Պեդրո Կալդերոն դե լա Բարկա

Պեդրո Կալդերոն դե լա Բարկա (իսպ.՝ Pedro Calderón de la Barca, լրիվ անունը՝ Կալդերոն դե լա Բարկա Էնաո դե լա Բարրեդա ի Ռիանո, իսպ.՝ Calderón de la Barca Henao de la Barreda y Riaño, հունվարի 17, 1600(1600-01-17)[1][2][3][…], Մադրիդ, Hispanic Monarchy[1] - մայիսի 25, 1681(1681-05-25)[1][2][3][…], Մադրիդ, Hispanic Monarchy[1]), իսպանացի դրամատուրգ։

Պեդրո Կալդերոն դե լա Բարկա
իսպ.՝ Pedro Calderón de la Barca
Ծնվել էհունվարի 17, 1600(1600-01-17)[1][2][3][…]
ԾննդավայրՄադրիդ, Hispanic Monarchy[1]
Վախճանվել էմայիսի 25, 1681(1681-05-25)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Hispanic Monarchy[1]
ԳերեզմանՄադրիդ
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, ռազմական գործիչ, քահանա և գրող
Լեզուիսպաներեն
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրթությունՍալամանկայի համալսարան (1615), Ալկալի համալսարան և Colegio Imperial de Madrid? (1613)
Ժանրերպոեզիա, թատրոն և կատակերգություն
Գրական ուղղություններբարոկկոյի գրականություն
Ուշագրավ աշխատանքներԿյանքը երազ է, The Constant Prince?, The Great Theater of the World?, El médico de su honra?, The Mayor of Zalamea?, El mágico prodigioso?, Q16493626?, Q5492719?, The Phantom Lady? և El Pintor?
ԱնդամակցությունՍանտյագոյի շքանշան և Congregation of Secular Priests of Saint Peter the Apostle?
ԶավակներPedro José Calderón de la Barca?
Պեդրո Կալդերոն դե լա Բարկա Վիքիքաղվածքում
 Pedro Calderón de la Barca Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1600 թվականին, Մադրիդում։ Վաղ շրջանում Լոպե դե Վեգա Կարպիոյի ազդեցությամբ գրել է «Թիկնոցի ու սուսերի կատակերգություններ»` «Մեր, պատիվ և իշխանություն» (1623), «Սիրո և պատահականության խաղ» (1625) և այլն, ազգային-հայրենասիրական դրամա՝ «Բրեդի պաշարումը» (1625)։ Կալդերոնի ստեղծագործությանը բնորոշ է լայն ընդհանրացումների ձգտումը, փիլիսոփայական և բարոյագիտական խնդիրների առաջադրումը, մի քանի թեմաների առկայությունը մեկ պիեսում («Հաստատակամ իշխանը» (1628-1629), «Կյանքը երազ է» (1631-1632))։ Վերջին շրջանում պիեսներ է գրել երաժշտությամբ, երգեցողությամբ և բալետային համարներով՝ պալատական տոնակատարությունների համար։ Գրել է նաև կալդերոն կրոնական բնույթի դրամաներ՝ «Խաչապաշտություն» (1630-1632, «Սուրբ Պատրիկի քավարանը» (1634

Կալդերոնի ստեղծագործություններում հակասականորեն զուգակցվում են Վերածննդի և բարոկկոյի մոտիվները։ Մահացել է 1681 թվականին՝ Մադրիդում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

 
Comedias verdaderas, 1726
  • Iberica. Кальдерон и мировая культура. Л., 1986.
  • Балашов Н. И. Испанская классическая драма в сравнительно-литературном и текстологическом аспектах. М., 1975.
  • Балашов Н. И. Религиозно-философская драма Кальдерона и идейные основы барокко в Испании // XVII век в мировом литературном развитии. М., 1969.
  • Педро Кальдерон де ла Барка. Библиографический указатель / Сост. В. Г. Гинько. М., 2006.
  • Силюнас В. Стиль жизни и стили искусства (Испанский театр маньеризма и барокко). СПб., 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 170