Պերիկարդ

սիրտը շրջապատող ֆիբրոզ պարկ

Պերիկարդ, երկու պատ ունեցող պարկ է, որը շրջապատում է սիրտը և մեծ անոթների արմատները։ Պերիկարդի պարկը ունի երկու շերտ՝ շճային և ֆիբրոզ։ Այն ունի խոռոչ, որտեղ կա քիչ քանակի հեղուկ։

Պերիկարդ
Սրտի պատերը, որտեղ պերիկարդը աջ կողմում է
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասorgan cluster?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Լատիներեն անվանումPericardium
Զարկերակսրտակրանքաստոծանիական զարկերակ
MeSHA07.541.795 և A10.615.789.470
Foundational Model of Anatomy9869
Terminologia Anatomica 98A12.1.08.001, A12.1.08.002 և A12.1.08.005
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]
 Pericardium Վիքիպահեստում

Պերիկարդը ֆիքսում է սիրտը միջնորմում, պաշտպանում է վարակներից և խոնավեցնում է սրտի մակերեսը։ Այս ստացել է իր անունը հին հունարեն պերի (περί; "շուրջ") և կարդիոն (κάρδιον; "սիրտ") բառերից։

Կառուցվածք խմբագրել

Պերիկարդը երկշերտ ֆիբրոէլաստիկ պարկ է, որը շրջապատում է սիրտը[3]։ Շճային պերիկարդի երկու շերտերի միջև կա պերիկարդի խոռոչ, որը լցված է շճային հեղուկով։ Հեղուկը պաշտպանում է սիրտը արդաքին ազդեցություններից։ Պերիկարդի պատի արտաքին շերտը ֆիբրոզ պերիկարդն է, իսկ ներքին շերտը շճային պերիկարդը։

Ֆիբրոզ պերիկարդ խմբագրել

Ֆիբրոզ պերիկարդ-ը պերիկարդի մակերեսային շերտն է։ Այն կազմված է խիտ շարակցական հյուսվածքից և փխրուն շարակցական հյուսվածքից[4]։ Այն ունի պաշտպանիչ դեր, նաև պահում է սիրտը իր տեղում։ Այն շարունակվում է դեպի սրտից դուրս եկող անոթներ և վերածվում է նրանց արտաքին ադվենտիցիալ թաղանթի։

Սերոզ պերիկարդ խմբագրել

Սերոզ պերիկարդ-ը բաժանվում է պարիետալ պերիկարդը, որը սերտաճած է ֆիբրոզ պերիկարդի և վիսցերալ պերիկարդի, որը էպիկարդի հետ է սերտաճած[5]։ Այս շերտերը խոնավեցնում են սրտի մակերեսը և թուլացնում են շերտերի շփման ուժը։

Վիսցերալ շերտը ձգվում է դեպի մեծ անոթների արմատները և միանում է նրանց մակերեսային շերտի հետ։ Սա տեղի է ունենում աորտայի, թոքային զարկերակի, վերին և սրտորին սիներակների, թոքային երակների միացման տեղերում[6]։

Պարիետալ և վիսցերալ շերտերի միջև գտնվում է տարածք, որը կոչվում է պերիկարդի խոռոչ, որը պարունակում է հեղուկ։ Պերիկարդիալ գրպանիկներ-ը փոքր տարածություններ են պերիկարդի խոռոչում[7]։ Այս գրպանիկներում գտնվող հեղուկը կարող է նմանակել միջնորմային լիմֆադենոպաթիաներին[7]։

Սրտի այն մասը, որտեղ սերոզ պերիկարդի վիսցերալ շերտը հպվում է սրտի մակերեսին, կոչվում է էպիկարդ։ Էպիկարդից անմիջապես ներքև գտնվում է սրտի մկանային շերտը՝ միոկարդը[6]։ Էպիկարդը հիմնականում կազմված է շարակցական հյուսվածքից և ունի պաշտպանիչ դեր։ Փորոքների կծկման ժամանակ ապաբևեռացման ալիքը շարժվում է էնդոկարդիալ մակերեսից դեպի էպիկարդիալ մակերես։

Անատոմիական փոխհարաբերություն խմբագրել

 
Կրծքի շրջանի կտրվածք ճակատային հարթությամբ, որտեղ երևում են հետին և միջին միջնորմի մասերը: Պլևրայի խոռոչը և պերիկարդի խոռոչը խոշորացված են, քանզի նորմայում պերիկարդի, սրտի և պլևրայի միջև ազատ տարածություն չկա: Պերիկարդը նաև հայտնի է որպես սրտի էպիդերմ:
 
Պերիկարդի խոռոչը նշված է d տառով և ստորին միջնորմի մաս է կազմում: Այդտեղ երևում է նրա փոխհարաբերությունը վերին միջնորմին, որը նշված է a տառով, պլևրալ խոռոչին, որը նշված է c տառով և ստոծանուն, որը նշված է e տառով:
  • Պերիկարդը շրջապատում է սիրտը, թոքային զարկերակի և աորտայի արմատները։
  • Տեղակայված է կրծոսկրի և կրծքի առաջային պատի տակ։
  • Աջ ստոծանիական նյարդը անցնում է պերիկարդի աջ կողմով։
  • Ձախ ստոծանիական նյարդը անցնում է ձախ փորոքի վրա եղած պերիկարդի մոտով։
  • Պերիկարդային զարկերակները արյուն են մատակարարում պերիկարդի մեջքային հատվածին։

Գործառույթ խմբագրել

  • Պահում է սիրտը միջնորմում և սահմանափակում նրա տեղաշարժը
  • Պաշտպանում է այն այլ օրգաններից եկող վարակներից (օրինակ՝ թոքերից)
  • Կանխում է սրտի գերձգումը մեծ ծավալներով ծանրաբեռնվելու ժամանակ
  • Խոնավեցնում է սրտի մակերեսը

Կլինիկական նշանակություն խմբագրել

 
3D պատկերի վրա երևում է պերիկարդի շերտը:

Պերիկարդի բորբոքումը կոչվում է պերիկարդիտ։ Այս վիճակը առաջացնում է կրծքային ցավ, որը տարածվում է դեպի մեջք և ավելի է ուժեղանում պառկելու ժամանակ։ Պերիկարդիտով հիվանդների մոտ ստետոսկոպով լսելիս կարելի է հայտնաբերել բնորոշ պերիկարդի քսման աղմուկ։ Պերիկարդիտը հաճախ առաջանում է վիրուսային վարակի ժամանակ (ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, ցիտոմեգալովիրուս, կոքսակիվիրուս), կամ ավելի հազվադեպ բակտերիալ վարակի ժամանակ, սակայն կարող է զարգանալ նաև սրտամկանի ինֆարկտի ժամանակ։ Պերիկարդիտը սովորաբար կարճատև վիճակ է և հաջողությամբ բուժվում է ցավազրկողներով, հակաբորբոքային դեղերով և կոլխիցինով։ Որոշ դեպքերում պերիկարդիտը կարող է երկար տևել և առաջացնել պերիկարդի սպիացում, ինչի արդյունքում հյուսվածքը կարծրանում է։ Այս դեպքում հաճախ վիրահատական ճանապարհով հեռացնում են պերիկարդը՝ կատարելով պերիկարդէկտոմիա [8]։

Պերիկարդում կարող է կուտակվել մեծ քանակի հեղուկ, ինչը կոչվում է պերիկարդիալ էֆուզիա։ Պերիկարդիալ էֆուզիաները կարող են զարգանալ երկրորդային կերպով պերիկարդիտից հետո, երիկամային անբավարարությունից հետո, ուռուցքների արդյունքում և չցուցաբերել ոչ մի ախտանիշ։ Չնայած դրա, մեծ քանակի հեղուկի դեպքում կարող է զարգանալ սրտի տամպոնադա, որի արդյունքում դիտվում է հևոց և կրիտիկական ցածր արյան ճնշում։ Հեղուկը կարելի է վերցնել պերիկարդից ախտորոշման, տամպոնադան վերացնելու նպատակով՝ պերիկարդիոցենտեզի ժամանակ։ Անընդհատ հեղուկ կուտակվելու դեպքում կատարվում է վիրահատություն, որի ժամանակ պերիկարդի և պլևրալ խոռոչի միջև ձևավորում են կապ։ Սա կոչվում է պերիկարդիալ ֆենեստրացիա։

Հավելյալ նկարներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/137.html
  3. Dorland's (2012). Dorland's Illustrated Medical Dictionary (32nd ed.). Elsevier Saunders. էջ 1412. ISBN 978-1-4160-6257-8.
  4. Tortora, Gerard J.; Nielsen, Mark T. (2009). Principles of Human Anatomy (11th ed.). John Wiley & Sons. էջեր 84–5. ISBN 978-0-471-78931-4.
  5. Color atlas of fetal and neonatal histology. Ernst, Linda., Ruchelli, Eduardo D., Huff, Dale S. New York: Springer. 2011. էջ 5. ISBN 9781461400196. OCLC 755068872.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  6. 6,0 6,1 Laizzo, P.A. (2009). Handbook of Cardiac Anatomy, Physiology, and Devices (2nd ed.). Humana Press. էջեր 125–8. ISBN 978-1-60327-371-8.
  7. 7,0 7,1 Dixon, Andrew; Hacking, Craig. «Pericardial recesses». Radiopaedia. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  8. Byrne, John G; Karavas, Alexandros N; Colson, Yolonda L; Bueno, Raphael; Richards, William G; Sugarbaker, David J; Goldhaber, Samuel Z (2002). «Cardiac Decortication (Epicardiectomy) for Occult Constrictive Cardiac Physiology After Left Extrapleural Pneumonectomy». Chest. 122 (6): 2256–9. doi:10.1378/chest.122.6.2256. PMID 12475875.

Արտաքին հղումներ խմբագրել