Պատրիս Լումումբա

Կոնգոյի պետական ​​գործիչ, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության նախկին վարչապետ

Պատրիս Էմերի Լումումբա (ֆր.՝ Patrice Émery Lumumba, ծնված որպես ՝ Էլիաս Օկիտ՛Ասոմբո Élias Okit'Asombo, հուլիսի 2, 1925(1925-07-02)[1][2][4][…], Կատակոկոմբե, Congo-Kasaï, Բելգիական Կոնգո - հունվարի 17, 1961(1961-01-17)[1][2][3][…], Լուբումբաշի, Կոնգոյի Հանրապետություն), Կոնգոյի Հանրապետության (այժմ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) ազատագրական շարժման գործիչ։ Մասնագիտությամբ՝ լրագրող։ Հիմնել է «Ուհուրու» («Ազատություն») թերթը և ղեկավարել «Ինդիփենդենս» շաբաթաթերթի հրատարակումը։ Մասնակցել է Բրյուսելում (1960) «Կլոր սեղանի» կոնֆերանսի աշխատանքներին, որտեղ որոշվեց անկախություն շնորհել Բելգիական Կոնգոյին։ 1960 թվականի հունիսից ստանձնել է Կոնգոյի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Պայքարում էր երկրի ներսում անջատողական շարժման և բելգիական գաղութարարների զինված ագրեսիայի (հուլիս, 1960) դեմ։ 1960 թվականի սեպտեմբերին հեռացվել է իշխանությունից, ձերբակալվել և տեղափոխվել Կատանգա, որտեղ սպանվել է։ 1966 թվականին պաշտոնապես հռչակվել է որպես ազգային հերոս։

Պատրիս Լումումբա
Patrice Lumumba
Լումումբան 1960 թվականի հունվարի 26-ին
(1-րդ) Կոնգոյի Հանրապետության վարչապետ
Հունիսի 24, 1960 - Սեպտեմբերի 14, 1960
Նախորդող
Հաջորդող Ժոզեֆ Իլեո
 
Կուսակցություն՝ Կոնգոյի ազգային շարժում
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հեղափոխական
Ազգություն աֆրո-բրազիլացի
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր Հուլիսի 2, 1925
Ծննդավայր Կատակոկոմբե, Բելգիական Կոնգո
(այժմ՝ Կոնգո-Կինշասա)
Վախճանի օր Հունվարի 17, 1961 (35 տարեկան)
Վախճանի վայր Էլիզաբեթվիլ, Կատանգա
(այժմ՝ Լուբումբաշի, Կոնգո-Կինշասա)
Քաղաքացիություն  Կոնգոյի Հանրապետություն
Ամուսին Պոլին Օպանգո
Զավակներ Ֆրանսուա Լումումբա, Գայ-Պատրիս Լումումբա, Ջուլիանա Ամատո Լումումբա և Roland Lumumba?
 
Պարգևներ
Թագի դաշինքի մեծ խաչ և Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն

Սպանությունից հետո Լումումբան լայնորեն ընկալվում էր որպես համաաֆրիկյան շարժման մարտիրոս։

2002 թվականին Բելգիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել սպանության գործում իր մասնակցության համար[5]։

1961 թվականից մինչև 1992 թվականը Լումումբայի անունով է կոչվել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. Discogs — 2000.
  5. Boffey, Daniel (2019 թ․ փետրվարի 22). «Reappearance of statue's missing hand reignites colonial row». The Guardian.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիս Լումումբա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 681