Պետական սահմաններ, պետության տարածքը հարևան պետությունների տարածքներից անջատող գիծ։

  1. Ցամաքում՝ ըստ ռելիեֆի բնորոշ կետերի ու գծերի կամ պարզ տեսանելի կողմնորոշումների,
  2. Ծովում՝ ըստ տերիտորիալ ջրերի արտաքին շրջագծի,
  3. Նավարկելի գետերում՝ ըստ գլխավոր նավարկուղու միջամասի կամ գետի ջրհոսի հունի, ոչ նավարկելի գետերում (վտակներում)՝ ըստ նրանց միջնագծի կամ ըստ գետի գլխավոր գետաբազկի միջնամասի, լճերում և այլ ջրավազաններում՝ ըստ այն ուղիղ գծի, որը պետական սահմանի ելքերը միացնում է լճի կամ այլ ջրավազանի ափերին։ Գետով (վտակով), լճով կամ այլ ջրավազանով անցնող պետական սահմանը չի տեղաշարժվում ինչպես դրանց ափերի գծագրության կամ ջրի մակարդակի փոփոխման դեպքում, այնպես էլ գետի (վտակի) հունը այս կամ այն կողմ խոտորվելու դեպքում,
  4. Հիդրոհանգույցների ջրամբարներում և այլ արհեստական ջրավազաններում,
  5. Նավարկելի և ոչ նավարկելի գետերի (վտակ ների) սահմանային հատվածներով անցնող երկաթուղային և ավտոճանապարհային կամուրջների, ամբարտակների վրա և այլ կառուցվածքներում՝ ըստ այդ կառուցվածքների միջնագծի կամ տեխնոլոգիական առանցքի։
Հայ-թուրքական սահմանը

Պետությունների միջև սահմանները հաստատվում են առանձին փուլերով։ Պետական սահմաններն անձեռնմխելի են։ Դրանց խախտումը դիտվում է ոտնձգություն պետության սուվերենության դեմ։ Պետական սահմանների հարցը սերտորեն առնչվում է պատերազմի և խաղաղության պրոբլեմների հետ։

Պետական սահմանների վերաբերյալ վեճերի խաղաղ կարգավորումը լուծվում է սահմանային ներկայացուցիչների (կոմիսարներ, լիազորներ են) միջոցով։ Պետական սահմանների պահպանման նպատակով սահմանային գոտիներում և շերտերում կազմակերպվում է սահմանային ռեժիմ, որը կարգավորվում է ներքին օրենսդրությամբ և սահմանակից պետությունների հետ կնքված սահմանային համաձայնություններով։ Պետական սահմանները տեղանքում գծանշվում են պարզ տեսանելի սահմանանշաններով (սահմանային սյուներ, բուրգեր, նշանաձողեր, սահմանաթմբեր են)։ Տերիտորիալ ջրերի սահմանագծի վրա տեղադրվում են խարսխավոր լողաններ, նշաձողեր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետական սահմաններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 147