Պարսեր կամ փարսեր (գուջարաթերեն՝ પાર્સી [pa։rsi։]), Հնդկաստանում և Պակիստանում զրադաշտականության հետևորդների էթնիկական խումբ, որն ունի պարսկական ծագում։ Թվաքանակը՝ 110 հազ. մարդ (1973)։ Ավանդաբար բնակվում են Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ներկայումս առավելապես բնակվում են Մումբայում (նախկինում՝ Բոմբեյ)։

Պարսեր կամ Փարսեր
կնոջ տարազ
Ընդհանուր քանակ

200 000

Բնակեցում
Հնդկաստան Հնդկաստան
Պակիստան Պակիստան
Իրան Իրան
Լեզու(ներ)
գուջարաթի
Հավատք(ներ)
Զրադաշտականություն
Բարեկամական էթնիկ խմբեր
պարսիկներ

Ծեսեր խմբագրել

Պարսերը զրադաշտական են։ Մահացածներին հանձնում են անգղներին՝ հոշոտման, այսպես կոչված լռության աշտարակում (պարսկերեն դախմա/դահմե, دخمه‎‎, ˈdäχ-mä)։ Այդ կառույցը բնակությունից հեռու մի որևէ անապատային վայրում է, որտեղ բաց երկնքի տակ դրվում է դին, հավատալով, որ արևի ճառագայթները մահացածի հոգուն կուղղորդեն դեպի երկինք, իսկ ոսկորները՝ շնորհիվ գիշատիչ լեշակերների, անգղների, արագ կազատվեն քայքայվող մարմնից։ Հետագայում ոսկորները սկսեցին հավաքել այսպես կոչված ոսկրատներում։

 
Հարսանեկան արարողություն

Այդ ծիսակարգը կատարվում է, որպեսզի չապականվի բնության տարերքներից և ոչ մեկը՝ կրակը, ջուրը, օդը և հողը։

Զրադաշտական կրոնի համար պաշտամունքային առավել մեծ նշանակություն ունի կրակը։ Եվ այն չի կարելի պղծել մահացածի ապականող մարմինը այրելու նպատակով[1]։

Սակայն որոշ դեպքերում ստիպված են լինում խախտել այդ ավանդույթը, որպես կանոն իրենց բնակության երկրներում գործող պետականորեն ընդունված թաղման արարողակարգերով պարտադրված։

Օրինակ, Ֆրեդի Մերկուրիի մարմինը դիակիզվեց, քանի որ բրիտանական օրենսդրությամբ, ինչպես և շատ այլ երկրներում, թաղումը իրականացվում է դիակիզմամբ կամ հուղարկավորությամբ։

Լեզու խմբագրել

Ներկայումս մայրենի լեզուն՝ պարսերենը, չի պահպանվել, և պարսերը խոսում են գուջարաթերեն, որը Հնդկաստանի 23 պետական լեզուներից մեկն է։ Կանոնիկ/հոգևոր գրականությունը՝ ավեստերեն և պահլավերեն է։

Հանրաճանաչ պարսեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել