Պենիցիլիններ, բնական և կիսասինթետիկ անտիբիոտիկների խումբ։ Պենիցիլինների մոլեկուլի միջուկը 6-ամինապենիցիլինային թթուն է (6-ԱՊԹ)։ Բնական Պենիցիլինները առաջանում են Penicillium ցեղի բորբոսասնկերի շատ տեսակներից և մի շարք այլ պարկասնկերից՝ Բնական Պենիցիլինների կոմպլեքսն առաջինն անջատել է անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը (1929) P․ notatum-ից, սակայն հնարավոր է դարձել կլինիկայում օգտագործել 1941 թվականին։ ԽՍՀՄ-ում 1942 թվականին Պենիցիլիններ են ստացել Զ․ Երմոլևան և Տ․ Բալեզինան՝ P․ crustosum-ից։ Բժշկական պրակտիկայում առավել արժեքավոր էբենզիլպենիցիլինը (ԲՊ), հատկապես նրա աղերը մետաղների (Na, К) կամ օրգանական հիմքերի՝ նովոկաինի, դիբենզիլէթիլենդիամինի հետ (վերջինս սովորաբար անվանվում է բիօիէին)։ ԲՊ-ի աղերը սպիտակ բյուրեղային փոշի են, արագ քայքայվում են թթուների, հիմքերի և պենիցիլինազ ֆերմենտի ազդեցությունից, լավ լուծվում են ջրում (բացի նովոկաինային աղերից)։ Բնական Պենիցիլինները օժտված են բարձր ակտիվությամբ ստաֆիլոկոկերի, պնեմոկոկերի, մենինգոկոկերի, գազային գանգրենայի, սիֆիլիսի հարուցիչների, որոշ ախտածին սնկերի են նկատմամբ, թույլ կամ ոչ ակտիվ են աղիքաաիֆային խմբի մանրէների, բրուցելոզի, ժանտախտի, տուբերկուլոզի, ոիկետսիոզների հարուցիչների, վիրուսների, նախակենդանիների և համարյա բոլոր սնկերի հանդեպ։ Պենիցիլինների հակամանրէային ակտիվությունը պայմանավորված է մանրէների բջջաթաղանթի առաջացման պրոցեսի ընկճմամբ։ Առաջանում են բակտերիաների Լ-ձեեր, որոնք չեն վնասվում Պենիցիլիններից։ Որոշ մանրէներ (օրինակ՝ ստաֆիլոկոկերը) առաջացնում են պենիցիլինազ ֆերմենտ, որն ապաակտիվացնում է Պենիցիլիններին։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 231