Պյատրաս Ցվիրկա (լիտ.՝ Petras Cvirka մարտի 12, 1909(1909-03-12), Klangiai, Վելյուոնա սենյունիա, Jurbarkas District Municipality, Լիտվա - մայիսի 2, 1947(1947-05-02)[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լիտվացի խորհրդային բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս։ ԽՄԿԿ անդամ (1940 թվականից)։

Պյատրաս Ցվիրկա
լիտ.՝ Petras Cvirka
Ծնվել էմարտի 12, 1909(1909-03-12)
ԾննդավայրKlangiai, Վելյուոնա սենյունիա, Jurbarkas District Municipality, Լիտվա
Վախճանվել էմայիսի 2, 1947(1947-05-02)[1][2] (38 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՌոսսա
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, հրապարակախոս և մանկագիր
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լիտվա,  ԽՍՀՄ և  Լիտվական ԽՍՀ
ԿրթությունԿաունասի դեկորատիվ-կիրառական արվեստի ինստիտուտ (1930)
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱմուսինMarija Cvirkienė?
Изображение автографа
 Petras Cvirka Վիքիպահեստում

Կյանք ու գործունեություն խմբագրել

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1926 թվականին ավարտել է Վիլկիայի միջնակարգ դպրոցը։ 1924 թվականին հանդես է եկել որպես բանաստեղծ և նովելիստ։ Նույն թվականին ընտրվել է ժողովրդակամ սեյմի դեպուտատ։ Եղել է համոզված հակաֆաշիստ։ Մահացել է 1947 թվականի մայիսի 2-ին Վիլնյուսում։

Ստեղծագործություն խմբագրել

Ցվիրկան հեղինակ է «Սովետական պատմություններ» (1938), «Կաղնու արմատները» (1945), «Եղբայրության սերմերը» (1947) և պատմվածքների այլ ժողովածուների, ակնարկների, զավեշտական պատմվածքների, պամֆլետների, գրականության մասին հոդվածների։ Գրել է նաև մանուկների համար («Երաժիշտ գազանները» 1950, հայերեն հրատարակվել է 1969 թվականին), «Ոսկե խնձորենին» (1950, հայերեն հրատարակվել է 1969 թվականին)։ Պյատրաս Ցվիրկայի երկերը թարգմանվել են հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, բուլղարերեն, հունգարերեն, վրացերեն, կաբարդա-չերքեզերեն, ղազախերեն, չինարեն, լատիշերեն, մոլդովերեն, օսերեն, լեհերեն, ուզբեկերեն, ուկրաիներեն, չեխերեն, ֆիններեն, էստոներեն և այլ լեզուներով։

Պյատրաս Ցվիրկան հայերեն խմբագրել

  • Ոսկե խնձորենին (հեքիաթ), Երևան, ա. հ., 1969, 15 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ս. Մ. Բալայան։

Գրականություն խմբագրել

  • Աշոտ Հակոբյան, Լիտվական գրականության պարծանքը (Պ. Ցվիրկայի ծննդյան 70-ամյակի առթիվ)։ «Գրական թերթ», 1979, թիվ 15։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Цвирка Пятрас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյատրաս Ցվիրկա» հոդվածին։