Պենիոն դե Վելես դե լա Գոմերա

Պենիոն դե Վելես դե լա Գոմերա (իսպ.՝ Peñón de Vélez de la Gomera), ոչ մեծ ժայռային թերակղզի (նախկինում կղզի) և իսպանական կիսաանկլավ Մարոկկոյի թագավորության ափին (ով այն համարում է իրենը)։ Հանդիսանում է Իսպանիայի ինքնիշխան տարածք։ Գտնվում է Մելիլյայից 126 կիլոմետր արևմուտք և Սեուտայից 117 կիլոմետր հարավ-արևելք։ Պենիոն դե Վելես դե լա Գոմերայում տեղակայված է 60 հոգանոց կայազոր[2]։ Թերակղզում քաղաքացիական անձինք չկան[3]։

Պենիոն դե Վելես դե լա Գոմերա
Տեսակծովային ամրոց, վիճելի տարածք, կղզի և թերակղզի
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորՄելիլյա[1]
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն և ենթակառուցվածքներ խմբագրել

Պենոնի (ցամաքին միացված փոքր ժայռային կղզիների իսպանական անվանումը) երկարությունը ներառյալ ավազաշերտը 400 մետր է, իսկ լայնությունը՝ 100 մետր։ Մակերեսը մոտավորապես 0,019 կմ2 է։ Իրենից ներկայացնում է ապառաժոտ ժայռ, որի բարձրությունը 87 մետր է (1934 թվականից)։ Թերակղզում կառուցված է ամրոցային համալիր, որն ներառում է տարբեր դարերի շինություններ ինչպես օրինակ՝

  • հին ամրությունների մնացորդներ,
  • փարոս,
  • մի քանի տներ,
  • ուղղաթիռի վայրէջքի հրապարակ։

Թերակղզում խմելու ջրի աղբյուրներ չկան[4]։

Պատմություն խմբագրել

 
Պենիոն դե Վելես դե լա Գոմերայի քարտեզ

Պենիոն դե Վելես դե լա Գոմերա անունը կրող ժայռի վրա առաջին գրավոր հիշատակումը թողել է Ալ-Մոհադների դինաստիայի հիմնադիր, խալիֆ Աբդ ալ Մումինը 1162 թվականին։

  1492 թվականին նախկին մուսուլմանական Գրանադան դարձավ Կաստիլիա-արագոնյան (Իսպանիա) կաթոլիկ միապետության մայրաքաղաքը։ Իզաբելլան բարձրագոչ (չնայած պետք է ենթադրել, որ ոչ իրապես անկեղծ) ձևով երաշխավորում էր իր նոր հպատակներին ոչ միայն քաղաքացիական ու կրոնական ազատություններ, այլ նաև նոր ինքնակառավարման մարմիններում 5О % ներկայություն։ Այդպես ավարտվեց իսպանական պատմության բազմադարյա շրջանը, որը հայտնի է որպես Ռեկոնկիստա (այսինքն՝ Պիրենեյան թերակղզու հետնվաճում), որից անմիջապես հետո սկսվեց Կոնկիստան՝ նոր տարածքների մասսայական նվաճման ժամանակաշրջանը[5]!  

1494 թվականի հունիսին իսպանական ծագմամբ Հռոմի պապ Ալեքսանդր VI Տորդեսիլյասի պայմանագրով բաժանեց Եվրոպայից դուրս գտնվող աշխարհը (ներառյալ նաև Մաղրիբը) Իսպանիայի և Պորտուգալիայի միջև։ Բոլոր այն հողերը, որոնք Կաստիլիան արդեն հայտնաբերել էր կամ կհայտնաբերեր միջօրեականից արևմուտք, որը Կանաչ հրվանդանից 100 կիլոմետր դեպի արևմուտք է ձգվում, իսկ նոր հողերը, որոնք կհայտնաբերվեն այդ գծից արևելք, կտրվեն Պորտուգալիային, ընդ որում, այդ իրավունքը չի տարածվում այն տարածքների վրա, որոնք արդեն գտնվում են քրիստոնեական երկրների իշխանության ներքո։ Մաղրիբի վերաբերյալ, որը նախկինում արդեն նվաճվել էր կաստիլիացիների ու պորտուգալացիների կողմից, 1496 թվականին սահմանվեց նոր կարգադրություն, որի համաձայն մաղրիբյան բաժանարար գիծը սկսվում էր Պենիոն դե Վելես դե լա Գոմերա կղզուց՝ այն բաժանելով գրեթե երկու մասի, բայց հենց կղզու անվանումը պայմանագրում հիշատակված չէր։ Պորտուգալիան տիրույթներ ստացավ բաժանարար գծից արևմուտք, իսկ Իսպանիան՝ դեպի արևելք[6]։

 
«Պենիոն դե Վելես դե լա Գոմերա», փորագրություն, 1692 թվական, հեղինակ՝ Լուկաս Վոստերման, Անտվերպեն

1508 թվականի հուլիսի 23-ին իսպանական Ֆերդինանդ II-ի կողմից ուղարկված Պեդրո Նավարոյի ջոկատը գրավեց կղզին ու ամրոցը՝ ոչնչացնելով այստեղ գտնվող ծովահենների նախկին հենակետը։ Կոմսս դե Օլիվիետո Պեդրո Նավարոն դարձավ կղզու առաջին ղեկավարը (alcaide): Այդ բռնազավթումը վատացրեց Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ II-ի և նրա փեսա, Պորտուգալիայի թագավոր Մանուել I-ի միջև հարաբերությունները։ Սակայն արդեն 1509 թվականին կնքված Չինտրանյան պայմանագրով կղզու նկատմամբ Իսպանիայի իրավունքները հաստատվեցին։ 1522 թվականի դեկտեմբերի 20-ին բերբերների առաջնորդ մուլլա Մոհամեդը իսպանական դրոշներ կրող նավերի միջոցով կարողացավ նվաճել կղզին։ Կղզու ամբողջ իսպանական կայազորը ոչնչացվեց, այդ թվում հրամանատար կապիտան Խուան դե Վիլալբոսը[6]։ 1564 թվականի օգոստոսին (այլ տվյալներով՝ 1564 թվականի սեպտեմբերի 6-ին) Ֆիլիպ II-ի հրամանով Գարսիա Ալվարես դե Տոլեդո Օսօրիոն 13000 զինվորով և 10 խոշոր թիանավերով կղզին վերադարձնում են Իսպանիային։ Գարսիա Ալվարեսը մարոկկացիների հետ թուրքերից հարձակումներից ափի համատեղ պաշտպանության մասին պայմանագիր է կնքում[7]։

1680, 1701, 1755, 1781 7 1790 թվականներին կղզու ամրոցը հաջողությամբ հետ է մղել բերբերների պաշարումները։ 1871 թվականին Կորտեսում հարց բարձրացվեց այն մասին, թե արդյո՞ք նպատակային է Պենիոն դե Վելես դե լա Գոմերա կղզում իսպանական ինքնիշխանության պահպանումը։ Բայց քննարկումների արդյունքում ճանաչվեց Պենոնի ռազմավարական արժեքը։

20-րդ դար և մեր ժամանակներ խմբագրել

Ռիֆյան պատերազմի ընթացքում՝ 1922 թվականի մարտի վերջին լեռնական ռիֆերի ջոկատը ջրի վրա դրվող փայտյա կամրջի օգնությամբ ներխուժում է կղզի։ Զավթիչները սպանում են պահակություն իրականացնող կապիտանին։ Ամրոցի պատերին սկսվում է ճակատամարտ, որն ավարտվում է ռիֆերի հաղթանակուվ։ Մթության և անդադար կրակի օգնությամբ «B-1» և «Isaac Peral» սուզանավերով իսպանացիները կարողանում են տարհանել քաղաքացիական բնակչությանն ու կայազորը։ Ավելի ուշ Իսպանական լեգիոնը վերականգնում է կղզում Իսպանիայի դիրքերը[8]։

1934 թվականին փոթորկի բերած ավազը կղզին միացրեց մայրցամաքին[9]։ Ներկայում Պենիոն դե Վելես դե լա Գոմերա կղզու կառավարումն իրականացվում է Իսպանիայի կառավարության կողմից ուղիղ ձևով[10]։

 
Պենիոն դե Վելես դե լա Գոմերա կղզին (աջից) և մայրցամաքային Աֆրիկան (ձախից)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Basic Geographical Gazetteer of Spain (իսպ.)Instituto Geográfico Nacional, 2022.
  2. «The Lighthouses of Andalusia (Spain)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. Penon de Vélez de la Gomera(չաշխատող հղում) Europa-Haus Leipzig
  4. Rézette, Robert. The Spanish Enclaves in Morocco. 1976. Издательство Nouvelles Editions Latines. стр. 67
  5. Козубский К. Э. - Обретение Америки, 2015.
  6. 6,0 6,1 Rézette, Robert. The Spanish Enclaves in Morocco. 1976. Издательство Nouvelles Editions Latines. стр. 35—36.
  7. Rézette, Robert. The Spanish Enclaves in Morocco. 1976. Издательство Nouvelles Editions Latines. стр. 63
  8. Rézette, Robert. The Spanish Enclaves in Morocco. 1976. Издательство Nouvelles Editions Latines. стр. 55
  9. Spanish autonomous communities World Statesmen.org
  10. Central Intelligence Agency: CIA World Factbook 2010, s. 630. Skyhorse Publishing Inc, 2009. ISBN 1602397279

Արտաքին հղումներ խմբագրել