Պարի մանիա, (նաև հայտնի է, որպես պարի ժանտախտ, խորեոմանիա, Սուրբ Հովհաննեսի պար և Սուրբ Վիտուսի պար անուններով) սոցիալական ֆենոմեն է, որը տեղի է ունեցել հիմնականում 14-րդ և 17-րդ դարերում՝ Եվրոպայում։ Ընդգրկում էր մարդկանց խմբեր, երբեմն միանգամից հազարավոր մարդիկ, ովքեր պարում էին անդադար։ Մանիան ազդում էր տղամարդկանց, կանանց և երեխաների վրա։ Նրանք պարում էին անդադար՝ մինչև ուժասպառ լինելը։ Պարի մանիայի առաջին խոշոր բռնկումներից մեկը տեղի է ունեցել Աախենում՝ Հռոմեական կայսրությունում, 1374-ին, և այն արագորեն տարածվել է ամբողջ Եվրոպայում։ Մեկ այլ ուշագրավ բռնկում էլ տեղի է ունեցել Ստրասբուրգում 1518թ.-ին։

Պարի մանիա Սբ, Յանս-Մոլենբեկ եկեղեցի կատարած ուխտագնացության ժամանակ, 1642թ. Հենդրիկ Հոնդիուսի փորագրությունը, որը հետագայում նկարել է Պիթեր Բրեյգել Ավագը :

Մի քանի դարերի ընթացքում, ներգրավելով հազարավոր մարդկանց, պարի մանիան մեկուսի իրադարձություն չէր և վկայակոչված է ժամանակակից զեկույցներում։ Այնուամենայնիվ, պատճառը չհասկանալով, բուժումները հիմնված էին գուշակությունների վրա։ Հաճախ երաժիշտներն ուղեկցում էին պարողներին՝ համոզված լինելով, որ երաժշտությունը բուժում է մանիան, բայց այդ մարտավարությունը երբեմն չէր գործում՝ խրախուսելով այլոց միանալ պարին։ Ժամանակակից գիտնականների շրջանում չկա համաձայնեցված կարծիք պարի մանիայի վերաբերյալ[1]։

Առաջարկվող մի քանի տեսություններից մեկի հիմքում կրոնական պաշտամունքներն են, որոնց մասնակցող մարդիկ պարում էին սթրեսից ազատվելու և աղքատությունը մոռանալու համար։ Ենթադրվում է նաև զանգվածային հոգեոգեն հիվանդության առկայությունը, որի ընթացքում անհայտ ֆիզիկական պատճառներ ազդում էին մարդկանց որոշակի խմբերի վրա՝ որպես սոցիալական ազդեցության ձև[1]։

Սահմանում խմբագրել

«Պարի մանիան» ծագում է հունարեն «խորեոմանիա»՝ խորեո (պար) և մանիա (խելագարություն) տերմինից[2]:133–4, և հայտնի է նաև, որպես «պարի ժանտախտ»[3]։ Տերմինը հորինել է Պարացելսը[3]:126: Համարվում էր, որ պարի մանիան Սուրբ Հովհաննես Մկրտիչի կամ Սուրբ Վիտուսի կողմից ուղարկված անեծք է[4][5]:32, այդ պատճառով էլ մանիան հայտնի է նաև, որպես «Սուրբ Վիտուսի» կամ «Սուրբ Հովհաննեսի պար»։ Մանիայի զոհերը հաճախ ավարտում էին իրենց երթը սրբավայրերում[2][3]։ Միջադեպը հաճախ բռնկվում էր Սուրբ Վիտուսի տոնի ժամանակ[6]։

17-րդ դարում Սուրբ Վիտուսի պարը անվանվել է Սիդենհեմյան խորեա[7]։ Պարի մանիան հայտնի է նաև որպես համաճարակային պար[3][4]։ Նյարդային համակարգի հիվանդությունը՝ խորեան, բնութագրվում է պարի մանիաին նմանվող ախտանիշներով[2], որը համարվել է էպիլեպսիայի ձև[5]:32: Գիտնականները պարի մանիան բնութագրել են, որպես «հավաքական հոգեկան խանգարում», «հավաքական հիստերիկ խանգարում» և «զանգվածային խելագարություն»[2] :136:

Բռնկումներ խմբագրել

Պարի մանիայի հայտնի ամենավաղ բռնկումը տեղի է ունեցել 7-րդ դարում[8], այնուհետեվ պարբերաբար նկատվել է ամբողջ Եվրոպայում՝ մինչև 17-րդ դարը, որից հետո կտրուկ դադարել է[2] :132: Ամենավաղ հայտնի միջադեպերից մեկը տեղի է ունեցել 1020-ականներին Բերնբուրգում, որտեղ 18 գյուղացիներ սկսել են երգել և պարել եկեղեցու շուրջ՝ խանգարելով Սուրբ Ծննդյան տոնի արարողությունը[6] :202:

Հետագայում պարային բռնկումներ դիտվել են 13-րդ դարում, այդ թվում`1237-ին, երբ երեխաների մեծ խումբ ուղևորվել է Էրֆուրտից դեպի Արնստադ, ողջ ճանապարհին (մոտ 20կմ) ցատկոտելով և պարելով[6] :201՝ նմանվելով Համելնյան մկնորս լեգենդին։ Լեգենդը սկիզբ է առել միևնույն ժամանակ[8]։ Մեկ այլ դեպք՝ 1278-ին, ներգրավել է մոտ 200 մարդ, ովքեր պարել են Մաաս գետի ափին գտնվող կամուրջի վրա, ինչի հետևանքով կամուրջը փլուզվել է։ Փրկվածներից շատերի առողջությանը վերականգնվել է մոտակայքում գտնվող Սբ. Վիտուսին նվիրված մատուռում[2]:134: Մանիայի առաջին խոշոր բռնկումը տեղի է ունեցել 1373 թվականից մինչև 1374 թվականն ընկած ժամանակահատվածում, միջադեպեր գրանցվել են Անգլիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում[5]։  

Ախենում ( Գերմանիա ), 1374թ.-ի հունիսի 24-ին սկսվել է ամենամեծ բռնկումներից մեկը[3] :126, տարածվելով այլ վայրերում՝ Քյոլնում, Ֆլանդրիաում, Ֆրանկոնիաում, Մեցում, Ստրասբուրգում, Տոնխերնում, Ուտրեխտում[5]:33, և այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան և Լյուքսեմբուրգը։ Հետագայում դեպքեր նկարագրվել են 1375 և 1376 թվականներին՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում[2]:138, իսկ 1381-ին՝ Աուգսբուրգում[5]:33: Հետագայում բռնկում տեղի է ունեցել 1418-ին Ստրասբուրգում, որտեղ օրերով ծոմ պահելուց հետո մարդիկ պարելուց ուժասպառ են եղել[2]:137: 1428-ին Շուֆֆհաուզենի մեկ այլ բռնկման ժամանակ, մի վանական պարել է մինչև մահ։

Ամենախոշոր բռնկումներից մեկը տեղի է ունեցել 1518-ի հուլիսին՝ Ստրասբուրգում (տե՛ս 1518 թվականի պարային ժանտախտը), երբ մի կին սկսել է պարել փողոցում, որից հետո նրան է միացել 50-ից 400 մարդ[5]:33: Բռնկումներն իրենց գագաթնակետին են հասել 16-րդ դարի ընթացքում՝ 1536 թվականին Բազելում՝ մի խումբ երեխաների մասնակցությամբ, 1551-ին Անհալթում՝ սկսվելով ընդամենը մեկ մարդուց[5]:37: 17-րդ դարում պարերի կրկնվող միջադեպեր նկատեց բժշկության պրոֆեսոր Գրեգոր Հորստը, ով նշեց.

  Մի քանի կանայք, ովքեր ամեն տարի այցելում են Դրեֆելհաուսենի Սուրբ Վիտուսի մատուռ ... օր ու գիշեր խելագարի պես պարում են, մինչև ընկնում են էքստազի մեջ։ Նրանք նորից վերականգնում են իրենց ուժերը մինչև հաջորդ մայիս, երբ կրկին ... Սուրբ Վիտուսի օրը, ստիպված են լինում նորից սկսել այդ ամենը ... Կանանցից մեկն ասել է, որ անցած քսան տարվա ընթացքում ամեն տարի պարել է, մեկ այլ կին պարել է երեսուներկու տարի[9]։  

Պարի մանիան, կարծես, ամբողջովին վերացավ 17-րդ դարի կեսերից[5]:46: Ըստ Ջոն Ուոլլերի, թեև արձանագրվել են բազմաթիվ բռնկումներ, ամենալավ փաստագրված դեպքերը 1374 և 1518 թվականների բռնկումներն են, ինչի համար կան ժամանակակից ապացույցներ[4]։

Բնութագիր խմբագրել

Պարի մանիայի բռնկումներն ունեցել են տարբեր հատկանիշներ։ Բռնկումների ընթացքում մինչև տասնյակ հազարավոր մարդիկ պարել են ժամերով[2] :133[10], երբեմն պարել են օրեր ու շաբաթներ, նույնիսկ ամիսներ[2]:132[4]:

Կանայք հաճախ պատկերված են գրականության մեջ, որպես պարի մանիայի սովորական մասնակիցներ, չնայած ժամանակակից աղբյուրները այլ բան են հուշում[2]:139: Քննարկվում է նաև այն վարկածն արդյոք պարերը եղել են ինքնաբուխ, թե կազմակերպված միջոցառումներ[2]:138: Այնուամենայնիվ, հայտնի այն է, որ պարողները կարծես անգիտակից վիճակում են եղել[6]:201, ի վիճակի չլինելով կառավարել իրենց[2]:136:

Հեղինակ Ռոբերտ Բարդուղիմեոսը, սոցիալական երևույթների վերաբերյալ իր ուսումնասիրության մեջ նշում է, որ ժամանակակից աղբյուրները արձանագրում են փաստ, որ մասնակիցները հաճախ չեն բնակվել այնտեղ, որտեղ տեղի է ունեցել պարը։ Պարող մարդիկ ճանապարհորդում էին մի տեղից մյուսը, իսկ մյուսները ճանապարհին միանում էին նրանց։ Պարողներն իրենց հետ բերեցին սովորույթներ, որոնք տարօրինակ էին տեղի բնակչության համար[2]:137: Բարդուղիմեոսը նկարագրում է, ինչպես են պարողները հագնում «տարօրինակ, գունագեղ հագուստներ»[2]:132:

Ռոբերտ Մարկսն իր հիպնոսի մասին ուսումնասիրության մեջ նշում է, որ ոմանց մազերը զարդարված էին ծաղկաշղթաներով[6]:201: Այնուամենայնիվ, ոչ բոլոր բռնկումներն են ներգրավել օտարերկրացիներին, և ոչ բոլորն են ընթացել հանգիստ։ Բարդուղիմեոսը նշում է, որ ոմանք «շքերթի ժամանակ մերկանում էին»[2] :132, ոմանք «անպարկեշտ ժեստեր անում»[2]:133: Ոմանք նույնիսկ սեռական հարաբերություն էին ունենում շքերթի ընթացքում[2]:136: Մյուսները կենդանիների պես[2]:133 ցատկոտում էին[5]:32:  

Ոմանք չէին կարողանում կանգ առնել[10], պարում էին մինչև մահ, մի քանիսն էլ պարելուց կոտրում էին կողոսկրերը[5]:32: Պարի ողջ ընթացքում պարողները գոռում էին, ծիծաղում կամ լաց լինում[2]:132[11]:60: Բարդուղիմեոսը նաև նշում է, որ դիտորդները երբեմն ենթարկվում էին բռնության, պարելուց հրաժարվելու դեպքում[2]:139: Մասնակիցները տարօրինակ արձագանք էին ունենում կարմիր գույնից։ «Գերմանիայում վեցերորդ դարի խելագարություն» պատմության մեջ Միդելֆորտը նշում է, որ «պարողները ընդհանրապես չէին կարողանում ընկալել կարմիր գույնը»[5]:32, իսկ Բարդուղիմեոսը հայտնում է. «Ասվում էր, որ պարողները տանել չէին կարողանում կարմիր գույնն ու դառնում էին ագրեսիվ»։

Բարդուղիմեոսը նշում է նաև, որ պարողները «չէին կարողանում պարել կոշիկներով»[2]:133: Երբեմն ամբողջ ընթացքում պարողները տառապում էին մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ կրծքավանդակի ցավեր, ցնցումներ, հալյուցինացիաներ, հիպերվենտիլացիա[2]:136, էպիլեպտիկ նոպաներ[3]:126 և տեսիլքներ[12]:71: Ի վերջո պարողների մեծ մասն ուժասպառ ընկնում էր[3]:126: Միդելֆորտը, նկարագրում է, թե ինչպես էին ոմանք պարն ավարտում էքստազի վիճակում[5]:39:  

Տարանտիզմ խմբագրել

Իտալիայում նման ֆենոմեն էր համարվում տարանտիզմը։ Ըստ որոշ աղբյուրների ֆենոմենի պատճառը տարանտուլա սարդի կամ կարիճի խայթոցից թունավորումն էր։ Տարանտիզմի ամենավաղ հայտնի բռնկումը տեղի է ունեցել 13-րդ դարում, միակ հակաթույնը համարվում էր պարելը հատուկ երաժշտության ներքո, որպեսզի արյունը առանձնացներ թույնը[2]:133: Բռնկումներ գրանցվում էին միայն ամռան ամիսներին։ Ինչպես պարի մանիայի դեպքում, մարդիկ հանկարծակի սկսում էին պարել, երբեմն խայթոցի պատճառով, մյուսներն էլ հավատում էին, որ հին խայթոցի թույնն ակտիվանում է երաժշտության ներքո[2]:134: Պարողները կատարում էին տարանտելա՝ երաժշտության ներքո, որը ի վերջո «բուժելու» էր տուժածին, գոնե ժամանակավորապես[2]:135:

Պարողներից ոմանք գինի էին խմում, միմյանց ծեծում, ձևացնում, որ թրով կռվում են կամ ծովն էին նետվում։ Պարողներն ունենում էին գլխացավեր, սարսուռ, ցնցումներ և տեսիլքները[2]:134:

Ինչպես պարի մանիայի դեպքում, այստեղ մասնակիցները տանել չէին կարողանում սև գույնը[2]։ Ի տարբերություն պարի մանիայի, տարանտիզմը սահմանափակվում էր Իտալիայով և Հարավային Եվրոպայով։ Այն տարածված էր մինչև 17-րդ դարը,իսկ դրանից հետո հանկարծակի դադարեց[2]:134:

Կրոնական պատմության պրոֆեսոր Էռնեստո դե Մարտինոյի կողմից 1959 թ.-ին ֆենոմենի ուսումնասիրությունը պարզեց, որ տարանտիզմի դեպքերի մեծ մասը, հավանաբար, կապ չի ունեցել սարդի խայթոցի հետ։ Մասնակիցներից շատերը խոստովանել են, որ նրանց սարդ չի կծել, բայց մասնակիցները հավատացած էին, որ վարակվել են ինչ-որ մեկից կամ դիպչել սարդի։ Տարանտիզմի պատճառը զանգվածային խուճապն էր՝ «բուժման համար», որը ստիպում էր մարդկանց այսպես վարվել[2]:135: Չնայած տարանտիզմի և պարի մանիայի տարբերություններին, դրանք հաճախ համարվում են հոմանիշներ[2]:134:

Արձագանք խմբագրել

 
Պարերն ընթանում էին երաժշտության ուղեկցությամբ, քանի որ երաժշտությունը համարվում էր պարերի դադարեցման արդյունավետ միջոց: Նկարիչ՝ Պիետեր ԲրեյգելԿրտսեր:

Պարի մանիայի իրական պատճառը անհայտ էր, ուստի դրա դեմ ուղղված միջոցառումներից շատերը պարզապես հուսադրող կռահումներ էին, չնայած որոշներն արդյունավետ էին։ 1374-ի բռնկումը տեղի է ունեցել Սև մահից ընդամենը մի քանի տասնամյակ անց, և բուժվել է ժանտախտի նման, այն է՝ պարողները մեկուսացվում էին, ոմանք էլ աքսորվում[12]:70: Մարդիկ հավատում էին, որ պարը Սբ. Վիտուսի կողմից անեծք է[10], ուստի անեծքին պատասխանում էին՝ աղոթելով[3] :126 և ուխտագնացություններ կատարելով Սբ. Վիտուսին նվիրված վայրեր[5]:34:

Աղոթքներ են ուղղվել նաև Սուրբ Հովհաննես Մկրտչին, ով ոմանց կարծիքով նույնպես պարի պատճառն էր[5]:32: Մյուսները պնդում էին, որ պարն հրահրում են դևերը[2] :136 կամ Սատանան[10], հետևաբար պարերի ժամանակ հաճախ կատարում էին էկզորսիզմի արարողություններ[11]:60: Բարդուղիմեոսը նշում է, որ պարերն ընթանում էին երաժշտության ուղեկցությամբ, քանի որ երաժշտությունը համարվում էր պարի դադարեցման արդյունավետ միջոց[2]:136, չնայած որոշ բռնկումների ժամանակ երաժիշտները նույնիսկ ներգրավում էին պարերում[2]:139: Միդելֆորտը նկարագրում է, թե ինչպես էր երաժշտությունը խրախուսում այլ մարդկանց միանալ և վատթարացնում իրավիճակը[5]:35:

Տեսություններ խմբագրել

Կան պարի մանիան բացատրող բազմաթիվ վարկածներ, այնուամենայնիվ, անհայտ է՝ դա իրական հիվանդություն էր, թե սոցիալական ֆենոմեն։ Առավել տարածված տեսություններից մեկը էրգոտով (սունկ) թունավորումն է, որը միջնադարում հայտնի էր որպես Սուրբ Էնթոնիի կրակ։ Ջրհեղեղների ժամանակ և խոնավ պայմաններում էրգոտ տեսակի սնկերն աճում և ախտահարում են աշորան և այլ մշակաբույսեր։ Թունավորման հետևանքով կարող են առաջանալ հալյուցինացիաներ և ցնցումներ, սակայն այն չի կարող հանդիսանալ պարի մանիայի մյուս տարօրինակ արարքների պատճառը[2]:140[3]:126[5]:43[10]:

Այլ տեսությունների հիմքում ախտանշանների նմանությունն է էնցեֆալիտի, էպիլեպսիայի և տիֆի ընթացքում դիտվող ախտանիշների հետ, բայց, ինչպես էրգոտիզմի դեպքում, այս հիվանդությունները չեն բացատրում պարի մանիայի ողջ ախտանիշները[3]:126:

Բազմաթիվ աղբյուրներ կարծում են, որ պարի մանիան և տարանտիզմը, հնարավոր է, պարզապես ժամանակի բնական աղետների՝ ժանտախտների ու ջրհեղեղների արդյունքում առաջացած սթրեսի և լարվածության հետևանք են[5]:43[12]:72: Հեթերինգթոնն ու Մունրոն պարի մանիան համարում են "սթրեսի" արդյունք[12]:73, նրանց կարծիքով մարդիկ պարել են ազատվելու համար օրվա սթրեսից ու աղքատությունից՝ դառնալով էքստատիկ[12]:72[13]:191:

Մեկ այլ հանրաճանաչ տեսության համաձայն բռնկումները բեմադրված են եղել[12]:71: Կրոնական պաշտամունքները հավանաբար, կազմակերպում էին լավ բեմադրված պարեր՝ հին հունական և հռոմեական ծեսերին համապատասխան[2]:136[2]:137: Ժամանակին արգելված լինելով հանդերձ՝ այդ ծեսերը կարող էին կատարվել անվերահսկելի պարի մոլուցքի ներքո[2]:140:  

Հայտնի է, որ պարի մանիայի շատ մասնակիցներ ունեին հոգեկան խնդիրներ[2]:136, հավանական է նաև, որ ոմանք մասնակցում էին պարերին վախից դրդված[10], կամ պարզապես մնացածին նմանվելու համար[5]:43: Աղբյուրները հավաստում են, որ պարի մանիան զանգվածային հիստերիայի ամենավաղ գրանցված ձևերից մեկն է[2]:135[12]:73, այն նկարագրվում է որպես «հոգեկան համաճարակ» ՝ հաշվի առնելով պարողների վարքագիծը[5]:43:  

Ծանոթագրություններ խմբագրել

Notes
  1. 1,0 1,1 Sirois, F. (1982). Perspectives on epidemic hysteria. In M. J. Colligan, J. W. Pennebaker, & L. R. Murphy (eds.), Mass psychogenic illness: A social psychological analysis (pp. 217–236). Hillsdale, NJ: Erlbaum.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 Bartholomew.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Dirk Blom.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Waller J (February 2009). «A forgotten plague: making sense of dancing mania». Lancet. 373 (9664): 624–5. doi:10.1016/S0140-6736(09)60386-X. PMID 19238695. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 Midelfort.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Marks.
  7. «NINDS Sydenham Chorea Information Page». NINDS. USA: NIH. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. 8,0 8,1 Schullian, DM (1977). «The Dancing Pilgrims at Muelebeek». Journal of the History of Medicine and Allied Sciences. Oxford University Press. 32 (3): 315–9. doi:10.1093/jhmas/xxxii.3.315. PMID 326865.
  9. Midelfort, H. C. Erik (2000). A History of Madness in Sixteenth-Century Germany. Stanford University Press. ISBN 978-0-8047-4169-9.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Waller, John (July 2009). «Dancing plagues and mass hysteria». The Psychologist. UK: British Psychological Society. 22 (7): 644–7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  11. 11,0 11,1 Vuillier.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Hetherington.
  13. Feldman.
Bibliography

Հետագա ընթերցման համար խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել