Պլովդիվ (բուլղար․՝ Пловдив, հուն․՝ Φιλιππούπολη, թուրքերեն՝ Filibe), քաղաք Բուլղարիայի հարավային մասում, Պլովդիվի մարզի վարչական կենտրոն։

Քաղաք
Պլովդիվ
բուլղար․՝ Пловдив
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՄարզՊլովդիվի մարզ
ՀամայնքՊլովդիվ
ՔաղաքապետՍլվաչո Ատանասով
Այլ անվանումներՖիլիպպոլիս
Մակերես110 կմ²
ԲԾՄ164 մ
Բնակչություն>400 000 մարդ (2007)
Տեղաբնականունպլովդիվցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+359) 32
Փոստային դասիչ4000
Ավտոմոբիլային կոդPB
Պաշտոնական կայքplovdiv.bg (բուլղ.)
Պլովդիվ (Բուլղարիա)##
Պլովդիվ (Բուլղարիա)

Հակիրճ տեղեկատվություն խմբագրել

Մեծությամբ Բուլղարիայի երկրորդ քաղաքն է։ 2018 թվականի պաշտոնական տվյալներով ունեցել է 346 893 բնակիչ։ Երկրի տնտեսական, տրանսպորտային, մշակութային ու կրթական կարևոր կենտրոններից է։ Վկայություններ կան, որ այս քաղաքի տեղում բնակավայր է եղել դեռևս մեր թվականությունից առաջ վեցերորդ հազարամյակում, երբ քարեդարյան առաջին բնակավայրերն են ի հայտ եկել աշխարհում։ Ենթադրվում է, որ աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է հիմնադրվել այստեղ[1]։

Արձանագրված պատմական տվյալների համաձայն՝ Պլովդիվն Արևմուտքում սկզբնապես հայտնի է եղել Ֆիլիպոպոլիս Philippopolis (հուն․՝ Φιλιππούπολις; թուրքերեն՝ Filibe; "Philip's Town") անվանումով, որ նշանակում է Ֆիլիպի քաղաք (Ֆիլիպ Երկրորդ Մակեդոնացու անունով, որը մ. թ. ա. 4-րդ դարում նվաճել էր քաղաքը)։ Սկզբնապես եղել է թրակիական բնակավայր, ապա հաջորդաբար գրավվել է Աքեմենյան Պարսկաստանի, հին հույների, կելտերի, հռոմեացիների, գոթերի, հոների, բուլղարների, սլավոնների, ռուսների, խաչակիրների, թուրքերի կողմից։ 1878 թվականի հունվարի 4-ին՝ ռոս-թուրքական 1877–1878 թթ. պատերազմի ավարտին, Պլովդիվը թուրքական լծից ազատագրվել է ռուսական կայսրության զորքերի օգնությամբ։ Այդ նույն տարվա հուլիսին թուրքերը վերագրավել են քաղաքը և դարձրել Արևելյան Ռումելիա ինքնավար մարզի կենտրոնը։ 1885 թվականին թե՛ քաղաքը և թե՛ մարզը միացել են Բուլղարիային։

Պլովդիվը գտնվում է բարեբեր տարածաշրջանում՝ Բուլղարիայի հարավ-արևելքում՝ Մարիցա գետի երկու ափերին։ Պատմականորեն զարգացել է սիենիտային յոթ բլուրների վրա (դրանցից մի քանիսի բարձրությունն անցնում է 250 մետրից), և այդ պատճառով էլ հաճախ անվանվում է «յոթ բլուրների քաղաք»։

Պլովդիվը հյուրընկալում է բազմաթիվ ու բազմազան միջազգային մշակութային իրադարձություններ, որոնցից են միջազգային հայտնի տոնավաճառը, «Բեմ՝ խաչմերուկում» միջազգային թատերական փառատոնը, «Ոսկե սնդուկ» հեռուստատեսային փառատոնը, «Գիշերային Պլովդիվ»-ը, Kapana Fest-ը, Opera Open-ը... 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Պլովդիվը, իտալական Մատերա քաղաքի հետ համատեղ, ընտրվել է Եվրոպայի 2019 թվականի մշակութային մայրաքաղաք։ Դա իրողություն է դարձել Municipal Foundation "Plovdiv 2019″ ոչ կառավարական կազմակերպության աջակցության շնորհիվ։

Քաղաքի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին հռոմեական թատրոն, Օդեոն, ակվեդուկ, մարզադաշտ և այլ հնավայրեր՝ ավերված կամ կիսավեր վիճակում։

Պլովդիվը բուլղարահայության կարևորագույն կենտրոններից մեկն է։ Քաղաքում գտնվում է Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

, hotels, Pictures, maps, tour, restaurant, vacation, holiday, visit, wine, roses, architecture, sea, relaxing, …plovdivguide.com]</ref>[2]:

  1.   Բռնո (չեխ․՝ Brno), Չեխիա (1989)
  2.   Բուրսա (թուրքերեն՝ Bursa), Թուրքիա (1998 )
  3.   Վալենսիա (իսպ.՝ Valencia), Վենեսուելա (1993)
  4.   Գյումրի (հայերեն՝ Գյումրի), Հայաստան (2004)
  5.   Եկատերինբուրգ, Ռուսաստան (2009)
  6.   Կաստորիա (հուն․՝ Καστοριά), անգլ.՝ Kastoria), Հունաստան
  7.   Կոլումբիա (անգլ.՝ Columbia), ԱՄՆ (1993)
  8.   Կոշիցե (սլովակ.՝ Košice), Սլովակիա (2000)
  9.   Կումանովո, Մակեդոնիա (2003)
  10.   Քութայիս (վրաց.՝ ქუთაისი), Վրաստան (1995)
  11.   Լայպցիգ (գերմ.՝ Leipzig), Գերմանիա (1975)
12.   Լոյան, Չինաստան (1994)
13.   Օկայամա (ճապ.՝ 岡山市), Ճապոնիա (1973)
14.   Օխրիդ, Մակեդոնիա (1999)
15.   Պետրա (արաբ․՝ البتراء‎‎), Հորդանան
16.   Պոզնան (լեհ.՝ Poznań), Լեհաստան
17.   Հռոմ (իտալ.՝ Roma), Իտալիա; (գործընկեր-քաղաք)
18.   Սալոնիկ (հուն․՝ Θεσσαλονίκη, անգլ.՝ Thessaloniki), Հունաստան (1983)
19.   Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (1980)
20.   Ստամբուլ (թուրքերեն՝ İstanbul), Թուրքիա (2001)
21.   Սամարղանդ (ուզբ.՝ Самарканд), Ուզբեկստան (2008)
22.   Դեգու (կորեերեն՝ 대구 광역시, 大邱廣域市), Հարավային Կորեա (2002 )

Հայտնի անձինք խմբագրել

Ծնվել են Պլովդիվում
Ապրել են Պլովդիվում

Գրականություն խմբագրել

  • Пеев, В. Град Пловдив, минало и настояще. — Пловдив, 1941.
  • Цапенко, М. П. София. Тырново. Пловдив. — М.: Искусство, 1972. — 207 с. — (Города и музеи мира).
  • Аблова Р. Т. Сотрудничество советского и болгарского народов в борьбе против фашизма (1941 - 1945 гг.). — М.: «Высшая школа», 1973.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Plovdivին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dikov, Ivan (2018 թ․ մարտի 26). «Latest Discoveries In Nebet Tepe Fortress Cast Doubt On Status Of Bulgaria'S Plovdiv As Oldest City In Europe». Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.(չաշխատող հղում)
  2. http://e-samarkand.narod.ru/News.files/061008.htm(չաշխատող հղում)

Քարտեզներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլովդիվ» հոդվածին։