Պերեդելկինոյի գերեզմանատուն

Պերեդելկինոյի գերեզմանատուն (ռուս.՝ Переделкинское кладбище), գերեզմանատուն Մոսկվայում՝ Պերեդելկինո երկաթուղային կայարանի մոտ, գրական գործիչների թաղման վայր։ Տեղակայված է Սետուն գետի բարձր ափին։ Հնուց եղել է մերձմոսկովյան տարածք, իսկ 2012 թվականին Մոսկվայի սահմանների ընդլայնումից հետո հայտնվել է քաղաքի տարածքում։

Պերեդելկինոյի գերեզմանատուն
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՄոսկվա
Երկիր Ռուսաստան

Պատմություն խմբագրել

Հիմնադրման տարեթիվն անհայտ է։ Գոյություն է ունեցել որպես Լուկինո գյուղի գերեզմանատուն առնվազն 17-րդ դարից։

1934 թվականին գերեզմանատնից ոչ հեռու գրողների Պերեդելկինո ամառանոցային գյուղակի հիմնադրումից հետո այնտեղ սկսել են թաղել այդ գյուղակի բնակիչներին։ 1960-ական թվականներից գերեզմանատանն սկսել է գրողների նեկրոպոլ, որը ներկայում համարվում է Ռուսաստանի գրողների ամենահայտնի նեկրոպոլներից մեկը։ Այնտեղ են գտնվում Բորիս Պաստեռնակի, Կոռնեյ Չուկովսկու, Արսենի Տարկովսկու, Ռոբերտ Ռոժդեստվենսկու[1], Եվգենի Եվտուշենկոյի, «Կոմունիստներ, առա՛ջ» (ռուս.՝ «Коммунисты, вперёд!») բանաստեղծության հեղինակ Ալեքսանդր Մեժիրովի[2], «Կռունկներ» բանաստեղծության ռուսերեն տեքստի հեղինակ Նաում Գրեբնևի, «Երգ ընկերոջ մասին...» (ռուս.՝ «Песни о друге», «Если радость на всех одна…») հեղինակ Գրիգորի Պոժենյանի, Վալենտին Ուստինովի, Խորհրդային գրողների միության ղեկավարներ Վադիմ Կոժևնիկովի, Եգոր Իսաևի, Սերգեյ Սարտակովի, Ռուսական ՊԵՆ կենտրոնի գլխավոր տնօրեն (1994-2007), բանաստեղծ Ալեքսանդր Տկաչենկոյի, արձակագիր և Լեոնիդ Բրեժնևի «Փոքր Երկիր» (ռուս.՝ «Малая Земля») եռագրության ենթադրյալ հեղինակ Արկադի Սախնինի և այլոց գերեզմանները։

Գերեզմանատանը տեղադրվել է Անդրեյ Տարկովսկու կենոտաֆը[3]։

Մտադրություն է եղել Պերեդելկինոյի գերեզմանատանը թաղել Անդրեյ Վոզնեսենսկուն, որը Բորիս Պաստեռնակին համարել է իր ուսուցիչն ու կուռքը, սակայն ի վերջո նա թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը որտեղ հանգչում էին նրա ծնողները[4]։

Գերեզմանատանը թաղվել են Խորհրդային Միության հերոսներ Նիկոլայ Բաբանակովը, Ալեքսանդր Կոսիցինը և Ալեքսեյ Մարտինովը, տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմումմ զոհված Լուկինոյի բնակիչների հիշատակին նվիրված հուշարձան, որոշ տեղամասում թաղվել են ծեր բոլշևիկներ[5], որոնք ապրել են 1922 թվականին ոչ հեռու ստեղծված առողջարանում (ներկայում՝ գերոնտոլոգիական կենտրոն)[6]։ Պերեդելկինոյի գերեզմանատանն է թաղվել միջազգային լրագրող, բանաստեղծ և թարգմանիչ, սոցիալիզմի ջատագով Մերի Ռիդը, որ վերապրել է Լենինգրադի շրջափակումը[7]։

Պերեդելկինոյի գերեզմանատանը թաղվել են Սոցիալիստական աշխատանքի հերոս Իվան Կոմզինը, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, պուշկինագետ Դմիտրի Բլագոյը, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Սերգեյ Նավաշինը[8], երգիչ իշխան Միխայիլ Վոլկոնսկին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Ռաևսկին[9], քանդակագործ Վադիմ Սիդուրը, նկարիչ Կիրիլ Սոկոլովը, դիվանագետ Անատոլի Մովչանը, գրոսմայստեր Եֆիմ Գելլերը և Օլիմպիական խաղերի մրցանակակիր, վոլեյբոլիստ Մարիտա Կատուշևան[10], գրողների ընտանիքների անդամներ, օրինակ՝ Նիկոլայ Տիխոնովի կինը՝ Մ. Նեսլուխովսկայան[11]։

Բորիս Պաստեռնակի ու Կոռնեյ Չուկովսկու գերեզմանները հայտարարվել են մշակութային ժառանգության օբյեկտներ։

 

2007 թվականին գերեզմանատան մոտ կառուցվել է Քրիստոսի հարության եկեղեցին[12]։

Գերեզմանատունը գրականության մեջ խմբագրել

 
Սոճիներ Բորիս Պաստեռնակի գերեզմանի մոտ

Երեք սոճին, որոնց մոտ թաղվել է Բորիս Պաստեռնակը, գովերգվել են բազմաթիվ բանաստեղծություններում[13]։ 1985 թվականին դրանցից մեկ, որն ավելի մոտ էր գտնվում գերեզմանին, ընկել է՝ սպառնալով վնասել շիրմաքարը։ Այդ ժամանակ ծառը կտրել են, իսկ 1990 թվականին՝ արմատահան արվել[14]։

Հայտնի թաղվածներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рождественский Роберт Иванович (1932—1994)
  2. «И незабываем!». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  3. Крест памяти А. А. Тарковского на Переделкинском кладбище — кенотаф. Могила А. А. Тарковского находится во Франции
  4. Андрей Вознесенский будет похоронен на Новодевичьем кладбище, где покоятся его родители
  5. «Могилы «старых большевиков»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  6. «Всероссийский научно-методический геронтологический центр — старейшее учреждение страны социальной направленности». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  7. «Московские могилы. Мэри Рид». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  8. Московские могилы. Навашин С. М.
  9. «Раевский Иосиф Моисеевич (1901—1972)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  10. «Спортивный некрополь/Переделкинское кладбище». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  11. Могила Неслуховской
  12. Храм-часовня Воскресения Христова в Переделкине
  13. «Евг. Евтушенко ДАЧА НЕПРЕЛОЖНЫХ ПОКАЗАНИЙ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  14. «10 февраля исполняется 125 лет со дня рождения Бориса Пастернака». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 Переделкинское мемориальное кладбище
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 16,22 16,23 16,24 16,25 16,26 16,27 16,28 16,29 16,30 16,31 16,32 16,33 16,34 «Переделкинское кладбище». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 17,8 «Переделкинское кладбище». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  18. Бахшуни Абрам (1914—2002)
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Огонёк: Писатели без жалости
  20. Похороненные в 1988 году. Москва
  21. Галикс Николаевич Колчицкий
  22. Тоом Леон Валентинович (1921—1969)

Արտաքին հղումներ խմբագրել