Պետեր Իլեմնիցկի

սլովակ արձակագիր, սցենարիստ, լրագրող, մանկավարժ

Պետեր Իլեմնիցկի (սլովակ.՝ Petr Jilemnický; մարտի 18, 1901(1901-03-18)[1][2][3][…], Լետոգրադ[2][3][4][…] - մայիսի 19, 1949(1949-05-19)[5][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5][2]), սլովակ արձակագիր, սցենարիստ, լրագրող, մանկավարժ։ Լետոգրադի պատվավոր քաղաքացի։

Պետեր Իլեմնիցկի
Petr Jilemnický
Ծնվել էմարտի 18, 1901(1901-03-18)[1][2][3][…]
ԾննդավայրԼետոգրադ[2][3][4][…]
Վախճանվել էմայիսի 19, 1949(1949-05-19)[5][1][2][…] (48 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[5][2]
Մասնագիտությունգրող, մանկավարժ, լրագրող, դիվանագետ, քաղաքական գործիչ և ուսուցիչ
Լեզուսլովակերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինRužena Jilemnická?
 Peter Jilemnický Վիքիպահեստում

Ստեղծագործությունը խմբագրել

Սլովակյան ապստամբության թեմային առաջիններից մեկը դիմեց Պետեր Իլեմնիցկին՝ նախապատերազմյան հայտնի վեպերի՝ «Չհերկված դաշտի», «Մի կտոր շաքարի» հեղինակը, վեպեր, որոնք սլովակյան գրականության մեջ դնում էին սոցիալիստական ռեալիզմի հիմքերը։ «Քրոնիկի» մեջ (1947) գրողը վերարտադրեց հակաֆաշիստական դիմադրության պատկերը՝ ընդհուպ մինչև զինված ապստամբությունը։

Այս գրքում ամեն ինչ կոչված է ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնելու պատմական փաստի վրա, ընդգծելու նրա կարևորությունը, ամբողջ ժողովրդի և յուրաքանչյուր սլովակի ճակատագրի համար, այդ նպատակն են հետապնդում և՛ իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը, և՛ հեղինակի կողմից ընտրված գործողության վայրը՝ անտառների մեջ կորած սլովակյան խուլ գյուղը Գրոնի ափին, և՛, վերջապես, պատումի ձևը, ապստամբության մասնակից անտառապահ Գոնդաշի անշտապ խոսքը։ Ազատագրական գաղափարների բարոյական մեծ ուժը մարմնավորված է հերոսների էվոլյուցիայի մեջ։ Կարելի է հետևել, թե ինչպես են փոխվում իր՝ պատմողի, նրա կնոջ և մյուս հերոսների հայացքները։

Սյուժեի դրվագները, առանձին մանրամասները չեն վարագուրում ապստամբության հեղինակային գնահատականը։ Համեստ անտառապահ Գոնդաշի բերանով, որը կարծես պատմում է միայն այն ահեղ օրերին իր գյուղի կյանքի մասին, Իլեմնիցկին բացահայտում է Սլովակյան ազգային ապստամբության պատմական և սոցիալ-հոգեբանական առաքելությունը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
  4. 4,0 4,1 4,2 Database of the Terezín Memorial
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Илемницкий Петер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
  7. Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 603-604։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Իլեմնիցկի» հոդվածին։