Պրեդրագ (Պեջա) Ստոյակովիչ (սերբPredrag Stojaković, կիր.՝ Предраг Стојаковић, հունիսի 9, 1977(1977-06-09), Պոժեգա, Խորվաթիա), սերբ նախկին բասկետբոլիստ, թեթև հարձակվող։

Պեջա Ստոյակովիչ
Пеђа Стојаковић

Ստոյակովիչը «Մավերիքսի» համազգեստով (2011)
Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 16
Ի ծնե տրված անունը Պրեդրագ Ստոյակովիչ
Предраг Стојаковић
Ծննդյան ամսաթիվ հունիսի 9, 1977 (46 տարեկան)
Ծննդավայր Հարավսլավիա Պոժեգա, ԽՍՀ, ՀՍՖՀ[1]
Ազգություն Սերբիա Սերբ
Հասակ 2,08 մ
Քաշ 104 կգ
Դրաֆթի տարի 1996 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 14-րդ
Դրաֆթ ակումբ Սակրամենտո Քինգս
Կարիերայի պատմություն
Հարավսլավիա Կարմիր Աստղ Բելգրադ (1992–1994)
Հունաստան ՊԱՕԿ (1994–1998)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սակրամենտո Քինգս (1998–2006)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ինդիանա Փեյսերս (2006)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Օռլեանս/Օկլահոմա սիթի Հորնեթս (2006–2010)
Կանադա Տորոնտո Ռեպտորս (2010–2011)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս Մավերիքս (2011)
Մրցանակներ

Կարիերայի ցուցանիշներ
Միավոր՝ 13 647 (17,0 մ/խ)
3Ն՝ 1760
3ՆՍ%՝ 0,401

Մասնագիտական կարիերան սկսել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ակումբում։ Հունական «ՊԱՕԿ»-ում չորս մրցաշրջան անցկացնելուց հետո ընտրվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1996 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 14-րդ համարով՝ «Սակրամենտո Քինգսի» կողմից։ Շուրջ երկու տարի պահեստային նստարանին անցկացնելուց հետո, 2000-01 մրցաշրջանում, որպես մեկնարկային բասկետբոլիստ, ցուցաբերում է բեկումնային ցուցանիշներ՝ իր հաշվին միջինում գրանցելով 20,4 միավոր, 5,8 անդրադարձ։

NBA-ում ելույթներ ունենալու տարիներին 3 անգամ ճանաչվել է NBA աստղ, 1 անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև 2 անգամ հաղթել Բոլոր աստղերի ուիքենդի շրջանակներում անցկացվող 3-միավորանոց նետումների մրցույթը։ Հանդես է եկել նաև «Ինդիանա Փեյսերս», «Նյու Օռլեանս Հորնեթս», «Տորոնտո Ռեպտորս» և «Դալաս Մավերիքս» ակումբներում։ «Մավերիքսի» կազմում 2011 թվականին դարձել է NBA չեմպիոն։

Ակումբային կարիերայից զատ, արժանացել է ոսկե մեդալների 2001 թվականի ՖԻԲԱ-ի Եվրոպայի, և 2002 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություններում՝ գլխավորելով Սերբիայի բասկետբոլի ազգային հավաքականը։

Բասկետբոլային կարիերայից հեռացել է 2011 թվականին[2]։ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին Ստոյակովիչի 16-րդ համարի խաղաշապիկը հավերժացվել է «Սակրամենտո Քինգսի» կողմից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՖԻԲԱ Եվրոպա»
  2. Ստայն, Մարկ (2011 թ․ դեկտեմբերի 19). «Պեջա Ստոյակովիչն հեռանում է 13 տարվա կարիերայից». «ESPN».(անգլ.)
  3. «NBA. Սակրամենտոն հավերժացրել է Պրեդրագ Ստոյակովիչի համարը (Տեսանյութ)». «ArmSport.am». 2014 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.(հայ.)

Արտաքին հղումներ խմբագրել