Պիերֆրանչեսկո Ջիլբերտո (իտալ.՝ Pierfrancesco DilibertoPierfrancesco Diliberto), ստեղծագործական ծածկանունը՝ Պիֆ (իտալ.՝ PifPif; 1972, հունիսի 4, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա), իտալացի հաղորդավար, կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան,կինոռեժիսոր Մաուրիցիո Ջ որդին է[3]«Նաստրո Դ՛Արջենտո» և «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակների մրցանակակիր է «Լավագույն դեբյուտ ռեժիսուրայում» (2014)[4]։ «Մաֆիան սպանում է միայն ամռանը» ֆիլմով։ 2001 թվականից հանդիպում է լրագրող Ջուլիա Ինոչենցիի հետ։

Պիերֆրանչեսկո Ջիլբերտո
իտալ.՝ Pierfrancesco Diliberto
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1972(1972-06-04)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՊալերմո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և ռադիոհաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
 Pif Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պիերֆրանչեսկո Ջիլբերտոն ծնվել է 1972 թվականի հուլիսի 4-ին Պալերմոյում։ 10 տարեկան հասակից սկսկել է նկարահնավել ֆիլմերում։ Միջնակարգ կրթությունը ավարտելով, տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ Լոնդոնում որոշ ժամանակ մասնակցել հաղորդավական դասընթացների։ Իտալիա վեարդառնալուց հետո աշխատել է որպես ռեժիսոր Մարկո Տուլիո Ջորդանայի օգնական «Հարյուր քայլ» ֆիլմի նկարահանման ժամանակ։ Ֆիլմը 4 անգամ եղել է «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակի և մեկ անգամ Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր։ 1998 թվականին Միլանում հաղթում է մրցույթը և դառնում հեռուստատեսային սցենարիստ Մեդիասետ ընկերությունում։

2001 թվականին աշխատել է Իտալիա «Ունո» հեռուստաընկերությունում որպես «Անեկդոտներ և վիդեո շոու» հեռուստահաղորդման սցենարիստ։ Նույն թվականին աշխատել է «Գազազած շներ» հեռուստաշոուի վրա նախ որպես սցենարիստ, իսկ հետո որպես թղթակից։ Աշխատանքի բերումով շատ հաճախ մասնակցել է տարբեր ժամանցային միջոցառուների Իտալիայի հյուսիսում և Սիցիլիայում։ 2007 թվականին եղել է MTV ընկերության վիջեյը։ Պիֆ կեղծանունը աշխատանքային ճամփորդության ժամանակ նրան տվել է «կատաղած շուն» Մարկո Բերրին։

2007 թվականին ստեղծել է իր առաջին հեղինակային «Ականատես» հաղորդումը, որը հեռարձակվում էր MTV հեռուստաընկերությամբ և իրենից ներկայացնում էր սիրողական ռեպորտաժներ Իտալիայում և Իտալիայից դուրս։ Հենց այդ ժամանակ էլ նա գրում և տպագրում է «Պիֆետոպոլ․ գրեթե վիփ աշխատանք» գիրքը։ 2011 թվականին իր հեռուստահաղորդումը սկսվեց հեռարձակվել «Ականատես-վիփ» անվանումով։ Հաղորդման շրջանակներում լուսաբանվում է մարզիկների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց առօրյա կյանքը։ Իր այս հաղորդմամբ նա հայտնվեց «Տեղ արևի տակ» հեռուստասերիալի դրվագներից մեկում։ 2011 թվականին ակտիվ մասնակցություն ունեցավ MTV-ի «Քո ձայնը» հաղորդման մեջ։

2012 թվականի մայիսին մաֆիայի դեմ հայտնի պայքարողներ Ջովանի Ֆալկոնիի և Պաոլո Բորսելինոյի մահվան 20-րդ տարելիցի առթիվ հրատարակեց «Պետք է որ այն լիներ գազի արտահոսք» պատմվածքը «Դովե Էրավմո» հրատարակման մեջ, ինչպես նաև «Կարակո Էդիթորե» հրատարակչության «Կապաչիից և Դ՛Ամելիո փողոցը 20 տարի անց» պատմվածքը։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆլորենցիայում Լեբոլդի կայարանի մոտ հանդես եկավ խոսքով, քաղաքապետ Մատտեո Ռենզիի կազմակերպած միջոցառման ժամանակ, որի ընթացքում քննադատության ենթարկեց նախարարության հակամաֆիոզական հանձնաժողովի նախագահին՝ Ռոզի Բանդին, և կաշառակեր Վլադիմիր Կրիզաֆուլին։

2013 թվականին տեղի ունեցավ իր ռեժիսորական դեբյուտը ֆիլմում։ «Մաֆիան սպանում է միայն ամռանը» ֆիլմը, որին նա մասնակցում էր որպես սցենարիստ, ռեժիսոր և գլխավոր դերակատար, նկարահանվեց Պալերմոյում Ուլիդենս և Ռաի ՉԻնեմե կինոընկերությունների միջոցներով։ Այդ ֆիլմի համար նա արժանացավ «Դավիթ դի Դոնաթելլո» և «Նաստո Դ՛Արժենտո» մրցանակներին «Լավագույն դեբյուտ ռեժիսուրիայում անվանակարգում, «Ոսկե ճայթուկ», «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակներին «Լավագույն սյուժե» անվանակարգում, «Ոսկե գլոբուս» մրցանակին «Լավագույն սցենար» անվանկարգում, ինչպես նաև Թուրինյան և Բարինյան կինոփառատոնների մրցանակներին։

2014 թվականի փետրվարին Սան Ռեմոյի փառատոնի ժամանակ նա վարում էր «Սան-Ռեմո և Սանրոպոլ» հաղոդումը, Ֆաբիո Ֆացիոյի և Լուչանի Լիտիցետոյի հետ միասին։ Այդ նույն տարվա մարտին դարձավ «Տելեկոմ Իտալիա Մոբիլե» ընկերության ներկայացուցիչ։ 2014 թվականի սեպտեմբերից Rai Radio 2-ում վարում է «Գավառացիները» հաղորդումը Միքել Ասթորի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pierfrancesco Diliberto (իտալ.)Corriere della Sera, 2014.
  2. https://web.archive.org/web/20191209170916/https://www.europeanfilmacademy.org/2014.504.0.html
  3. Vittoria Scarpa. «Pierfrancesco Diliberto. Regista» (իտալերեն). Сineuropa.org.
  4. «David di Donatello 2014, vincitori» (իտալերեն). Сineblog.it.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիերֆրանչեսկո Ջիլբերտո» հոդվածին։