Պետրոս Մինասյան

հայ գրական տեսաբան, դրամատուրգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պետրոս Մինասյան (հոկտեմբերի 9, 1799(1799-10-09), Կոստանդնուպոլիս - օգոստոսի 19, 1867(1867-08-19), Փարիզ), հայ դրամատուրգ, գրականության մեջ կլասիցիստական ուղղության տեսաբան։ Մխիթարյան միաբանության անդամ (1825 թվականից)։

Պետրոս Մինասյան
արմտ. հայ.՝ Պետրոս Մինասեան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1799(1799-10-09)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել էօգոստոսի 19, 1867(1867-08-19) (67 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունդրամատուրգ, գրական տեսաբան և ուսուցիչ
Ազգությունհայ
ԱնդամակցությունՀամազգյաց ընկերություն[1]
ԱշխատավայրՄուրադ-Ռափայելյան վարժարան[1]
Պետրոս Մինասյան Վիքիդարանում

1835 թվականից Մուրադ-Ռափայելյան վարժարանի ուսուցիչ՝ նախ Պադուայում, ապա Փարիզում։ 1846 թ. մեկնել է Կ․ Պոլիս և Տրապիզոն՝ միսիոներական աշխատանքի։ Կ․ Պոլսում հիմնել է Համազգյաց ընկերությունը (1846), կազմել կանոնադրությունը։ Մինասյանի «Խոսրով Մեծ» և «Սմբատ Առաջին» ողբերգությունները լույս են տեսել «Թատրերգութիւն» (1845) խորագրով։ Նյութը վերցրել է Մովսես Խորենացուց։ Արտահայտել է ազատասիրական գաղափարներ, քննադատել ազգային տարաձայնությունները։ Նա թատրոնը համարել է մարդկության զարգացման ազդակներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 555—556.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Մինասյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 555