Պեիթո (հին հունարեն՝ Πειθώ՝ «համոզմունք»), հունական դիցաբանության աստվածուհի կամ օվկիանոսուհի[1], ով մարմնավորում է համոզմունք և գայթակղություն։ Օվկիանոսի և Տեթիսի դուստրն է։ Հին Հռոմում նրան կոչում էին Սուադելե (Suadela/Suada)։

Պեիթո
Տեսակօվկիանուհիներ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
Հունական գրաձևΠειθώ
Լատինական գրաձևSuadela
Երևի համընկնում էSuadela?
ՀայրՕվկիանոս
ՄայրՏեթիս և Աֆրոդիտե
ԶավակներIynx?
Ասպարեզpersuasion?
Հատկանիշներհամոզմունքի և գայթակղության աստվածուհի
 Peitho Վիքիպահեստում

Ըստ Պավսանիասի՝ հենց Թեսևսն է ստեղծել Ափրոդիտեի և Պեիթոի պաշտամունքը Աթենքի Միջնաբերդի հարավային լանջին։ Պեիթոն Ափրոդիտեի սպասավորուհին էր կամ ուղեկից[2] և սերտորեն կապված էր սիրո և գեղեցկության աստվածուհու հետ։ Հնագույն արվեստագետների և բանաստեղծներ ուսումնասիրել այս կապը իրենց աշխատանքներում։ ։

Կապը ավելի էր խորացել Հին հունական ամուսնությունների համատեքստում, քանի որ ապագա փեսան պետք է բանակցեր և համոզեր ապագա աներոջը՝ ապագա հարսի ձեռքը խնդրելու և Հարսանյաց գինը վճարելու համար։ Եվ հաջողության հասնում էին այն տղամարդիկ, ովքեր լավ համոզել գիտեին։

Պեիթոն և Ափրոդիտեն երբեն որոշակի չափով նույնացվում էին և Պեիթո անունը դառնում էր Ափրոդիտեի կամ՝ ածականը, կամ՝ անվան համակցությունը։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է կարևորվում հունական մշակույթում համոզմունքի (կամ ցանկության) ու սիրո հարաբերությունը։

  • Հենց Պեիթոն է համոզում Մեդեային[3] լքել հայրենիքը։
  • Զուգում է մանյակով Պանդորայի[4] պարանոցը։
  • Ափրոդիրեին թագադրվում ծաղկեպսակով[5], երբ նա ծնունդ է առնում ծովի փրփուրներից։

Ծագում խմբագրել

Պեիթոյի ծագումը որոշ չափով պարզված չէ։

Սակայն, Հեսիոդոսի դասակարգումը Պեիթոին որպես օվկիանոսուհի, հակասում է մյուս աղբյուրներին։ Նա առավել հաճախ համարվում է Ափրոդիտեի դուստր։ Նաև համարվում էր Հերմեսի՝ սուրհանդակ աստվածի կինը։

Աստղագիտության մեջ խմբագրել

  • Ի պատիվ Պեիթոի անվանվել է աստերոիդ (118) Պեիթո՝ հայտնաբերված 1872 թ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гесиод. Теогония 349
  2. Сапфо, фр.1 Лобель-Пейдж, ст.18; Ивик, фр.5 Пейдж; Нонн. Деяния Диониса XXIV 256
  3. Пиндар. Пифийские песни IV 219
  4. Гесиод. Труды и дни 73
  5. Павсаний. Описание Эллады V 11, 8
  6. Павсаний. Описание Эллады IX 35, 5

Աղբյուրներ խմբագրել

  • The Theoi Project, "PEITHO"
  • Images of Political Personifications: Peitho (persuasion) Արխիվացված 2012-06-06 Wayback Machine
  • Grimal, Pierre (1996). Dictionnaire de la Mythologie Grecque Et Romaine. Wiley. էջ 349. ISBN 978-0-631-20102-1.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեիթո» հոդվածին։