Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի

Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի (ռուս.՝ Пётр Петрович Семёнов-Тян-Шанский, հունվարի 2 (14), 1827[1][2], Ռյազանկա, Ranenburg Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26 (մարտի 11), 1914[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ, Պետերբուրգի ակադեմիայի պատվավոր անդամ (1873 թվական), ռուսական աշխարհագրական ընկերության փոխնախագահ (1873-1914 թվականներ), պետական խորհրդի անդամ (1897 թվական)։

Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի
Пётр Семёнов-Тян-Шанский
Ծնվել էհունվարի 2 (14), 1827[1][2]
Ռյազանկա, Ranenburg Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 26 (մարտի 11), 1914[1][2] (87 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, վիճակագրագետ, աշխարհագրագետ, բուսաբան, միջատաբան, արվեստի կոլեկցիոներ և արվեստագետ
Հաստատություն(ներ)Central Statistics Committee?[3]
Գործունեության ոլորտաշխարհագրություն, բուսաբանություն և Վիճակագրություն
Պաշտոն(ներ)Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ամուրի մարզի ուսումնասիրության ընկերություն
Ալմա մատերՆիկոլաևի հեծելազորային ուսումնարան, HU Berlin, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
Երեխա(ներ)Andrey Semyonov-Tyan-Shansky?, Dmitry Semyonov-Tyan-Shansky?, Benjamin Semyonov-Tyan-Shansky?, Valere Tian? և Q115787527?
ՀայրQ28500538?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Semen.
 Pyotr Semenov-Tyan-Shansky Վիքիպահեստում

Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1848 թվական)։ 1849 թվականից արշավախմբային աշխատանքներ է կատարել Արևելաեվրոպական (Ռուսական) հարթավայրում։ 1853-1855 թվականներին Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Իտալիայում ուսումնասիրել է աշխարհագրություն, երկրաբանություն։ Թարգմանել է Կ․ Ռիտտերի «Ասիայի երկրագիտությունը»՝ լրացնելով այն Ռուսաստանի ասիական մասի վերաբերյալ եղած նորագույն նյութերով։ 1856-1857 թվականներին ուսումնասիրել է Տյան Շանը, կազմել Տյան Շանի լեռնագրական և բարձունքային գոտիականության առաջին սխեման, հայտնաբերել սառցադաշտեր։ 1906 թվականին այդ ուսումնասիրությունների 50-ամյակի առթիվ նրան իրավունք տրվեց ագգանվանն ավելացնել «Տյան-Շանսկի»։ 1864-1874 թվականներին ղեկավարել է Կենտրոն վիճակագրական կոմիտեն, 1874-1897 թվականներին՝ Վիճակագրական խորհուրդը։ Վիճակագիրների առաջին համագումարի (1870 թվական) և առաջին ընդհանուր մարդահամարի (1897 թվական) կազմակերպիչն է։ Տվել է Եվրոպական Ռուսաստանի տնտեսական շրջանացման սխեման (12 շրջան)։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին կազմել է «Ռուսական կայսրության աշխարհագրական վիճակագրական բառարանը», 5 հատորով (1863-1885 թվականներ), «Ռուսաստան» բազմահատոր աշխարհագրական հրատարակությունը 11 հատորով (1899-1914 թվականներ), գրել Աշխարհագրական ընկերության 50-ամյակին նվիրված եռահատոր աշխատությունը (1896 թվական)։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի անվամբ են կոչվել մի շարք աշխարհագրական օբյեկտներ Միջին և Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Ալյասկայում, Շպիցբերգենում և բուսական ու կենդանական մոտ 100 նոր տեսակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 282