Պյոտր Կոգան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոգան (այլ կիրառումներ)
Պյոտր Սեմյոնովիչ Կոգան (ռուս.՝ Пётр Семёнович Коган, հունիսի 1 (13), 1872[1], մայիսի 20, 1872[2] կամ մայիսի 8 (20), 1872[2], Լիդա, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 2, 1932[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային գրականագետ, քննադատ։ Գրել է «Ակնարկներ արևմտաեվրոպական գրականությունների պատմության» (հ. 1—3, 1903—1910), «Ակնարկներ հին գրականությունների պատմության» (հ. 1, «Հունական գրականություն», 1907), «Ակնարկներ ռուսական նորագույն գրականության պատմության» (հ. 1—3, 1908—1912) գործերը, թատերագիաական աշխատություններ։ Հոկտեմբերյան խորհրդային մեծ հեղափոխությունից հետո եղել է Մոսկվայի առաջին և երկրորդ պետական համալսարանների և այլ բուհերի պրոֆեսոր, Գեղարվեստական գիտությունների պետական ակադեմիայի պրեզիդենտ (1921)։ Տուրք է տվել վուլգար-սոցիոլոգիական հայացքների։
Պյոտր Կոգան Пётр Коган | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1 (13), 1872[1], մայիսի 20, 1872[2] կամ մայիսի 8 (20), 1872[2] Լիդա, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 2, 1932[1][2] (59 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Խորհրդային Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1896)[1] և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Ամուսին(ներ) | Nadezhda Kogan? |
Երեխա(ներ) | Ալեքսանդր Նոլլե |
Pyotr Kogan Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Коган П. С. // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կոգան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 501)։ |