Պեդրո Մոսկերա

իսպանացի ֆուտբոլիստ

Պեդրո Մոսկերա Պարադա (իսպ.՝ Pedro Mosquera Parada; ապրիլի 21, 1988(1988-04-21)[1][2][3], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և հենակետային կիսապաշտպան, որը հանդես է գալիս Լա Կորունյայի «Դեպորտիվո» ակումբում։

Պեդրո Մոսկերա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 1988(1988-04-21)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Մոսկերը ծնվել է Գալիսիայի Լա Կորունյա քաղաքում։ Մանկության տարիներում հանդես է եկել հարևան Սանտա Մարիա Դել Մար քաղաքի միջնակարգ դպրոցի «Քուադ Հոկեյի» հավաքականում[4]։ 2000 թվականին, երբ նա դեռ 12 տարեկան էր, հայտնվել է Մադրիդյան «Ռեալ» ակումբի երիտասարդական համակարգում։ 6 տարի անց նա խաղացել է իր առաջին պրոֆեսիոնալ խաղը «Ռեալի» ռեզերվային «Կաստիլիա» ակումբում։ Իր առաջին մրցաշրջանում Մոսկերը անցկացնում է ընդամենը 4 խաղ, իսկ թիմը հայտնվում է «Սեգունդու B»:

2012 թվականի հունվարի 24-ին Մոսկերը «Մալագա»-ի դեմ խաղում հրավիրվում է հիմնական թիմ, բայց մնում է փոխարինողների նստարանին։ 2 ամիս անց նա վերջապես դուրս է գալիս խաղադաշտ։ Դա «Խետաֆե»-ի դեմ հաղթական խաղն էր, երբ վերջին րոպեին Խավի Ալոնսոյին փոխարինում են Մոսկերով։ Այդ հանդիպումը այդպես էլ միակը մնաց Մոսկերի համար «Ռեալ»-ի կազմում։

2010 թվականի հուլիսի 12-ին Մոսկերը հնգամյա պայմանագիր է կնքում «Խետաֆե» ակումբի հետ։ Նա վերամիավորվում իր նախկին մարզիչ Միչելի հետ, որը նրան մարզել էր Կաստիլիայում[5]։ Հուլիսի 28-ին առաջին անգամ հանդես է գալիս թիմի կազմում՝ գերմանական «Օսնաբրյուկ»-ի դեմ խաղում[6]։

2012 թվականի հունվարի 20-ին նա որոշում է վերադառնալ Կաստիլիա, քանի որ նորընտիր մարզիչ Լուիսե Գառսիե Պլասան նրան խաղային ժամանակ չէր տրամադրում[7]։ 2014 թվականին երեքամյա պայմանագիր է կնքում «Էլչե» ակումբի հետ[8]։

2015 թվականի հուլիսի 27-ին Մոսկերը դուրս է գալիս «Էլչե»-ից և տեղափոխվում է «Դեպորտիվո Լա Կորունյա» չորսամյա պայմանագրով[9][10]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ռեալ Մադրիդ Կաստիլիա

Ցուցանիշներ խմբագրել

2016 թվականի հունվարի 3-ի-ի դրությամբ[11]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ Կաստիլիա 2006–07 4 0 4 0
2007–08 27 1 27 1
2008–09 33 1 33 1
2009–10 34 4 34 4
Ընդհանուր 98 6 98 6
Ռեալ Մադրիդ 2009–10 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
Խետաֆե 2010–11 14 0 3 0 4 0 21 0
2011–12 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 14 0 3 0 4 0 21 0
Ռեալ Մադրիդ Կաստիլիա 2011–12 20 2 20 2
2012–13 38 3 38 3
Ընդհանուր 58 5 58 5
Խետաֆե 2013–14 25 0 1 0 26 0
Ընդհանուր 25 0 1 0 26 0
Էլչե 2014–15 25 1 2 0 27 1
Ընդհանուր 25 1 2 0 27 1
Դեպորտիվո Լա Կորունյա 2015–16 17 0 1 0 18 0
Ընդհանուր 17 0 1 0 18 0
Ընդհանուր։ 238 12 7 0 4 0 249 12

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Mosquera empezó jugando al hockey sobre patines (Mosquera started playing roller hockey); Diario AS, 23 January 2010 (Իսպաներեն)
  5. Pedro Mosquera ficha por el Getafe (Pedro Mosquera signs for Getafe); Marca, 12 July 2010 (Իսպաներեն)
  6. El 'Geta' no da opciones ('Geta' does not give options); Marca, 28 July 2010 (Իսպաներեն)
  7. Mosquera deja el Getafe para volver al Castilla (Mosquera leaves Getafe to return to Castilla); Marca, 20 January 2012 (Իսպաներեն)
  8. El Elche C.F. incorpora a Mosquera (Elche C.F. adds Mosquera) Արխիվացված 2014-07-07 Wayback Machine; Elche's official website, 3 July 2014 (Իսպաներեն)
  9. Mosquera y Lombán se desvinculan del Elche C.F. (Mosquera and Lombán leave Elche C.F.) Արխիվացված 2015-07-29 Wayback Machine; Elche's official website, 27 July 2015 (Իսպաներեն)
  10. Pedro Mosquera, nuevo jugador del Real Club Deportivo (Pedro Mosquera, new player of Real Club Deportivo); Deportivo's official website, 27 July 2015 (Իսպաներեն)
  11. «Mosquera». Soccerway. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել