Պարենամթերքի բանկ (англ. food bank)՝ բարեգործական ընկերություն է, որը զբաղվում է արտադրողի և մատակարարողի կողմից սննդամթերքի հավաքմամբ և փոխանցմամբ կարիքավորներին։

Պարենամթերքի բանկ
Եկամուտանհատներից և կազմակերպությունից կանխիկ գումարային նվիրատվություն
Նվիրատվություններչքավոր անձանց

Պարենամթերքի բանկը անվճար ընդունում է պարենամթերային ապրանքներ, այդ թվում, որոնց գործողության ժամկետը մոտ է լրանալուն, փաթեթավորում են կամավորների օգնությամբ և հասցնում են չքավոր մարդկանց։ Ընդ որում գործում է ապրանքի որակի վերահսկման խիստ համակարգ։

Պարենամթերքի բանկը ԱՄՆ–ում (անվճար խանութ)

Պարենամթերքի բանկը անմիջականորեն չի զբաղվում ապրանքի բաշխմամբ։ Դա անում է համագործակցող կազմակերպության ցանցը, որում մտնում են տեղական բարեգործական կազմակերպությունները և սոցիալական հիմնարկը, որոնք կարգավորված ուղիղ կապ ունեն կարիքավորների հետ (անվճար խանութ)։ Լոգիստիկայի ծախսերը ծածկելու և հաջորդ կիտված ապրանքի տեսկավորման համար անցկացվում են անհատներից և կազմակերպությունից կանխիկ գումարային նվիրատվության հավաքման ակցիաներ։

Պարենաքմթերքի բանկի ստեղծման պատմությունը խմբագրել

Պարենաքմթերքի առաջին բանկը ստեղծվել է 1967 թվականին Ֆինիքսում՝ ԱՄՆ–ում[1]։ Նրա ստեղխողն է եղել Ջոն վան Հենգելը[2]։ Պարենամթերքի բանկերը արագ տարածվել են ամբողջ աշխարհում։

Առաջին եվրոպական պարենամթերքի բանկը ստեղծվել է 1983 թվականին Ֆրանսիայում։ Հիմա պարենամթերքի բանկերը գործում են Եվրոպայի 17 երկրներում։ Գործում է պարենամթերքի բանկերի գլոբալ ցանց, որի մեջ մտնում են 34 երկրներ[3]։

Առաջին ռուսական պարենամթերքի բանկը՝ «Ռուս» պարենամթերքի ֆոնդը ստեղծվել է 2012 թվականին, իսկ 2013 թվականին դարձել է պարենամթերքի բանկերի գլոբալ ցանցի անդամ։

Տես նաև խմբագրել

  • Անվճար ճաշարան
  • Կամավորություն
  • Ֆուդշերինգ
  • Համատեղ սպառում
  • Պատասխանատու կերպով սպառում

Գրականություն խմբագրել

  • Loopstra, Rachel (2015), «Austerity, sanctions, and the rise of food banks in the UK» (PDF), BMJ, 350: 2, doi:10.1136/bmj.h1775, Արխիվացված է օրիգինալից (PDF) June 26, 2015-ին, Վերցված է 25 June 2015-ին Արխիվացված է Հունիս 26, 2015 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել