Պարապլաներիզմը ժամանցային և մրցունակ թռիչքային մարզաձև է։ Պարապլանը ազատ-թռչող, ոտքով բաց թողած ինքնաթիռ է։ Օդաչուն նստում է մի լծասարքի մեջ, որը կախված է մի կտորե թևի ներքո, և իր ձևը որոշվում է իր կախման գծերի և թևի առաջի օդանցքներից ներս մտնող օդի շնորհիվ։ Մոտ 16 կգ օդաչույի հետ կրած ուսապարկում լինում են թևերը, ամրագոտիները, սաղավարտն ու ռադիոն[1]։

Պարապլաներիզմ
Տեսակextreme sport? և Ինքնաթիռային սպորտ
Տարբերվում էParasailing? և Պարաշյուտային սպորտ
 Paragliding Վիքիպահեստում
Պարապլաներիզմ

Պարապլաներիզմը Հայաստանում խմբագրել

Հայաստանում գոյություն ունի պարապլաներիզմի ակումբ, որը գրեթե ամեն շաբաթ-կիրակի, երբ եղանակը բարենպաստ է, կատարում է պարապլանային թռիչքներ։ Անդամները 16 կգ սարքավորումներով ուսապարկները շալակած, դժվարությամբ մագլցում են 300 կամ ավելի մետր բարձրություն ունեցող լեռները, որպեսզի այնտեղից հանդարտորեն դեպի երկինք ճախրեն։ 2006 թվականին Հայաստանի պարապլաներիզմի ակումբը ունեցել է 30 անդամ, որից 7-ը կանայք են եղել[1]։ Հայաստանի պարապլաներիզմի ակումբը սկսել է մոտ 1998 թվականին, իսկ մոտ 2008 թվականին ստեղծվել է Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիա, որը 2008 թվականին անց է կացրել իր Պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում։

պարապլանի կառուցվածքը

Պարապլանը շատ հաճախ շփոթում են պարաշյուտի հետ, որոնք իրոք իրար նման են, թե արտաքնապես, թե այլ հատկանիշներով, սակայն տարբեր է դրանց “փիլիսոփայությունը”։ Ի տարբերություն պարաշյուտի, որը բացում ես, որպեսզի հանգիստ իջնես ներքև, պարապլանի ֆունկցիան այլ է. սկզբում անհրաժեշտ է “թևը” սար բարձրացնել, հետո այն լցնել օդով և ապա նոր թռնել։ Բարձրություն հավաքելու դեպքում կարելի է զգալ “ազատ թռիչքի” հաճույքը։ Պարապլանը պատրաստվում է շատ թեթև կտորից՝ գելվենորից։ Վերջինիս շնորհիվ պարապլանի քաշը չի գերազանցում 6-7 կգ-ը, և սա 25-29 մ2 մակերեսի դեպքում։ Համակարգի թռիչքային քաշը կախված է օդաչուի քաշից և միջինում կազմում է 90 կգ։ Եթե փորձենք այս թիվը բաժանել դրա զբաղեցրած տարածքի՝ մակերեսի վրա (25-29 մ2), կստանանք մոտ 3 թիվը։ Վերջինիս շնորհիվ է, որ պարապլանը կարողանում է բարձրություն հավաքել նույնիսկ թույլ հոսանքների դեպքում, և կարող է օդում բավական երկար մնալ՝ առանց որևէ շարժիչի։

բաղկացուցիչ մասեր

Վայրէջքն ամբողջովին կառավարելի է։ Պարապլանը հիմնականում կառավարվում է 2 թելերի միջոցով, որոնք գտնվում են օդաչուի ձեռքում։ Յուրաքանչյուր պարապլան ունի մինիմալ ու մաքսիմալ քաշեր՝ մինչև 200 կգ։ Որպեսզի թռնել և կառավարել պարապլանը, անհրաժեշտ է ինչ-որ կերպ կառչել դրանից։ Պարապլանի մաս է կազմում նստարանը, որն էլ միանում է պարապլանի “թևին”։ Բացի այդ նստարանին ամրացված է պարաշյուտ, երբ հնարավոր չի լինում կառավարել պարապլանը, օգնության է հասնում պարաշյուտը։ Պարապլանի նստարանը հարմարեցվում է ոչ միայն օդաչուի հասակին ու կառուցվածքին, այլև այն կարող է նախատեսված լինել տարբեր տեսակի թռիչքների համար։ Պարապլանի հետ կա նաև թռիչքի տեսակը որոշող սարքավորում, որն ներառում է տարբեր ֆունկցիաներ. այն շատ փոքրիկ համակարգիչ է, որի էկրանին թռիչքի ժամանակ հայտնվում են տեղեկություններ տվյալ թռիչքի մասին՝ բարձրությունը ծովի մակարդակից և մեկնարկային կետից, արագությունը, ժամանակը և այլն։ Օդաչուի տեխզինվածության մեջ են մտնում նաև սաղավարտը, համազգեստը, համապատասխան կոշիկները, ձեռնոցներն ու ակնոցը։ Ֆեդերացիայի նախագահն է Միհրան Սահակյանը[2]:

Հայկական լեռնաշխարհի բնապատկերն ու եղանակը պարապլանիզմի համար շատ հարմար են։ Երկար, չոր ամառները գերազանց ջերմային թռիչքի դրություններ են ստեղծում, որոնք առիթ են տալիս ժամերով օդում մնալ։ Շատ սիրված թռիչքի վայրեր գտնվում են Երևանից ոչ ավելի քան 30 րոպե հեռավորությամբ[3]։

Հայաստանի պարապլաներիզմի վայրերից խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Բարձր երկնքում ճախրողները. Հայաստանի լեռները դրախտ են պարապլաներիստների համար». Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
  2. «Պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում». Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  3. 3,0 3,1 «Պարապլաներիզմ՝ հայկական վայրեր (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարապլաներիզմ» հոդվածին։