasitologist, վիրուսաբան և համաճարակաբան
ԱշխատավայրՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Ստալինյան մրցանակ
 Petr Grigor'evich Sergiev Վիքիպահեստում

1913 թվականին ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1927 թվականից աշխատել է Տրոպիկական ինստիտուտում (այժմ Եվգենի Մարցինովսկու անվան բժշկական պարազիտաբանության և տրոպիկական բժշկության ինստիտուտ), 1934—1969 թվականներին՝ այդ ինստիտուտի տնօրեն (1969 թվականից՝ գիտական խորհրդատու)։ 1937 թվականին եղել է ՌՍՖՍՀ առողջապահության ժողկոմ։ Սերգիեվը ղեկավարել է մալարիայի դեմ պայքարի պետական հնգամյա պլանի մշակումը, որի իրականացմամբ ապահովվեց մալարիայի վերացումը որպես զանգվածային հիվանդություն։ Հունգարիայի ԳԱ պատվավոր ակադեմիկոս (1960 ), ԽՍՀՄ պետական մրցանակ (1946, 1965 ), Դառլինգի անվան միջազգային մրցանակ (1965 )։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Սերգիև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։