Պարենքիմ (հուն․՝ παρέγχυμα — կողքը լցրած, այստեղ՝ հյուսվածք),

  1. բույսերի հիմնական հյուսվածք, իրականացնում է ասիմիլյացիոն, արտաթորության ևն ֆունկցիաներ։ Հարուստ է միջբջջային տարածություններով, որով պայմանավորված է նրա մասնակցությունը գազափոխանակությանը։ Տարատեսակներն են՝ կլանող, ասիմիլյացիոն (քլորենքիմ), պահեստող, օդատար (աերենքիմ) պարենքիմները։
  2. Կենդանիների պարենքիմ իսկական հյուսվածքի ֆիլոգենետիկական նախորդն է։ Տարբերում են՝ առաջնային և խառը պարենքիմներ, որոնք միմյանցից տարբերվում են բջիջների դասավորությամբ ու կազմությամբ։ Երբեմն պարենքիմ են անվանում նաև լյարդի, փայծաղի, թոքերի, գեղձերի են հիմնական ֆունկցիոնալ հյուսվածքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։