Պիեռ Լուի Մորո դը Մոպերտյուի (ֆր.՝ Pierre-Louis Moreau de Maupertuis, հուլիսի 17, 1698(1698-07-17)[1], Սեն Մալո - հուլիսի 27, 1759(1759-07-27)[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, փիլիսոփա։

Պիեռ Լուի դը Մոպերտյուի
Pierre-Louis de Maupertuis
Ծնվել էհուլիսի 17, 1698(1698-07-17)[1]
Սեն Մալո
Մահացել էհուլիսի 27, 1759(1759-07-27)[1][2][3][…] (61 տարեկան)
Բազել, Շվեյցարիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունաստղագետ, փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս, բնագետ և ռազմական գործիչ
Գործունեության ոլորտմաթեմատիկա, մեխանիկա, աստղագիտություն և գեոդեզիա
Պաշտոն(ներ)seat 8 of the Académie française? և ընկերության նախագահ
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[5], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][6]
Գիտական ղեկավարՅոհան Բերնուլլի
Հայտնի աշակերտներԷմիլի դյու Շատլե և Pierre Charles Le Monnier?[7]
Ազդվել էԼայբնից Գոթֆրիդ Վիլհելմ
Պարգևներ
ՀայրRené Moreau de Maupertuis?
 Pierre Louis Moreau de Maupertuis Վիքիպահեստում

1723 թվականից՝ ֆրանսիական ԳԱ, 1743 թվականից՝ ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Գլխավորել է Պրուսական ԳԱ (1746-1753 թթ.)։ 1736-1737 թվականներին Մոպերտյուի ղեկավարած «Լապլանդյան» արշավախումբը միջօրեականային չափումների հիման վրա պարզել է, որ Երկիրը բևեռներում սեղմված գունդ է։ Մոպերտյուի, ղեկավարվելով մետաֆիզիկական դատողություններով, ձևակերպել է (1740) փոքրագույն գործողության սկզբունքը, այն համարել համապարփակ մեխանիկական օրենք, որից կարելի է դուրս բերել շարժման բոլոր օրենքները։ Ըստ Մոպերտյուի, այդ սկզբունքը աստծու գոյության ամենահամոզիչ ապացույցն է։ Մոպերտյուի փիլիսոփայական հայացքները անհետևողական են, միջանկյալ դիրք է գրավել դեիզմի և թեիզմի միջև, քրիստոնեության նկատմամբ ցուցաբերել հաշտվողական վերաբերմունք։ Առանձին հարցերում մոտենում է XVIII դարի ֆրանսիական մատերիալիզմին, քննադատել է Լայբնիցի իդեալիստական մոնադավանությունը, ընդունել Լոքի սենսուալիզմը։

Lettres
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Լուի դը Մոպերտյուի» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 23