Պյոտր Գուլակ-Արտեմովսկի

Պյոտր Պետրովիչ Գյուլակ-Արտեմովսկի (ուկրաիներեն՝ Гулак-Артемовський Петро Петрович, հունվարի 16 (27), 1790[1], Գորոդիշչե, Tsherkassy County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 1 (13), 1865, Խարկով, Ռուսական կայսրություն), ուկրաինացի բանաստեղծ։

Պյոտր Գուլակ-Արտեմովսկի
ուկրաիներեն՝ Петро Гулак-Артемовський
Ծնվել էհունվարի 16 (27), 1790[1]
ԾննդավայրԳորոդիշչե, Tsherkassy County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 1 (13), 1865 (75 տարեկան)
Վախճանի վայրԽարկով, Ռուսական կայսրություն
ԳերեզմանSt. John Useknovensky cemetery
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, բանաստեղծ և գրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԽարկովի կայսերական համալսարան
Ժանրերառակ և բալլադ
ԱշխատավայրԽարկովի կայսերական համալսարան և Խարկովի ազգային համալսարան
Պյոտր Գուլակ-Արտեմովսկի Վիքիքաղվածքում
 Petro Hulak-Artemovskyi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պյոտր Գյուլակ-Արտեմովսկին ծնվել է Գորոդիշչե քաղաքում։ 1817 թ. ընդունվել է Խարկովի համալսարանը, որտեղ էլ սկսել է իր գրական-գիտական գործունեությունը։ 1841 թ. եղել է նույն համալսարանի ռեկտորը։ Գրել է երգիծական բանաստեղծություններ և առակներ («Պանը և շունը», 1818)։ 1818-1819 թվականներին «Ուկրաինսկի Վեստնիկ» ամսագրում տպագրվել են Գուլկա-Արտեմովսկու «Պանը և շունը», «Սոլոպիյը և Խիվրյան», «Տյուխտւյը և Չվանկոն» և այլ առակներ, որոնք մեծ համբավ են բերել հեղինակին։ Գրել է բալլադներ, երգեր, լիրիկական բանաստեղծություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Գուլակ-Արտեմովսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Գուլակ-Արտեմովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 245