Պեպսին, հիդրոլազների դասի մարսողական ֆերմենտ, ճեղքում է սպիտակուցներն ու պեպտիդները։ Պարունակվում է կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների մեծ մասի ստամոքսահյութում։ Հայտնաբերել է Թ․ Շվանը (1836), բյուրեղային վիճակում ստացել է Ջ․ Նորթրոպը (1930)։ Պեպսին գնդիկային սպիտակուց է, բաղկացած 340 ամինաթթուներից, մոլային զանգվածը 34500 է։ Ամենամեծ արագությամբ ճեղքում է արոմատիկ ամինաթթուների՝ թիրոզինի և ֆենիլալանինի առաջացրած պեպտիդային կապերը։ Արտադրվում է ստամոքսի գլխավոր բջիջներից՝ ոչ ակտիվ պեպսինոգենի ձևով և ակտիվանում ստամոքսահյութի աղաթթվի ազդեցությամբ։ Օգտագործվում է լաբորատոր հետազոտություններում, բժշկության, պանրագործության մեջ։

Պեպսին
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 234