Պարանոյա (հուն․՝ παράνοια — խելագարություն), որի առավել էական ախտանիշը քրոնիկական զառանցանքն է, իսկ օրգանական, աֆեկտիվ կամ շիզոֆրենային բնույթ-ի խանգարումներին բնորոշ ախտանիշները բացակայում են։

Պարանոյա
Տեսակհոգեկան հիվանդություն
Հիվանդության ախտանշաններParanoid Behavior?
Հետևանքparanoial delusion?
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն, հոգեբանություն և հոգեթերապիա
ՀՄԴ-9297.1 և 297.2
ՀՄԴ-10F22.0
 Paranoia Վիքիպահեստում

Պարանոյա Ժամանակակից դասակարգումներում անվանված (պարանոիդ կամ պարաֆրենիա), տարանջատված է սուր զառանցանքային խանգարումներից, քանի որ քրոնիկական զառանցանքն ավելի հակված է համակարգված լինելուն։ Այս խանգարումը բնորոշվում է միաթեմատիկ կամ էլ համակարգված բազմաթեմատիկ զառանցանքովի որ, սովորաբար, այն ընթանում է հետապնդման, մեծամոլական կամ հիպոխոնդրիկ զառանցանքներով, երբեմն նաև՝ խանդի, բողոքամոլության, մետամորֆոզի զառանցանքներով։ Բացի զառանցանքով պայմանավորված վարքագծից և անձի դիրքորոշումից հիվանդների խոսքը, վարքը, հույզերը նորմայից չեն տարբերվում։ Արտաքինից հիվանդները բավականին խնամված են և կոկիկ, ամենօրյա գործունեության կամ անձնային որևէ շեղում չի դիտվում։ Հաճախ նաև կասկածամիտ են, թշնամաբար տրամադրված։ Զառանցանքը կարող է նաև հնարավոր լինել իրական կյանքում, բայց՝ քիչ հավանական։

1838 թ. ֆրանսիացի հոգեբույժ Էսքիրոլը առաջարկել էր «մոնոմանիա» հասկացությունը, քանի որ ցանկանում էր նկարագրրել զառանցական խանգարումները։ 1863 թվականին Կալբաումը օգտագործել է «պարանոյա» հասկացությունը նույն վիճակները բնութագրելու համար։ 1921 թվականին Կրեպելինը նկարագրել է պարաֆրենիան՝ որպես աստիճանական սկիզբ և քրոնիկական ընթացք ունեցեղ հիվանդություն, որը իրեն տարբերում էր շիզոֆրենիայից ցնորքների և այլ փսիխոտիկ խանգարումների բացակայությամբ։

Պարանոյայի պատճառներ խմբագրել

Պարանոյայի զառանցանքային խանգարումների պատճառը դեռ պարզված չէ։ Հնարավոր է, որ դրանք շիզոֆրենիկ կամ աֆեկտիվ հիվանդությունների ենթատեսակներ են։ Սակայն կատամնեստիկ հետազոտությունները չեն հաստատում այդ վարկածը։ Իսկ հիվանդների հարազատների շրջանում դիտվում է զառանցանքների և անձնային խանգարումների կուտակում։ Տարիների ընթացքում դրանք հազվադեպ են վերածվում շիզոֆրենիայի կամ աֆեկտիվ խանգարման։ Իսկ զառանցանքային խանգարումները ավելի ուշ սկիզբ ունեն, քան շիզոֆրենիան և աֆեկտիվ հիվանդությունները։ Որոշ հետազոտություններ վկայում են, որ զառանցանքային խանգարումները նյարդային համակարգի որոշ ախտաբանական վիճակների և պրոցեսների ախտանիշներ են, մասնավորապես՝ լիմբիկ համակարգի և հիմային գանգլիաների։

Ընթացք և կանխատեսում խմբագրել

Քրոնիկական զառանցանքի սկզբնական փուլերում հնարավոր է արձանագրել կարևոր սոցիալական և հոգեբանական դրդապատճառներ, որոնց հիման վրա աստիճանաբար (հաճախ նաև սուր ձևով) զարգանում և աճում է կասկածամտությունը, որը հետագայում վերածվում է զառանցանքի։ Դիտարկումները վկայում են, որ հիվանդների 50%-ը առողջանում է, 20%-ի մոտ դիտվում է լավացում իսկ 30%-ը որևէ զարգացում չի ցուցաբերում։Ժամանակակից մոտեցումները դիտարկում են պարանոյան, հիմնականում, հետևյալ տեսակետներից.

  1. որպես ինքնուրույն նոզոլոգիական միավոր
  2. որպես տարածին փսիխոզների խումբ
  3. որպես նոզոլոգիական առումով չբացահայտված քրոնիկական հիվանդություն

Գրականություն խմբագրել

  • Arnold, K.; Vakhrusheva, J. (2015). «Resist the negation reflex: Minimizing reactance in psychotherapy of delusions». Psychosis. doi:10.1080/17522439.2015.1095229. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  • Canneti, Elias (1962). Crowds and Power. Translated from the German by Carol Stewart. Gollancz, London. 1962.
  • Deutsch, Albert(ed); Fishman, Helen(ed) (1963). «Paranoia». The encyclopedia of mental health, Vol IV. The Encyclopedia of Mental Health. Vol. IV. New York, NY, US: Franklin Watts. էջեր 1407–1420. doi:10.1037/11547-024. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին. {{cite encyclopedia}}: |first= has generic name (օգնություն)
  • Farrell, John (2006). Paranoia and Modernity: Cervantes to Rousseau. Cornell University Press.
  • Freeman, D. & Garety, P. A. (2004). Paranoia: The Psychology of Persecutory Delusions. Hove: Psychology Press. ISBN 1-84169-522-X
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարանոյա» հոդվածին։