Պելագեա Կետչերի տուն (ռուս.՝ Дом Пелагеи Кетчер), տեսարժանություն Մոսկվայում և Վասիլի Լվովիչ Պուշկինի տուն-թանգարանը (Ա. Ս. Պուշկինի անվան պետական թանգարանի մասնաճյուղ)։

Պելագեա Կետչերի տուն
Տեսակհուշային թանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված է1819
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
2013 թվականի վերակառուցումից հետո

Գտնվում է Ստարայա Բասմաննայա փողոց, տուն 36 հասցեով։

Պատմություն խմբագրել

Շենքը 1819 թվականին կառուցել է Պելագեա Վասիլևնա Կետչերը։ Նա վիրաբուժական գործիքների գործարանի տեր Խրիստոֆոր Յակովլևիչ Կետչերի կինն էր։ Նրանց որդին էր Շեքսպիրի պիեսների թարգմանիչ Նիկոլայ Խրիստոֆորիչ Կետչերը[2]։

Այնուհետև տունն օգտագործվել է վարձակալությամբ հանձնելու նպատակով[2]։ 1822-1828 թվականներին տունը վարձակալել է բանաստեղծ, «Արզամաս» ընկերության ավագ Վասիլի Լվովիչ Պուշկինը։ Նա Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հորեղբայրն էր[2][3]։ Տանը եղել են շատ անվանի մարդիկ` Ի. Ի. Դմիտրիևը, Դ. Վ. Դավիդովը, Ա. Ա. Դելվիգը[3]։

1828 թվականին տունը գնել է վաճառականի կին Ելիզավետա Կառլովնա Ցենկերը։ 1890-ական թվականներին տունը վերակառուցվել է[2]։

Խորհրդային Միության տարիներին շենքում տեղի է ունեցել նորոգում։ 2012 թվականին շենքը վերականգնվել է[2][3]։

2013 թվականի հունիսի 6-ին այստեղ բացվել է Վասիլի Լվովիչ Պուշկինի տուն-թանգարանը (Ա. Ս. Պուշկինի անվան պետական թանգարանի մասնաճյուղ)։

Ճարտարապետություն խմբագրել

Տունը կառուցված է փայտից։ Նրա պատին փակցված է հուշատախտակ հետևյալ գրությամբ. «Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը եղել է այս տանը իր բանաստեղծ հորեղբոր` Վ. Լ. Պուշկինի մոտ»[2]։

Ցուցադրություն խմբագրել

Լայնածավալ վերակառուցումից հետո, որն ընդգրկում էր ստորգետնյա հարկի ստեղծումը, շենքում 2013 թվականի հունիսի 6-ին բացվել է Վասիլի Լվովիչ Պուշկինի տուն-թանգարանը (Ա. Ս. Պուշկինի անվան պետական թանգարանի մասնաճյուղ)[2] [3]։

Ներկայում այն Պրեչիստենկայում գտնվող Պուշկինի թանգարանի մասնաճյուղն է և 1820-ական թվականների ամպիրային ինտերիերների վերակառուցման օրինակ է։

Թանգարանի ցուցանմուշների շարքում են Ա. Ա. Ռամենսկու կեղծիքները, որոնք նա 1974 թվականին հանձնել է թանգարանին` Պուշկինի «կնքաշապիկը» և «Արինա Ռոդիոնովնայի սրբիչը»[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Дом В.Л. Пушкина» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Дом П. В. Кетчер» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  4. Невская В. А. Пушкинские мемории в собрании А. А. Раменского. Миф и реальность // Михайловская пушкиниана : сборник статей научных сотрудников Музея-заповедника А. С. Пушкина «Михайловское» / Вып. 37. 2005. С. 247—252

Արտաքին հղումներ խմբագրել