Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

ազատամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (մարտի 20, 1954(1954-03-20), Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, Արցախի հերոս[1]։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1954(1954-03-20) (70 տարեկան)
ԾննդավայրՍումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
ՄասնագիտությունEastern Orthodox priest
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս և արքեպիսկոպոս
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի հերոս և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954 թվականին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ 1966 թվականին Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 122 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ (այժմ՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան), որն ավարտել է 1976 թվականին[2]։

Ինստիտուտն ավարտելուց հետո ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Խորհրդային Հայաստանի Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ գյուղում, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 թվականներին աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։ 1980 թվականին ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983 թվականին ձեռնադրվել է սարկավագ։ 1985 թվականի սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1987 թվականին ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987 թվականին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987 թվականի ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թվականին՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան։ 1988 թվականի նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։ 1999 թվականի մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ։ 2021թ. հունվարի 21-ին ազատվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից, և նշանակվել է հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագահը[2]։

Պարգևներ խմբագրել

  • «Արցախի հերոս» «Ոսկե արծիվ» շքանշանի հանձնումով[1][2]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալ[3], 2011, ՀՀ
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, ԼՂՀ
  • «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, ԼՂՀ
  • ՀՀ Վարչապետի հուշամեդալ
  • «Երախտագիտություն» մեդալ, ՀՀ ՊՆ
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ, ՀՀ ՊՆ
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալ, ՀՀ ՊՆ
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ, ՀՀ ՊՆ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը». Մեդիամաքս. 2014 թ․ սեպտեմբեր 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
  3. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին