Պարսկական այգիներ կամ Իրանական այգիներ (պարս.՝ باغ ایرانی), այգիներ Իրանում և մի շարք այլ երկրներում։ Այգիները ձևավորվել են այգեգործական արվեստով, որն ազդել է Անդալուզիայից մինչև Հնդկաստան, ինչպես նաև նրա սահմաններից դուրս գտնվող այգիների դիզայնի վրա[1][2]։ Ալ-Համբրայի այգիների վրա մեծ ազդեցություն ունի Պարսկական այգիների փիլիսոփայությունը և ոճը, որը ձևավորվել է Ալ-Անդալուսական՝ մուսուլմանական Իսպանիայի ժամանակաշրջանից։ Հումայունայի գերեզմանում և Թաջ Մահալում են գտնվում աշխարհի ամենամեծ Պարսկական այգիներից մի քանիսը, որոնք ստեղծվել են Հնդկաստանում՝ Մեծ Մողոլների կայսրության ժամանակաշրջանում։

Պարսկական այգիներ
Persian gardens*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իրան
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2011  (35 նստաշրջան)
Համար 1372
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

2011 թվականին Պարսկական այգիներից 9-ը (Պասարգադ, Սպահան, Կաշան, Շիրազ, Մահան, Յազդ քաղաքների այգիները) ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։

Ստուգաբանություն խմբագրել

 
Էրամ այգի, Իսպանիայի Շիրազ քաղաքում

Աքեմենյան պետության ժամանակից սկսած, երկրային դրախտի գաղափարը տարածվել է պարսկական գրականության և մի շարք մշակույթների օրինակների միջոցով՝ Սելևկյանների կայսրության ժամանակաշրջանում կառուցված Հելլենական այգիները և Պստողմեոսյան այգիները Ալեքսանդրիայում։ Ավեստերեն լեզվով այգիները կոչում են pairidaēza, հին պարսկերենով՝ paridaida, մարերենով՝ paridaiza, աքքադերենով՝ pardesu, ֆրանսերենով՝ paradis, գերմաներենով՝ Paradies, և անգլերենով՝ paradise։

Այգիները եղել են միմյանց կցված։ Այգիների նպատակը եղել է, և այն է՝ ապահովել տարբեր ոճեր։

Պատմություն խմբագրել

 
Շախզադե այգի, Կերման գավառում

Պարսկական այգիները հնարավոր է, կառուցվել են դեռևս մ․թ․ա 4000-ական թվականներին։ Պասարգադի ուրվագիծը, որը ստեղծվել է մոտավորապես մ․թ․ա 500 թվականին, գոյություն ունի մինչև այսօր։

Սասանյան կայսրության օրոք (III-րդ դար-VII դարեր) և զրադաշտականության ազդեցությամբ ջրի դերն արվեստում մեծապես աճեց։ Այս միտումը դրսևորվում է այգու ձևավորման մեջ, ավելի մեծ շեշտադրումով՝ շատրվանները և լճակները։ 13-րդ դարում մոնղոլները ներխուժեցին Պարսկաստան, ինչը հանգեցրեց այգու կառուցվածքի նոր շեշտադրմանը։ Ապա, մոնղոլները Պարսկական այգիների ավանդույթը ներմուծել են իրենց կայսրություն։

 
Abbas Abad Garden

Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուրը Պարսկական այգիները ներմուծեց Հնդկաստան։ Ագրա քաղաքում ստեղծվեց առաջին Պարսկական այգիներից մեկը՝ Արաբ Բաղը։ Թաջ Մահալը մարմնավորում է Պարսկական իդեալական դրախտի գաղափարը։

Սեֆյանները (XVII-XVIII-րդ դարեր) կառուցել և զարգացրել են էպիկական դասավորությունները, ընդլայնել են պալատի տարածքը և դարձել դրա անբաժանելի գեղագիտական և ֆունկցիոնալ մասը։ Հետևյալ դարերում, եվրոպական՝ մասնավորապես Ֆրանսիայի, և երկրորդ հերթին Ռուսաստանի և Միացյալ Թագավորության այգիների ձևավորումը, սկսեց ազդել Պարսկակական այգիների ձևավորման վրա։

Ավանդական ձևերն ու ոճը դեռևս կիրառվում են ժամանակակից իրանական այգիներում։ Ձևերն ու ոճերն այժմ հայտնվում են նաև պատմական վայրերում, թանգարաններում և այլն։

Ոճեր խմբագրել

Պարսկական այգիները չեն սահմանափակվում որոշակի ոճով՝ հաճախ ինտեգրում են տարբեր ոճեր։

Պարսկական այգիների վեց հիմնական ոճերը ներկայացված են հետևյալ ցանկում․

Դասական Ձև Խառը
Հանրային Hayāt Meidān Այգի
Մասնավոր Hayāt Chahār Bāgh Բաղ

Hayāt խմբագրել

Հասարակական, դասական, պարսկական դասավորություն է, որի շեշտը դրված է գեղագիտական ֆունկցիաների վրա։ Մարդու կողմից ստեղծված այգու կառույցները առանձնանում են կամարներով և ավազաններով։ Հողը հաճախ ծածկված է մանր քարով։ Բույսերը հիմնականում շատ պարզ են, ինչպես օրինակ ծառերի շարքը, որոնք ապահովում են ստվերը։

Meidān խմբագրել

Meidān հանրային, պաշտոնական այգի է, որն հիմնականում շեշտը դնում է կենսաբանական տարրերի վրա։ Բույսերի շարքին են դասվում ծառեր, օշարակներ և հացազգիներ։

Chahar Bāgh խմբագրել

Այս այգիները մասնավոր են և ձևական։ Հիմանկան կառուցվածքը բաղկացած է չորս քառակուսիներից, որոնք բաժանված են ջրային ուղիներով։ Ավանդաբար, հարուստներն այդպիսի այգիները օգտագործեցին գործնական գործառույթներում։

Այգի խմբագրել

Շատ այլ այգիների նման, այս այգիները նույնպես հանրային է, շեշտը դնում է հիմնականում բուսական աշխարհի վրա։ Դրանք ապահովում են նստարաններ և ուղիներ՝ զբոսնելու համար։ Նպատակն այսպիսի վայրերի՝ մարդկանց լիցքաթափությունն է և սոցիալականացումը։

Բաղ խմբագրել

Այստեղ, նույնպես շեշտը դրվում է բնության վրա։ Ի տարբերություն այգու, այն առանձնացված տարածք է, որը շրջապատված է բնակարաններով և հաճախ նաև՝ սիզամարգերով, ծառերով և ստորերկրյա բույսերով։

Նման տարածքների նպատակը ընտանեկան լիցքաթափությունն է։

Համաշխարհային ժառանգության օբյեկտ խմբագրել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառված Պարսկական այգիներն են․

  1. Պասարգադի այգի, Իրանի Պասագրադ քաղաքում
  2. Չեհել-սոտուն, Իրանի Սպահան քաղաքում
  3. Ֆին այգի, Իրանի Կաշան քաղաքում
  4. Էրամ այգի, Իրանի Շիրազ քաղաքում
  5. Շախզադե այգի, Իրանի Մահան քաղաքում՝ Կերման գավառում
  6. Դոլաթաբաս այգի, Իրանի Յազդ քաղաքում
  7. Աբբասաբադ այգի, Իրանի Աբբասաբադ քաղաքում
  8. Ակբարիեհ այգի, Իրանի Հարավային Խորասան գավառում
  9. Պահլեվանպոուր այգի, Իրան[3]
  10. Թաջ Մահալ, Հնդկաստանի Ագրա քաղաքում
  11. Հումայունի գերեզման, Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում
  12. Շալիմար այգի, Պակիստան
  13. Ջեբերալիֆե այգի, Իսպանիայի Գրանադա քաղաքում

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Was the Persian Garden at Pasargadae a model for the Garden of Eden?». About.com Education. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  2. Centre, UNESCO World Heritage. «The Persian Garden - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  3. 3,0 3,1 UNESCO official website

Արտաքին հղումներ խմբագրել

  • Audio slideshow: [1] (5 min 58 sec).