Պյոտր Սեմյոնովիչ Կիրիլով (էրզ.՝ Пётр Семёнович Кириллов, Պյոտր Էրկե, հունիսի 26, 1910(1910-06-26), Մալիյ Տոլկայ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1955(1955-11-24), Մոսկվա, ԽՍՀՄ), էրզիացի գրող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Պյոտր Կիրիլլով
Ծնվել էհունիսի 26, 1910(1910-06-26)
ԾննդավայրՄալիյ Տոլկայ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 24, 1955(1955-11-24) (45 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուէրզյաներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
 Petr Erjke Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Տունը, որտեղ ապրել է Պյոտր Կիրիլլովը՝ Կրասնոարմեյսկայա փողոց 14 / Պերվոմայսկայա փողոց, Սարանսկ

Պյոտր Կիրիլովը ծնվել է 1909 թվականին Մալիյ Տոլկայ գյուղում (այժմ՝ Սամարայի մարզի Պոխվիստնևսկի շրջան)[1]։ 1931-1933 թվականներին սովորել է Մոսկվայի խմբագրության և հրատարակչության ինստիտուտում։ Մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ Կիրիլովի առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1929 թվականին։ 1930-ական թվականներին նրա կողմից գրվեցին «Առավոտը Սուրայի վրա» («Валске Сура лангсо») պատմական պոեմը, «Առանց սահմանաշերտի» («Межавтомо») և «Դժվարին ճանապարհով» բանաստեղծությունների ժողովածուները, «Սպասսկի տաճարում» («Спасской монастырьсе») և «Առաջին դասը» («Васенце урок») վիպակները։ Նրա «Լիտովա» (1940) պատմական դրաման հիմք հանդիսացավ մորդովական թատերական արվեստում առաջին երաժշտական դրամայի լիբրետտոյի համար։ Հետպատերազմյան տարիներին Կիրիլովի կողմից գրվեցին «Պատերազմի ճանապարհներով» («Войнань киява») ժողովածուն և «Լույս հեռավոր անկյունում» («Валдо васоло угол велькссэ»), «Ուսուցչուհին» պիեսները[2]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Краткая литературная энциклопедия
  2. «Մորդովական գրականության գրադարան, Պյոտր Կիրիլլով». www.lib.e-mordovia.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Кириллов Петр Семенович - статья из Большой советской энциклопедии.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կիրիլլով» հոդվածին։