Պարի դասեր առաջադեմ տարիքավոր աշակերտների համար

Պարի դասեր առաջադեմ տարիքավոր աշակետների համար (չեխ․՝ Taneční hodiny pro starší a pokročilé), չեխոսլովակ գրող Բոհումիլ Հրաբալի 1964 թվականին լույս տեսած գիրքը։ Գիրքն ամբողջությամբ գրված է մեկ երկար նախադասությամբ։ Այն պատմում է մի մարդու մասին, որն իր անցյալից վերհիշում է տարբեր դեպքեր, հատկապես՝ իր անձնական սիրային կյանքի մասին[1]։

Պարի դասեր առաջադեմ տարիքավոր աշակերտների համար
Taneční hodiny pro starší a pokročilé
ՀեղինակԲոհումիլ Հրաբար
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուչեխերեն
Լեզուչեխերեն
Էջեր96
ԵրկիրՉեխոսլովակիա
ՀրատարակիչČeskoslovenský spisovatel
Հրատարակման տարեթիվ1964

Քննադատություն խմբագրել

Գիրքը 1995 թվականին գրախոսել է Publishers Weekly-ն՝ այն նկարագրելով որպես «հումորային և խեղդող սիրավեպ»։ Գրախոսությունը շարունակվում է այսպես․ «Հրաբալը, որը բազմիցս նշվել է որպես Միլան Կունդերայի և Իվան Կլիմայի վրա հսկայական ազդեցություն ունեցած հեղինակ, համարվում է կենդանի ամենահարգված չեխ գրողը։ Դրանում շատ հեշտ է համոզվել։ Վեպի իրադարձությունները կապված են Չեխիայի պատմության հետ, գրքում երկրի այդժմյան հասարակական կյանքը կապվում է գլխավոր կերպարի անձնական կյանքի հետ»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Norman, Howard (1995 թ․ հոկտեմբերի 22). «Before Kundera, There Was Hrabal : DANCING LESSONS FOR THE ADVANCED IN AGE, By Bohumil Hrabal . Translated from the Czech by Michael Henry Heim (Harcourt, Brace Co.: $14; 128 pp.)». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. Staff writer (1995 թ․ սեպտեմբերի 4). «Fiction Review: Dancing Lessons by Bohumil Hrabal». Publishers Weekly. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.