Պարալոգիզմ (հունարեն՝  παραλογισμός — կեղծ մտահանգում), ոչ կանխամտածված տրամաբանական սխալ, ճիշտ մտածողության օրենքների խախտման հետևանքով թույլ տրվող սխալ մտահանգում, որը կշռադատությունը զրկում է ապացուցական ուժից և հանգեցնում կեղծ եզրակացությունների։ Նման մտահանգումները կատարվում են առանց գիտակցված դրդապատճառների, ինքնաբերաբար և մեծ մասամբ պայմանավորված են անձի տրամաբանական մտածողության զարգացման ցածր մակարդակով։ Պարալոգիզմը տարբերվում է տրամաբանական կանոնների գիտակցական խախտումից՝ սոփեստությունից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։