Պետության և իրավունքի տեսություն

Պետության և իրավունքի տեսություն

Պետության և իրավունքի տեսությունը՝ որպես գիտություն խմբագրել

Հին մտածողները շրջապատող աշխարհի ճանաչողությունն իրականացնում էին փիլիսոփայության՝ միասնական համապարփակ գիտության շրջանակներում, որը տրամաբանության, էթիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և բժշկության հետ միասին հետազոտում էր հասարակության կյանքի պետական և իրավական խնդիրները։

 
Դեմոկրիտի կիսանդրին

Իրավական պետականության գաղափարը առաջին անգամ ձևավորվել է հին հույների մոտ իրական պոլիսի մտային կերպարի տեսքով։ Դեմոկրիտը կարծում էր, որ պետության, քաղաքացիների բարօրությունը կախված է պետության կառավարման որակից, և պնդում էր, որ պատշաճությունը պահանջում է ենթակայություն օրենքին, իշխանությանը և մտավոր գերազանցությանը։ Ժամանակի ընթացքում փիլիսոփայական գիտելիքների շարքում առանձնանում է իրավունքի փիլիսոփայությունը, որը ուսումնասիրում է հասարակության կյանքի պետա-իրավական կողմերը։ XVII(չաշխատող հղում) դարից ոչ շուտ իրավունքի մասին ձևավորվում է հատուկ փիլիսոփայական գիտություն։ Իրավաբանները զբաղվում էին իրավունքի նորմի համակարգմամբ և մեկնաբանմամբ, իսկ իրավունքի փիլիսոփայությունը մշակվում էր իրավաբանության հետ առնչություն չունեցող գիտնականների կողմից։ Իրավաբանները իրավունքը ուսումնասիրում էին նրա փաստացի վիճակի մեջ, իսկ փիլիսոփաները ստեղծում էին իդեալական իրավունք։ Արդի իրավագիտությունն այս կամ այն չափով կապված է տարբեր բնագավառների՝ փիլիսոփայության, մաթեմատիկայի, տեղեկատվության, կիբեռնետիկայի, բնական և մյուս գիտությունների իմացության հետ։ Իրավագիտությունը և' գիտական և' գործնական իմաստով հենվում է փիլիսոփայական գիտելիքների վրա։

Իրավունքի քաղաքագիտությունը խմբագրել

«Քաղաքականություն» տերմինի ծագումը կապվում է Հին Հունաստանի պոլիս-պետությունների հետ։ Հունարենում «քաղաքականություն» եզրույթին համարժեք է politike(չաշխատող հղում) բառը։ «Քաղաքականություն» հասկացությունն ամենապարզ մեկնաբանմամբ նշանակում է պետության կառավարման արվեստ, այսինքն՝ պետության ներքին և արտաքին նպատակների իրականացման եղանակ։ Քաղաքականությունը և բազմատեսակ և համապարփակ երևույթ է, որում կենտրոնանում են հասարակական կյանքի բոլոր հիմնական կողմերը՝ տնտեսական, սոցիալական, հոգեկան, ազգային, կրոնական։ Քաղաքականությունը գործունեություն է՝ ուղղված հասարակական կյանքի կառավարմանը և կարգավորմանը։

Իրավունքի հանրագիտարան խմբագրել

 
Հեգելի դիմանկարը (նկարիչ` Շլեզինգեր)

Իրավունքի հանրագիտարանն իրենից ներկայացնում է իրավաբանական հիմնական հասկացությունների համառոտ ակնարկ։ Պետության և իրավունքի նկատմամբ հանրագիտական հայացնքները այդ շրջանում դրսևորվում էին Շելինգի, Ֆիխտեի, Հեգելի փիլիսոփայական հայացքների ազդեցության ներքո։ Ռուսաստանում իրավունքի հանրագիտարան ստեղծելու և այն համալսարանում կրթության մեջ կիրառելու գործով զբաղվում էին հայտնի իրավաբաններ՝ Ռոժդեստվենսկին (Енциклопедия законоведения, 1863), Կարասևիչը (Енциклопедия права, 1872), Դելարովը (Очерки енциклопедия права, 1878 ), Զվերևը (Енциклопедия права в ряду юридических наук Արխիվացված 2017-02-20 Wayback Machine, 1880 ), Սուվորովը (Лекции по енциклопедия права, 1907 )։ Իրավունքի հանրագիտարանը այժմ ձևափոխվել է «իրավաբանական մասնագիտության ներածություն» անվամբ ուսումնական առարկայի։

Իրավունքի ընդհանուր տեսություն խմբագրել

Իրավունքի ընդհանուր տեսությունը որպես գիտություն ձևավորվել է Ռուսաստանում Համբարովի, Հեսենի, Կիստյակովսկու, Կսրկունովի, Նովգորոդցևի, Պետրաժիցկու և այլոց աշխատություններում։

Հայտնի քաղաքագետներ խմբագրել

  • Բերլինգ
  • Վինդելբանդ
  • Հեգել
  • Գլյուկ
  • Ելինեկ
  • Յորինգ
  • Կանտ
  • Լասոն
  • Մայեր
  • Մյուլլեր
  • Շտելինգ
  • Շյուտց
  • Էնգելս
  • Մարկս
  • Լենին

Գրականություն խմբագրել

«Պետության և իրավունքի տեսություն», 1997 Երևան, թարգմանությունը Խաչիկ Հարությունյանի