Պլազմոլիզ (հին հունարեն՝ πλάσμα` քայքայում և λύσις` պլազմա), պրոտոպլաստի (բջջի պարունակության) անջատումը բջջաթաղանթից հիպերտոնիկ լուծույթում։ Բնորոշ է բուսական բջիջներին, սնկերին և խոշոր բակտերիաներին որոնք ունեն ամուր, ամուր բջջապատ[1]։

Տրադեսկանցիա բույսի բջիջները պլազմոլիզից հետ։

Կենդանական բջիջները հիպերտոնիկ լուծույթում կնճռոտվում են։ Կախված պրոտոպլազմայի մածուցիկությունից, բջջի և լուծույթի օսմոտիկ ճնշումների տարբերությունից, տարբերում են ուռուցիկ, գոգավոր, ջղաձիգ և թասակավոր պլազմոլիզներ։

Երբեմն պլազմոլիզի ենթարկված բջիջները կենդանի են մնում և ջրի կամ հիպոտոնիկ լուծույթների մեջ տեղավորելիս վերադառնում նախնանական վիճակին (դեպլազմոլիզ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1] Արխիվացված 2013-05-25 Wayback Machine Действие физических факторов на микроорганизмы - сайт кафедры микробиологии и вирусологии СибГМУ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 315  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլազմոլիզ» հոդվածին։