Պիստոյա (քաղաք)

կոմունա Իտալիայում

Պիստոյա (իտալ.՝ Pistoia. /pɪˈstɔɪə, pˈstjɑː/[2][3], Իտալերեն: [pisˈtoːja] ( )[4]), քաղաք և համայնք Իտալիայում՝ Տոսկանա մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն գավառի բաղկացուցիչ մասն ու վարչական կենտրոնն է։ Ընկած է Առնո գետի վտակ Օմբրոնե Պիստոյեզեի ափերին, մարզկենտրոն Ֆլորենցիայից մոտավորապես 30, երկրի մայրաքաղաք Հռոմից՝ 260 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[5]։ Սահմանակից է Ալիանա, Կանտագալո, Գրանալիոնե, Լիցանո ին Բելվեդերե, Մառլիանա, Մոնտալե, Պիտելիո, Պոռետա Տերմե, Կուառատա, Սամբուկա Պիստոյեզե, Սան Մարչելո Պիստոյեզե, Սեռավալե Պիստոյեզե համայնքներին[6][7][8][8]։ Համարվում է հռոմեա-կաթոլիկական հնագույն թեմի առաջնորդանիստ բնակավայր (սկսած 3-րդ դարից)։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի մարտի 31-ին անցկացված մարդահամարի տվյալներով եղել է 90 118[9]։

Բնակավայր
Պիստոյա
իտալ.՝ Pistoia
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես236,17 կմ²
ԲԾՄ65±1 մետր
Բնակչություն89 309 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0573
Փոստային դասիչ51100
Ավտոմոբիլային կոդPT
Պաշտոնական կայքcomune.pistoia.it(իտալ.)
Պիստոյա (քաղաք) (Իտալիա)##
Պիստոյա (քաղաք) (Իտալիա)

Քաղաքը հռչակվել է մետաղյա իրերի արտադրությամբ, ինչպես նաև Եվրոպայում ամենաընդարձակը համարվող անտառատնկարաններով, որոնք տնկիներ են վաճառում արտասահմանյան բազմաթիվ երկրների։ Մի վարկածի համաձայն՝ պիստոլետո (ատրճանակ) բառն առաջացել է այս քաղաքի անունից[10]։ Պիստոյային համբավ է բերել նաև յուրաքանչյուր տարի այստեղ անցկացվող բլյուզի փառատոնը։ 2017 թվականին Պիստոյան ընտրվել է Իտալիայի մշակութային մայրաքաղաք[11]։ Զբոսաշրջային կենտրոն է, ուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում, նամանավանդ ամռան ամիսներին։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[12].

Պատմություն խմբագրել

Պիստոյան հիմնադրվել է հինհռոմեական ժամանակներում, էտրուսկյան բնակավայրի տեղում (առաջին անգամ հիշատակվել է մեր թվականությունից առաջ 2-րդ դարում, Պլավտուսի կողմից)։ 12-րդ դարում ազատ քաղաքի իրավունք է ստացել, դրվել է նրա բարգավաճման սկիզբը։ XVI դարում մտել է Տոսկանայի մեծ դքսության, 1859 թվականին՝ Իտալիայի թագավորության կազմի մեջ։ Քաղաքում պահպանվել են բազմաթիվ պատմա-ճարտարապետական ուշագրավ հուշարձաններ։ Նրա մերձակայքում գտնվող ֆրանցիսկյան լուծարված Ջակերինո վանական համալիրը (Джаккерино[it]), որ XV դարի կառույց է, 2015 թվականին աճուրդի է հանվել[13][14]։

Պատկերասրահ խմբագրել

Անվանի պիստոյացիներ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Պիստոյան բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[15].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://demo.istat.it/?l=it
  2. Կաղապար:Cite American Heritage Dictionary
  3. Cite Merriam-Webster|Pistoia|access-date=20 May 2019
  4. Canepari, Luciano. «Dizionario di pronuncia italiana online» (իտալերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  5. Фізичні відстані та напрямки розраховані за координатами муніципалітетів
  6. citar web|url=http://demo.istat.it/pop2011/index.html%7Ctítulo=Statistiche(չաշխատող հղում) demografiche ISTAT|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua2=it
  7. citar web|url=http://demo.istat.it/bil2010/index.html%7Ctítulo=Popolazione(չաշխատող հղում) residente al 31 dicembre 2010|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua2=it
  8. 8,0 8,1 citar web|url=http://dati.istat.it/Index(չաշխատող հղում).aspx|título=[[Istituto(չաշխատող հղում) Nazionale di Statistica]]|autor=|data=|publicado=Statistiche I.Stat|acessodata=|língua2=it
  9. Численность населения Արխիվացված 2011-07-01 Wayback Machine на 31.03.2018
  10. Online Etymology Dictionary
  11. Bericht über den Festakt auf den Internetseiten des italienischen Ministerpräsidenten vom 15. März 2017 [1], abgerufen am 16. März 2017
  12. «Cittadini Stranieri» [іноземні громадяни] (італ.). ISTAT. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 12 серпня 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. В Италии выставлен на продажу монастырь за 18 млн евро.
  14. 50 bedrooms, 40 bathrooms, a church and a library: Inside the sprawling Italian convent which is on sale for £13million.(անգլ.)
  15. «Pistoia». italien.de (գերմաներեն). Italien.de. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  16. Annuaire des villes jumelées
  17. «Pistoia | Stadt Reutlingen». Վերցված է 2019-09-08-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Natale Rauty: Storia di Pistoia. Bd. 1: Dall'alto Medioevo all'età precomunale (406–1105). Firenze 1988, ISBN 88-00-85542-3.
  • Giovanni Cherubini: Storia di Pistoia. Bd. 2: L'età del libero comune. Dall'inizio del XII alla metà del XIV secolo. Firenze 1998, ISBN 88-00-85708-6.
  • Giuliano Pinto, Francesco Neri: Storia di Pistoia. Bd. 3: Dentro lo stato Fiorentino dalla metà del XIV alla fine del XVIII secolo. Firenze 1999, ISBN 88-00-85710-8.
  • Giorgio Peracchi, Alessandro Andreini: Storia di Pistoia. Bd. 4: Nell'età delle rivoluzioni (1777–1940). Firenze 2000, ISBN 88-00-85709-4.
  • Peter Lütke Westhues: Beobachtungen zum Charakter und zur Datierung der ältesten Statuten der Kommune Pistoia aus dem 12. Jahrhundert, in: Quellen und Forschungen aus italienischen Archiven und Bibliotheken 77 (1997) 51–83. (online)
  • Giampaolo Francesconi: «La città era ben murata e merlata». Crescita urbana e costruzione delle mura nella Pistoia comunale, in: Bullettino Storico Pistoiese CXVII (2015) 37–66.
  • Emanuele Repetti: PISTOJA (PISTORIUM). In: Dizionario Geografico Fisico Storico della Toscana. (1833–1846), Onlineausgabe der Universität Siena (pdf, ital.)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Պիստոյա (քաղաք)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիստոյա (քաղաք)» հոդվածին։