Պատրիսիա Նորիս (անգլ.՝ Patricia Norris,մարտի 22, 1931(1931-03-22)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - փետրվարի 20, 2015(2015-02-20)[1], Westlake Village, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի հագուստի դիզայներ և գեղարվեստական ղեկավար, Էմմի մրցանակի դափնեկիր։

Պատրիսիա Նորիս
Ծնվել էմարտի 22, 1931(1931-03-22)[1]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Մահացել էփետրվարի 20, 2015(2015-02-20)[1] (83 տարեկան)
Մահվան վայրWestlake Village, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհագուստ ձևագծող և նկարիչ-բեմադրող
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Պատրիսիա Նորիսի առաջին աշխատանքը որպես կոստյումների դիզայներ եղել է «Հանգուցյալ Լիզ» ֆիլմի հանդերձները, (1971)։ 1970-ից 1980-ական թվականներին նա ստեղծել է հագուստներ «Ժպիտ» (1975), «Միայնակ այծեղջյուր» (1977), «Երկնային օրեր» (1978), «Վիկտոր֊Վիկտորիա»(1982) և «Սպիով դեմք» (1983) ֆիլմերի համար։ 1980 թվականին առաջին անգամ համագործակցել է ռեժիսոր Դեյվիդ Լինչի հետ և ստեղծել հագուստներ նրա «Մարդ-Փիղ» ֆիլմի համար։ Նրանց հաջորդ համագործակցությունը եղել է «Կապույտ թավիշ» ֆիլմը, որտեղ Նորիսը աշխատել է ոչ միայն որպես զգեստների դիզայներ, այլև արտադրության դիզայներ։ Նորիսը աշխատել է Դեյվիդ Լինչի հետ մինչև 1999 թվականը, նրանց վերջին համատեղ նախագիծը «Պարզ պատմություն» ֆիլմն էր։

Մրցանակներ և անվանակոչություններ խմբագրել

Օսկար խմբագրել

  • 1979- Հագուստի լավագույն դիզայներ «Երկնային օրեր» ֆիլմի համար
  • 1981- Հագուստի լավագույն դիզայներ «Մարդ-Փիղ» ֆիլմի համար
  • 1983- Հագուստի լավագույն դիզայներ «Վիկտոր֊Վիկտորիա» ֆիլմի համար
  • 1985- Հագուստի լավագույն դիզայներ «2010 թվական, շփման տարի» ֆիլմի համար
  • 1989- Հագուստի լավագույն դիզայներ «Մայրամուտ» ֆիլմի համար

Սատուրն մրցանակաբաշխություն խմբագրել

  • 1979- Հագուստի լավագույն դիզայներ «Միայնակ այծեղջյուր» ֆիլմի համար
  • 1985- Հագուստի լավագույն դիզայներ «2010 թվական, շփման տարի » ֆիլմի համար

Մրցանակներ խմբագրել

Էմմի խմբագրել

  • 1990- Յուրահատուկ զգեստների ձևավորում «Թվին պիկս» սերիալի համար

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել