Պիկոլո (իտալ.՝ flauto piccolo կամ ottavino, ֆր.՝ petite flûte, գերմ.՝ kleine Flöte), փողային երաժշտական գործիք։ Այն պատկանում է փայտափողայինների ֆլեյտայի դասին։ Չափսով սովորական ֆլեյտայից ավելի փոքր է (ֆլեյտայի երկարության կեսը)։ Պիկոլոյի նվագած երաժշտությունը գրված երաժշտությունից լսվում է մեկ օկտավա ավելի բարձր։

Պիկոլո
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
ՈրակավորումՀամերգային ֆլեյտա
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.121.12-71
Պիկոլո նվագող զինվորական

Օգտագործում խմբագրել

Պիկոլոն հայտնի է արդեն մոտ 200 տարի։ Այն հիմնականում պատրաստվում է էբենոսափայտից։ Լինում է նաև մետաղից կամ մեկ մասը փայտից, իսկ մյուս մասը մետաղից։ Այն հիմնականում օգտագործվում է սիմֆոնիկ նվագախմբում՝ կատարելով կամ սոլո պարտիա, կամ էլ կրկնապատկելով ֆլեյտաների կամ ջութակների պարտիան՝ այն ավելի վառ և հնչեղ դարձնելու նպատակով։ Նվագախմբում օգտագործվում է մեկ պիկոլո։

Պիկոլոն նվագախմբի ամենաբարձր հնչողություն ունեցող գործիքն է։ Առաջին անգամ այն նվագախմբում օգտագործել է Լյուդվիգ վան Բեթհովենը իր հինգերորդ սիմֆոնիայում։ Պիկոլոն դարձել է անկախ գործիք Բեթհովենի վեցերորդ սիմֆոնիայից սկսած։ Չնայած նրան, որ Բեթհովենը առաջին կոմպոզիտորն է, որ այն օգտագործել է նվագախմբում, իր ժամանակակիցներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը և Յոզեֆ Հայդնը այս գործիքին չեն տվել որևէ կարևորություն, բայց կան այլ ժամանակակիցներ, որոնք գրել են որոշ ստեղծագործություններ պիկոլոյի համար (Միշել Հայդն, Ֆրանց Հոֆֆմայստեր և այլք)։

Ապագա կոմպոզիտորները (Սամուել Ադլեր, Դեյվիդ Լոեբ, Վինսենթ Պերսիքեթթի) պիկոլոյի համար գրել են նաև սոլո ստեղծագործություններ (առանց նվագակցության)։ Շատերը պիկոլոն կարող են շփոթել թութակի հետ, բայց այս գործիքները տարբեր են։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկոլո» հոդվածին։