Պինդ (հուն․՝ Εθνικός Δρυμός Πίνδου), ազգային պարկ Հունաստանում, որը տեղակայված է նույնանուն լեռնային զանգվածի հյուսիս-արևելյան մասում, Արևմտյան Մակեդոնիայի և Էպիրի տարածքում։ Ձևավորվել է 1966 թվականին և զբաղեցնում է 6927 հեկտար տարածք[2]։ Պարկի տարածքը իրենից ներկայացնում է դաշտ` ծածկված փշատերև անտառով։ Ծառերից գերակշռում է սև սոճին (Pinus nigra) ներքևի հատվածներում և ռումելյան սոճին` ավելի բարձր թեքությունների վրա։ Հանդիպում է նաև Հունաստանի համար աննախադեպ հազվադեպ սովորական սոճին (Pinus sylvestris)[3]:

Պինդ
el/Εθνικός Δρυμός Πίνδου
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Տեղագրություն Հունաստան, Էպիրուս և Արևմտյան Մակեդոնիա
Կոորդինատներ39°54′00″ հս․. լ. 21°07′00″ ավ. ե.HGЯO
Տարածք69,27 կմ²
Հիմնադրված է2005[1]
Պահպանվող կենդանիներգայլ անտառային կատու եղջերավոր արտույտ վարազ
Պահպանվող բույսերսև սոճի սովորական սոճի
Կայքpindosnationalpark.gr
Քարտեզ
 Pindus National Park Վիքիպահեստում

Ֆաունա խմբագրել

Հովտում բնադրում են 80 տեսակի թռչուններ։ Գիշատիչներից հանդիպում են գերեզմանարծիվը (Aquila heliaca), քարարծիվը (Aquila chrysaetos), միջերկրածովյան բազեն (Falco biarmicus), ճուռակը, եվրոպական ճնճղաճուռակը (Accipiter brevipes), օձակեր արծիվը (Circaetus gallicus), գիշանգղը (Neophron percnopterus): Փայտփորիկներից այստեղ ապրում են սև (Dryocopus martius), սիրիական (Dendrocopos syriacus), սպիտակամեջք (Dendrocopos leucotos), միջին խայտաբղետ (Leiopicus medius) և ուրիշ չորս տեսակներ ևս։ Բարձր թեքությունների վրա բնադրում է եղջերավոր արտույտը (Eremophila alpestris), հանդիպում է կարմրաթև մագլցողը (Tichodroma muraria)[3]:

Ազգային պարկը Հունաստանում այն հազվադեպ վայրերից է, որտեղ պահպանվել է եվրոպական գորշ արջի պոպուլացիան (Ursus arctos arctos): Այլ կաթնասուններից տարածքում հանդիպում են գայլը (Canis lupus), անտառային կատուն (Felis silvestris), քարակզաքիսը (Martes foina),այծյամը (Capreolus capreolus), սովորական սկյուռիկը (Sciurus vulgaris) և վարազը (Sus scrofa): Գետերում հանդիպում է ջրասամույրը (Lutra lutra)[3]: Նշված են մինչև հինգ տեսակի չղջիկներ, որոնցից ամենատարածվածը շիկակարմիր իրիկնաչղջիկն (Nyctalys noctula) է։

Երկենցաղներից խոնավ տեղերում հանդիպում է հունական գորտը (Rana graeca), խոտի գորտ (Rana temporaria), դեղնափոր արջադոդոշ (Bombina variegata), կանաչ դոդոշ (Bufo viridis) և ալպիական տրիտոն (Ichthyosaura alpestris), իսկ հրային սալամանդրան (Salamandra salamandra) նախընտրում է անատառային հատվածներ։ Սողուններից հանդիպում է կանաչ մողես (Lacerta viridis), երեքգծանի մողես (Lacerta trilineata), կիկլադյան մողես (Podarcis erhardii), սովորական պղնձօձ (Coronella austriaca), ջրային լորտու (Natrix tessellata), նյարդային սահնօձ (Platyceps najadum), քթավոր իժ (Vipera ammodytes) և բալկանյան կրիա (Testudo hermanni):

Տարածքում հանդիպող միջատներից հետաքրքրություն են ներկայացնում երկարաբեղիկները (Cerambycidae), բազմաթիվ պոպուլիացիաներ են առաջացնում սգաթիթեռը (Nymphalis antiopa) և բազմագույնները (Nymphalis polychloros)[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. Ευρωπαϊκή Ημέρα των Πάρκων, 24 Μαΐου
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bob Gibbons Greece. — Oxford University Press, 2003. — С. 42-44. — 316 с. — (Travellers' nature guides). — ISBN 0198504373