Պետրոս Մակեյան

հայ քաղաքական գործիչ

Պետրոս Ստեփանի Մակեյան (հունվարի 10, 1954(1954-01-10), Փանիկ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ։

Պետրոս Մակեյան
Դիմանկար
Ծնվել է1953թ Նոյեմբերի 17
ԾննդավայրՓանիկ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան և Բայկալի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1953 թ. Նոյեմբերի 17-ին Արթիկի շրջանի Փանիկ գյուղում։ Ավարտել է Գյումրիի մանկավարժական և Իրկուտսկի ժողտնտեսության ինստիտուտները՝ համապատասխանաբար ֆիզիկոսի և տնտեսագետի որակավորումներով[1]։ 1988թ. ավարտել է Իրկուտսկի Ժողտնտեսության ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկոսի և տնտեսագետի որակավորում։ 1975-81թթ աշխատել է ուսուցիչ, 1980-87թթ հիմնական բնակության է տեղափոխվել Իրկուտսկի մարզ, 1981-87թթ աշխատել է տնտեսագետ, գլխավոր տնտեսագետ պետական տնտեսությունում, 1988-90թթ աշխատել է տնտեսագետ Արթիկի ռեզիստորների գործարանում, 1988թ-ից ակտիվ մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը 1990թ հունվարին Բաքվի ջարդերից հետո Փանիկում կազմակերպում է ինքնապաշտպանական ջոկատ և ուղղաթիռով տեղափոխվում են՝ Շուշիի շրջանի Բերդաձորի տարածաշրջանի գյուղերի պաշտպանությունը կազմակերպելու համար, 1990թ ընտրվում է Արթիկի շրջխորհրդի պատգամավոր, 1991թ ընտրվում է Արթիկի շրջխորհրդի գործկոմի նախագահ և աշխատում մինչև 1996թ՝ շրջանների լուծարումը, 1995թ ընտրվել է ԱԺ պատգամավոր, 1995թ ընտրվել է ՀՀՇ վարչության անդամ 1996-97թթ աշխատել է Շիրակի մարզի փոխմարզպետ,, 1997թ․, ունենալով տարաձայնություններ օրվա իշխանության վերնախավի հետ, ձևավորում են «Հայրենիք» պատգամավորական խումբը և հայտարարում ընդդիմություն, որից անմիջապես հետո Մակեյանին ազատում են փոխմարզպետի պաշտոնից ու քրեական գործեր հարուցում՝ նպատակ ունենալով սահմանափակել քաղաքական ակտիվ գործունեությունը, 1998թ հունվարից ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ 1998թ հուլիսին ընտրվել է Հայաստանի կողմից ստացված վարկերի օգտագործման արդյունավետությունը և օրինականությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, 1998թ մարտ ամսին «Հայրենիք» պատգամավորական խումբը նախաձեռնում և հիմնադրում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, Մակեյանն ընտրվում է կուսակցության փոխնախագահ, 1997-2000թթ Մակեյանի և նրա շրջապատի դեմ հարուցվում է մի քանի շինծու քրեական գործեր՝ նպատակ ունենալով իրենց համար ցանկալի ցուցմունքներ կորզել, 1999թ «Հայրենիք» դաշինքով մասնակցում է ԱԺ ընտրություններին, 2000թ ապրիլ ամսից ընտրվել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ և առ այսօր ղեկավարում է այն, 2000թ մայիս-հունիս ամիսներին մի խումբ քաղաքական գործիչների հետ կազմակերպում, անցկացնում են հանրահավաքների շարք Ազատության հրապարակում, Սյունիքում, Մեղրիում ընդդեմ Մեղրին Լաչինի հետ փոխանակման ծրագրին, որից անմիջապես հետո Մակեյանին բերման են ենթարկում հոկտեմբերի 27-ի գործով օպերատիվ խմբի կողմից։

2000թ հունիսի 25-ին Փանիկում մահափորձ են իրականացնում Մակեյանի նկատմամբ՝ տան պատուհանից կրակելով վերջինիս վրա ։ 2001թ սեպտեմբերի 7-ին «Արմենտելի» ապօրինությունների, մասնավորապես՝ րոպեավճարի կիրառման դեմ կազմակերպված հանրահավաքից հետո երկու տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկանական բանդան ներխուժում է Մակեյանի բնակարան՝ բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկում և գիշերային դատավարությամբ տասն օրվա վարչական կալանք կիրառում։ 2006թ մի խումբ քաղաքական գործիչների հետ կազմակերպում են «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, սկսում են հանրահավաքների շարք՝հասարակության մեջ վախի մթնոլորտը կոտրելու նպատակով ։ 2007թ «Իմպիչմենտ» դաշինքով մասնակցում է ԱԺ ընտրություններին՝ ո՛չ ռոբոտացման, ո՛չ դոդացման, ո՛չ սերժանտացման կարգախոսով։ 2007թ մայիսի 9-ին Ազատության հրապարակից դեպի ԱԱԾ կազմակերպված երթի ընթացքում ոստիկանության թիրախավորվածներից մեկը կրկին Մակեյանն էր։ 2007թ հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում երթի ժամանակ ոստիկանությունը սադրանք է կազմակերպում, բռնի ուժով բերման ենթարկում նաև Մակեյանին և նրա երկու որդիներին, քրեական գործեր հարուցում։ 2008թ նախագահական ընտրություններին Մակեյանն աջակցում է Լևոն Տեր-Պետրոսյանին և արդեն փետրվարի 25-ին ձերբակալվում՝ բանտում անցկացնելով մեկ տարի և չորս ամիս։ 2010թ հունվարի ամսին ԱԺ լրացուցիչ ընտրություններին Մակեյանը որպես Նիկոլ Փաշինյանի վստահված անձ հարձակման է ենթարկվել շուրջ երեք տասնյակ իշխանական վարձկանների կողմից, բայց քրեական գործ է հարուցվել Մակեյանի և իր կուսակիցների վրա, այդ թվում՝ մեծ որդու։ 2012թ ԱԺ ընտրություններին մասնակցում էր ՀԱԿ դաշինքով։ 2015թ Մակեյանը մասնակցում է վարչախմբի հերթական ապօրինությունների՝ Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու և մի խումբ ընկերների հետ նախաձեռնում է «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ», կազմակերպում հանրահավաքներ, երթեր, ինչի արդյունքում Սահմանադրական հանրաքվեն մերժվում է հայ ժողովրդի կողմից։ 2016թ «Սասնա Ծռերի» ապստամբությունից հետո ոստիկանությունը կրկին ներխուժում է Մակեյանի բնակարան և վերջինիս տեղափոխում Գյումրի և շուրջ վեց ժամ պահում մեկուսացված։ 2017թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մակեյանը երկու տասնյակ քաղաքական գործիչների, մտավորականների հետ նախաձեռնում է «Հանուն Հայաստանի պետության ճակատը» և այն համակարգվում էր նրա կողմից՝ նպատակ ունենալով կանխել հերթական անգամ Ս․ Սարգսյանի կողմից իշխանության ուզուրպացումը վարչապետի կարգավիճակով։ 2018թ Մակեյանը համակարգելով «Հանուն Հայաստան պետության ճակատը», համագործակցելով Նիկոլ Փաշինյանի հետ, ակտիվ մասնակցություն և լուրջ դերակատարում ունեցավ հեղափոխության հաղթանակի գործում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1975-1981 թվականներին աշխատել է ուսուցիչ, 1982-1990 թվականներին՝ տնտեսագետ
  • 1991-ին ընտրվել է Արթիկի շրջխորհրդի նախագահ։
  • 1995 թ. ընտրվել է ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր թիվ 100 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ Եղել է ՀՀՇ վարչության անդամ։
  • 1997 թ. Էդուարդ Եգորյանի և այլոց հետ հիմնել է «Հայրենիք» պատգամավորական խումբը, ապա՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ցայսօր։
  • 2008 թվականից Հայ ազգային կոնգրեսի անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of RA». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.