Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերմ (այլ կիրառումներ)

Պերմ (ռուս.՝ Пермь[1]; местн. произн. /pʲerʲmʲ/[2]), քաղաք Ռուսաստանի եվրոպական մասում՝ Ուրալյան նախալեռներում՝ Կամա գետի վրա։ Պերմի երկրամասի և նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, տրանսպորտային հանգույց (կայարան անդրսիբիրյան երկաթուղու վրա, գետային նավահանգիստ)։ Ունի երկրամասային նշանակության քաղաքի և Ռուսաստանի Դաշնության քաղաքային շրջանի կարգավիճակ[3], բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն։

Քաղաք
Պերմ
ռուս.՝ Пермь
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումDzerzhinsky City District?, Industrialny City District?, Kirovsky City District?, Լենինսկի շրջան, Motovilikhinsky City District?, Ordzhonikidzevsky City District?, Sverdlovsky City District? և Novye Lyady?
Հիմնադրված էմայիսի 4 (15), 1723 թ.
Առաջին հիշատակում4 մայիս 1723
Մակերես799,68 կմ²
ԲԾՄ171 մետր, 90 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն1 013 887 մարդ (2013)
Խտություն4 325 մարդ/կմ²
Ազգային կազմռուսներ(90,8%), , թաթարներ(3,8%) , բաշկիրներ(0,8%) , կոմի-պերմացիներ(0,8%) , ուկրաինացիներ(0,7%), ուդմուրտներ(0,5%)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ342
Փոստային դասիչ614000–614999
Պաշտոնական կայքgorodperm.ru
Պերմ (Ռուսաստան)##
Պերմ (Ռուսաստան)

Բնակչության թվաքանակը դեռևս 2013 թվականին անցել է մեկ միլիոնից[4], 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով կազմել է 1 049 199։

Պերմը մշակութային, գիտակրթական կենտրոն է։ Ուրալյան տարածաշրջանում առաջին համալսարանը հիմնվել է Պերմում (1916 թվականին)[5]։

Բնակավայրը հիմնադրվել է 1723 թվականին։ 1940-1957 թվականներին կոչվել է Մոլոտով։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի հուլիսի 2-ի հրամանագրով Պերմին շնորհվել է «Աշխատանքային անձնվիրության քաղաք» («Город трудовой доблести“») կոչումը[6].

Պատմություն խմբագրել

Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել հնագույն ժամանակերից սկսած։ Այստեղ հայտնաբերվել են 130-ից ավել հնագիտական հուշարձաններ, որոնք թվագրվում են քարեդարյան ժամանակներից մինչև ուշ միջնադար։

Պերմի հիմնադրման օր ընդունված է համարել Եգոշիխա գյուղի մերձակայքում պղնձաձուլական գործարանի հիմնադրման օրը՝ 1723 թվականի մայիսի 4-ը[7][8][9]։ Նորաստեղծ բնակավայրին 1781 թվականին շնորհվել է քաղաքի կարգավիճակ։ Նրա աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ Կամա գետի նավարկելի հատվածի ափին ընկած լինելը, Ռուսաստանի եվրոպական մասը Ուրալյան լեռնաշղթայի հաղթահարումով Սիբիրին կապող ճանապարհների վրա գտնվելը նպաստել են, որ կարճ ժամանակամիջոցում դառնա առևտրի ու արտադրության կենտրոն։ Խորհրդային իշխանության տարիներին քաղաքն աճել է չափազանց արագ տեմպերով։ Ներկայումս բազմաճյուղ արդյունաբերություն ունեցող կենտրոն է։ Ունի մետաղաձուլական, մեքենաշինական, սարքաշինական խոշոր գործարաններ, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ, որոնք պարարտանյութեր, ներկեր են թողարկում։ Պերմում արտադրվում են նաև տարաբնույթ նշանակության մեքենաներ, սարքեր, սարքավորումներ, գործիքներ, որոնք օգտագործվում են նավթի, ածխի արդյունահանման, գյուղատնտեսության և այլ բնագավառներում։ Կան նաև նավթավերամշակման խոշոր ձեռնարկություններ, որտեղ մշակվում է սիբիրյան նավթահանքերի նավթը։ Բացի այդ, Պերմով են անցնում այդ նավթը Սիբիրից եվրոպական մաս տեղափոխող գլխավոր խողովակաշարերը։

Կլիմա խմբագրել

Պերմին բնորոշ է տաք ամառներով մայրցամաքային խոնավ կլիման, որը Կյոպպենի կլիմաների դասակարգմամբ կրում է Dfb նիշը[10]։ Ձմեռները երկարատև են, ձնառատ, ցրտաշունչ, ամառները համեմատաբար տաք են ու կարճատև, գիշերները սառնությունն իրեն դարձյալ զգացնել է տալիս։

Պերմի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 4.3
(39.7)
6.0
(42.8)
15.0
(59)
27.3
(81.1)
34.6
(94.3)
35.4
(95.7)
36.6
(97.9)
37.2
(99)
30.7
(87.3)
22.5
(72.5)
11.9
(53.4)
4.5
(40.1)
37.2
(99)
Միջին բարձր °C (°F) −9.3
(15.3)
−7.6
(18.3)
0.1
(32.2)
8.7
(47.7)
16.9
(62.4)
22.5
(72.5)
24.2
(75.6)
20.5
(68.9)
13.9
(57)
5.9
(42.6)
−3.1
(26.4)
−8
(18)
7.1
(44.7)
Միջին օրական °C (°F) −12.8
(9)
−11.6
(11.1)
−4.2
(24.4)
3.5
(38.3)
10.8
(51.4)
16.5
(61.7)
18.6
(65.5)
15.3
(59.5)
9.6
(49.3)
3.0
(37.4)
−5.8
(21.6)
−11.1
(12)
2.7
(36.9)
Միջին ցածր °C (°F) −16.2
(2.8)
−15.1
(4.8)
−8.1
(17.4)
−0.9
(30.4)
5.4
(41.7)
11.1
(52)
13.3
(55.9)
11.0
(51.8)
6.2
(43.2)
0.5
(32.9)
−8.4
(16.9)
−14.2
(6.4)
−1.3
(29.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −44.9
(−48.8)
−40.8
(−41.4)
−34.8
(−30.6)
−23.5
(−10.3)
−13
(9)
−3.4
(25.9)
1.7
(35.1)
−1.9
(28.6)
−7.8
(18)
−25.2
(−13.4)
−38.5
(−37.3)
−47.1
(−52.8)
−47.1
(−52.8)
Տեղումներ մմ (դյույմ) 44
(1.73)
30
(1.18)
28
(1.1)
36
(1.42)
59
(2.32)
81
(3.19)
70
(2.76)
76
(2.99)
72
(2.83)
61
(2.4)
55
(2.17)
45
(1.77)
657
(25.87)
Միջ. անձրևոտ օրեր 1 2 4 11 18 18 17 20 21 17 7 3 139
Միջ. ձնառատ օրեր 28 24 19 9 4 0.4 0 0 2 13 24 27 150
% խոնավություն 83 79 72 65 62 68 71 77 80 82 85 85 76
Միջին ամսական արևային ժամ 38 79 152 198 275 290 284 226 132 65 37 23 1799
Աղբյուր #1: Pogoda.ru.net[11]
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)[12]

Քույր քաղաքներ խմբագրել

Պերմը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[13].

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ГРАМОТА.РУ — справочно-информационный интернет-портал «Русский язык»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  2. Максим Черепанов. «Говорит «Мсква»: Ирина Максимова об отклонении пермского говора от языковой нормы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Горячко М.Д., Чагин Г.Н Пермь / председ. Ю.С. Осипов и др., отв. ред. С.Л. Кравец. — Большая Российская Энциклопедия (в 35 т.). — М.: Научное издательство «Большая российская энциклопедия», 2014. — Т. 25. П - Пертурбационная функция. — С. 725—729. — 764 с. — 26 000 экз. — ISBN 978-585270-362-0 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  4. «RUSSIA: Privolžskij Federal'nyj Okrug: Volga Federal District». City Population.de. 2020 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. Кертман Л. Е., Васильева Н. Е., Шустов С. Г. Первый на Урале. — Пермь: Книжное издательство, 1987. — 234 с.
  6. Указ Президента Российской Федерации от 02.07.2020 № 444 «О присвоении почётного звания Российской Федерации „Город трудовой доблести“»
  7. С. А. Торопов. Пермь: путеводитель. — Пермь: Книжное издательство, 1986.
  8. История возникновения Перми Արխիվացված 2016-12-11 Wayback Machine — Администрация города Перми.
  9. Геннин Г. В. д. Описание Уральских и Сибирских заводов (ռուս.): 1735М.: Государственное издательство «История заводов», 1937. — С. 566. — 691 с.</includeonly
  10. «Perm, Russia Köppen Climate Classification (Weatherbase)». Weatherbase. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. «Pogoda.ru.net» (ռուսերեն). Weather and Climate (Погода и климат). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. «Perm Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 «Международное и межмуниципальное сотрудничество / Города-побратимы Перми». Администрация города Перми. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  14. «Международное сотрудничество Перми». Արխիվացված է օրիգինալից 13 грудень 2010-ին. Վերցված է 17 грудень 2010-ին.

Գրականություն խմբագրել

  • «Пермь». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Верхоланцев В. С. Город Пермь, его прошлое и настоящее. — Пермь, 1913.
  • Иллюстрированная Россия. Вся Россия (особое приложение), Типография газеты «Россия». — С.-Пб., 1905, — 800 колон. РНБ
  • Абашев В. В. Пермь как текст: пермский текст в русской культуре и литературе XX века. — Пермь, 2000.
  • Пермь от основания до наших дней: исторические очерки. — М.: Книжный мир, 2000.
  • Дней и лет круговорот: Календарь-справочник города Перми и Пермского края. Пермь: Пушка, 2015.
  • Торопов С. А. Пермь: путеводитель. — Пермь: Кн. издательство, 1986.
  • Корчагин П. А. Губернская столица Пермь. — Пермь: Книжный мир, 2006.
  • Пермь политическая / под ред Л. А. Фадеевой. — Пермь: Пушка, 2004.
  • Пермь торговая / под ред Л. А. Фадеевой. — Пермь: Пушка, 2002.
  • Календарь знаменательных и памятных дат Пермского края на 2007 год. / Сост. О. С. Баранова; Пермская обл. библиотека им. А. М. Горького. — Пермь, 2006.
  • Никитин А. Пермь — родина российского либерализма. — М.: Московская школа политических исследований, 2004.
  • Страницы истории художественной культуры Прикамья. — Пермь: Книжный мир, 2006.
  • Спешилова Е. А. Старая Пермь: Дома. Улицы. Люди. 1723—1917. — Пермь: Курсив, 1999. — 580 с.
  • Pera maa — дальняя земля. Книга открытий. — Пермь: Сота, 2009.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերմ» հոդվածին։