Պիրին ազգային պարկ (բուլղար․՝ Национален Парк Пирин), ընդգրկում է Բուլղարիայի հարավ-արևմուտքում գտնվող Պիրինի լեռների մեծ մասը։ Ազգային պարկի մակերեսը կազմում է 403 կմ², գտնվում է 1008-2914մ բարձրության վրա[1]։

Պիրին ազգային պարկ
Տեսակազգային պարկ
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքԲլագոևգրադի մարզ
Հիմնվել է1962
Մակերես274 կմ²
ԲԾՄ2914
Պիրին ազգային պարկը գտնվում է Բուլղարիաում
Պիրին ազգային պարկ
Պիրին ազգային պարկը գտնվում է Երկիրում
Պիրին ազգային պարկ

Պարկի սահմաններում կա երկու արգելավայր՝ Բայուվի Դուպկի-Ջինջիրիցա և Յուլեն։

Պատմություն խմբագրել

Պիրինի պարկը ձևավորվել է 1962 թվականի նոյեմբերի 8-ին Վիխրեն ազգային պարկ անունով՝ Պիրինի բարձրադիր վայրերում գտնվող անտառները պահպանելու նպատակով։ Պարկը զբաղեցնում էր 62 կմ² տարածք, որն այժմյան պարկի վեցերորդ մասն է։ 1974 թվականին նախարարության որոշմամբ այն վերանվանվում է Պիրինի ազգային պարկ, և ընդարձակվում են սահմանները։

1979 թվականին ձևավորվում է պարկի կառավարման ծառայություն՝ Բանսկո կենտրոնով։ 1983 թվականին պարկը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ 1998 թվականին նոր օրենքով նրա սահմանը ընդարձակվել է՝ ընդգրկելով արդեն 403.32 կմ²[2]։

Բուսական աշխարհ խմբագրել

Պարկում աճում է մոտ 1300 տեսակի բույս, ինչը կազմում է Բուլղարիայում աճող ողջ բուսականության 30%-ը։ Բացի դրանից՝ կան մոտ 300 տեսակի մամուռներ և մեծ քանակությամբ ջրիմուռներ։ Պիրինում հանդիպում է 18 էնդեմիկ տեսակի բույս։ Պարկի տարածքում աճում են հազվագյուտ շատ տեսակներ, օրինակ՝ էդելվեյսը, որ Պիրինի խորհրդանիշն է։

Կենդանական աշխարհ խմբագրել

 
Ջրվեժ Պոպովո լճի մոտ

Պարկում կա անողնաշարավորների մոտ 2090 տեսակ և ենթատեսակ, որից 300-ը հազվագյուտ տեսակներ են, 214-ը՝ էնդեմիկ, 15-ը անհետացման եզրին են։

Պարկի ջրերում ապրում է վեց տեսակ ձուկ, ինչը Բուլղարիայում ապրող ձկնատեսակների 6%-ն է կազմում։ Պարկում ապրում է 8 տեսակ երկկենցաղ և 11 տեսակ սողուն։

Հանդիպում է 160 տեսակ թռչուն (Բուլղարիայում հանդիպող թռչունների 40%), 45 տեսակ կաթնասուն (Բուլղարիայում հանդիպող կաթնասունների 50%)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://pirin.bg/
  2. "21 World Heritage Sites you have probably never heard of". Daily Telegraph.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրին ազգային պարկ» հոդվածին։